ես տաղանդ ունեմ,
լինում եմ այնքա՜ն մակերեսային:
***
էսօր չափածո մզելու օր է,
փեշիցս թափեմ հանգի թափորը:
***
բացել եմ արդեն երկտողի դուռը,
արանքում կորավ զիլ քառատողը:
***
լցնում եմ տաղով ձեր պատն ու հույսը,
բլոկն էլ չի փակի իմ տարտարոսը:
***
ինձ եղավ այն, ինչ լինում է,
իմ հոգին կամ ճախրում է կամ էլ ճախրում է:
***
դիմանալ, պահպանվել, համառել,
երկու օրից էլի օդ տատանել:
***
ամիս է անցել արդեն,
կոմունալ օրերն են մոտենում,
չգիտեմ ինչպես արտածել,
սերը ՀԷ ցանցերում:
***
էս երկու օրը բացել է,
գրում եմ ու էլի գրում,
ոչ ջուր է ուզում, ոչ էլ հաց,
երեխան այս քառատողում:
***
հանդիպեցի քեզ Չարենցի վրա,
արդյունքը հուզիչ էր,
չեմ որոշել՝ գրե՞լ, թե՞ չէ,
հերթական անտիպը:
***
էսօր սպառեցի էս շաբաթվա լիմիտը,
մնում է բռնեմ եկող շաբաթվա բիտը:
Պերեդոզ՝ խոկված եւ թողնված
ամեն ինչից հետո կամ էլ առաջ,
չգիտեմ թե ինչո՞ւ, ինչպե՞ս և ինչի՞ համար
***
չի բռնանում Մարդը այստեղ,
և այնտեղ էլ կարծես,
չբռնեմ բռնանամ՝ այստեղ, այնտեղ ու տենց:
***
սեր տվեք ծառին, սեր տվեք քարին,
հատկապես շանը նաև շանգյալին:
***
բարեգութ հաղորդում,
բերեց փող ու աստվածաշունչ,
թատրոնի տոմս բերեց, տորթ,
ու էլի բաներ հրաշալի,
օրինակ ի՞նչ,
եսիմ,
արդարություն բերեց, սեր բերեց,
հա, մեկ էլ պուլտով ավտո:
***
վերևի տունը երկար էր՝ կիսենք,
խասյաթ է դարձել կիսվելը,
օգնենք մերձավորին,
նրան ում չենք կարող չօգնել:
***
հանգը փախցրի,
ռիթմից էլ ընկա,
հարկը չեմ պահում,
էլ որտեղից տա՞մ:
***
գուցե խնդում եք, հա՞,
էդ էլ լավ է,
լավ է՞,
«անճար սրտի համար ծիծաղը դարման է».
Ջորջիո Արմանի:
***
ավարտել էի արդեն,
ուզածս կողքի աչք էր,
էն էլ ամաններ կան չլվացված,
ջուրն էլ կտրելու վրա,
այ սենց անխմբագիր դնեմ՝ գնա: