***
Կիսաքանդ կամուրջը միակն էր
Գույներով,
Չորությամբ,
Ինձանով
Իրեն ամայացրած բնության մեջ,
Որ պատմել գիտեր…
ՈՒ քչքչում էր առուն
Ծանրացող երկնքի տակ…

***
ՈՒ աշնան մեջ
Միայնակ են շարֆս, բաճկոնս…
Որոնց չունեմ,
Որ թրջեմ անձրևաջրերի մեջ
Եվ ձմռանը ունենամ
Սառցակալելու հնարավորություն:

***
Մթնշաղի մեջ եղևնուտ եմ երևակայում,
ՈՒ ձմեռ,
Որ զարդարեմ ինձ
Ոչ տոների համար…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն