Խառնաշփոթ է` շփոթ մտքերի ու վերջին ձայնավորի հնչերանգը խախտվածության հասցնելու մասին…
Չնայած այն տարբերությամբ թե որն է այդ ձայնավորը
Կամ ով է,
Ինչ-որ տեղ երևի նա, ով այդպես էլ չզանգեց կամ չգր/կ/եց,
Ինչպես հարկն է,
Որովհետև հարկ չկար…
Ու թե նա է ով արցունք դարձավ աչքերդ լուսացնելու, պարզեցնելու համար…
Ես յոթ երկինք գրկած ծուռումուռ գալիս եմ
Դեպի կյանք`
Դժվարորեն,
Գռքարշ, որովհետև մաշված ձեռքերս նրա սրտի էմալով երբեք էլ չեն պատվել.
Որովհետեւ մանկությունս մի լավ ծիծաղ է մատաղ արել՝ իբրև թե կբացվի լույսը հաջորդ առավոտների
Ու ծղոտե ոտքերով կոշիկներ կհագնեն այն բառերը, որոնք ոտքեր չունեցան ճիշտ պահին ճիշտ տեղում շտապելու,
Մաշկե զգայնությամբ տառապող մտքերս այդպես էլ տեղ չունեցան
Ճիշտ գիրկ ընկնելու
Ու փաթաթվելու,
Որ հետո փաթաթ չլինեն տեղծված իրականության մեջ…
Ու ձայներ,
Խառը ձայներ,
որ շատ հեռվից լսվեցին,
Որպես մորմոք` նույնի նույնության….
***
Ես հոգնել եմ էն իրականությունից որի մեջ դու շատ կաս,.
Ինձնից շատ
Գլուխս ուր առնեմ փախչեմ,
Չգիտեմ`
Աստված ինձ կընդունի եթե իմանա, որ ի սկզբանե իր նախատեսած կյանքից եմ փախչում,
Բայց ուր էլ գնում եմ աղոթքով դեպի երկինք եմ դառնում.
Ատամներս սվսվում են վախից,
Լեզուս մնում է բառերի ու լռության արանքում…
Չեմ կարող հաշտվել էն ամենի հետ ինչը իմ շուրջն է ու ես չեմ, բայց հավասարապես և պատասխանատվություն եմ կրում, և զգում եմ…
Շուրջս, կատարվելիքը…
Զգայությունը խախտում է ներսից,
Ու շրջափակում սերը,
Որը կախյալ կետ է` ոչնչից…
***
Էհ գրում եմ,
Գրող եմ,
Գրող ու ցավ եմ,
Չգիտեմ ինչ-որ մի տեղ ընդհատվում եմ.
կյանքը սպիտակն էլ է ցույց տվել.
Գրող ու սպիտակ եմ,
Տողերս` մերկ,
Ես` մտախառը…
Դրսում աշուն
Ու ես` երբ պատահի
Ամենաբարդն եմ,
Ամենադժվարը
Սերն ու ոչ սիրունը.
ԱմենաՆվաղը որպես գույն,
Իսկ լավագույնի ու վատագույնի միջև նույն ածանց- չկայությամբ…
Սեր եմ,
Անձրև,
Ու սիրում եմ ձեզ,
Բարևում եմ ձեզ`
Սեր եք.
Բարևն Աստծունն է…


