Ես չեմ հո­րի­նել այս խա­ղը,
Ինչ-որ մե­կը վա­ղուց խա­ղում է մեզ…

Իսկ ե­թե…
Կաս­կած. ճեղք՝ ա­ռաս­տա­ղին: Եր­կու կող­մից սեղմ­ված, եր­կու կողմ ձգվող, ան­շարժ, խո­րը ճեղք՝ ա­ռաս­տա­ղին: Ան­վերջ շարժ­ման մեջ, քաո­սը՝ ներ­սում, պտույտ, պտույտ, պտույտ, նույն տե­ղում… գլխապ­տույտ:
Գո­լոր­շի՝ շնչա­ռութ­յան ու թե­յի, գո­լոր­շի՝ օ­դում:
Դեռ չներծծ­ված մո­լե­կուլ:
Վրձ­նի վրա դեռ պնա­կին չխառն­ված գույն:
Ա­նի­մաս­տութ­յու­նը զգա­ցո­ղութ­յուն է՝ հա­վեր­ժո­րեն ճիշտ, հա­վեր­ժո­րեն մերժ­ված:
Ինք­նա­մեր­ժու­մը փա­կու­ղի է՝ չորս կող­մե­րից:
Ս­պի­տա­կը բո­լոր գույ­նե­րի միա­ժա­մա­նակ­յա ար­տա­ցո­լումն է:
Ո­չինչ չես տես­նում, երբ տես­նում ես ա­մեն ինչ:
Ա­դապ­տա­ցիա, ա­դապ­տա­ցիա… Ա­դապ­տա­ցիան այն է, ինչն օգ­նում է գո­յատ­ևել, հատ­կա­պես, երբ ու­ժեղ չես: Հատ­կա­պես, երբ ապ­րում ես կյան­քից հինգ պա­կաս, բայց կյանքն այն է, ինչ շա­րու­նա­կում է կա­տար­վել քեզ հետ:
Հի­շո­ղութ­յուն:
Հի­շո­ղութ­յու­նը խաղ է: Կա­տակ: Ինք­նա­պաշտ­պա­նութ­յուն՝ գի­տակ­ցութ­յու­նից ան­դին:
Մարդն այն է, ինչ չի փոխ­վում:
Մարդն այն է, ո­րի մեջ կա­տար­վում է ա­մեն ինչ:
Լի­նե­լու և գո­յութ­յուն ու­նե­նա­լու միջև կուչ ե­կած, շփոթ­մունք, կաս­կած. ճեղք՝ ա­ռաս­տա­ղին:
Ճեղք­ված ա­ռաս­տաղ:
Շուռ ե­կած եր­կինք:
Տե­ղում­ներ չեն լի­նում:
Կի­սատ ձյուն, կի­սատ ձմեռ. մա­ռա­խուղ:
Ա­ռանց տեր­ևի ճյու­ղե­րը սպառ­նա­լիք են:
Մա­ռա­խուղ:
Ա­մեն ինչ է­լի նման է հի­շո­ղութ­յան:
Հետ­հա­յացք:
Հա­յացք ա­ռաջ:
Մ­շու­շի մեջ ես, ինչ­պես մտքե­րը՝ գլխում, ինչ­պես զգա­ցո­ղութ­յուն­նե­րը՝ մարմ­նում: Մի քայլ այն­կողմ ո­չինչ չի եր­ևում. ճա­նա­պար­հը բաց­վում և փակ­վում է ա­մեն հա­ջորդ և նա­խորդ քայ­լի հետ:
Երկն­քում սև թռ­չուն­ներ կան՝ մեկ, եր­կու, ե­րեք… ե­րե­քը…
Տե­սո­ղութ­յու­նը խու­տուտ է տա­լիս հի­շո­ղութ­յունդ:
3 թիվն իր կար­ևո­րութ­յամբ… իբրև ե­րեք մո­գեր, սուրբ եր­րոր­դութ­յուն, նախ­քան այ­գա­բա­ցը աք­լո­րի ե­րեք կանչ… Չէ, չէ, չէ, այն չէ՜ 3… 1,2,3…
Հանձն­վում ես:
Պառ­կել ես սև կի­սա­քանդ շի­նութ­յան մեջ­տե­ղում:
Մեջ­քի վրա:
Ճեղք՝ ա­ռաս­տա­ղին:
Կա­թիլ­նե­րը՝ դեմ­քիդ 1,2, 3… Ե­րաժշ­տութ­յուն:
Ար­վո Պ­յարտ:
Այս­քան բեռ պետք չէր վերց­նել ու­սե­րիդ:
Կ­քանդ­վես:
Քանդ­վում ես:
Կորց­նում ես թե­լը:
Հալ­վում ես:
Դառ­նում ես հա­տակ:
Սա­հում ես պա­տի վրա­յով:
Շր­ջան­ցում պա­տու­հա­նը:
Հաս­նում ես ա­ռաս­տա­ղի ճեղ­քին:
Լց­վում ներս:
Գո­լոր­շի:
Թեթ­ևութ­յու­նը:
Ծան­րութ­յու­նը:
Հանգս­տութ­յու­նը:
Տագ­նա­պը:
Դա­տար­կութ­յուն:
Դա­տար­կութ­յուն:
Աջ կող­մում սև­ է, ձա­խում՝ սպի­տակ:
Ա­մեն քայլդ գույն է:
Աս­տի­ճան:
Նոր գույն:
Նոր աս­տի­ճա­նը:
Հե­տա­գի­ծը չի ջնջվում:
Հետ քայլ ա­նելն անհ­նար է:
Բարձ­րա­նում ես:
Կամ իջ­նում:
Բարձ­րա­նում ես:
Կամ իջ­նում:
Դռ­ներ են: Ձեռքդ մեկ­նում ես բռնա­կին:
Հալ­վում է: Ծո­րում է:
Ոտ­քե­րիդ տա­կով:
Հե­տագ­ծով:
Աս­տի­ճան­նե­րի վրա­յով:
Գ­լուխդ կա­խում ես:
Ն­կա­տում ես, որ ո­տա­բո­բիկ ես:
Մերկ ես:
Մա­զերդ եր­կար են:
Ինչ­պես 19-ում:

-Ա­ռանց քեզ չեմ կա­րող,- ա­սում ես ու շարժ­վում:
Շարժ­վում ես ա­ռաջ:
Ան­գի­տակ­ցա­բար: Գո­յութ­յուն ու­նե­նա­լու այլ տար­բե­րակ չկա:
Կամ­քը կապ չու­նի:
Կամ­քը կապ ու­նի միշտ: Հա­կա­սութ­յուն­նե­րից ծնվում է եր­ևույթ­նե­րի իս­կութ­յու­նը:
Բա­խում:
Ան­տի­մա­տե­րիա:
Է­ներ­գիա:
Է­ներ­գիան չի սկսվում կամ վեր­ջա­նում, մի ձևից վե­րա­փոխ­վում է մյու­սի:
Խաղ: Գի­տե­լիք: Հի­շո­ղութ­յուն: Հոսք:
Մե­նակ ես, բայց ոչ այն­քան, որ­քան կնա­խընտ­րեի: Կամ՝ ոչ այն­պես:
Գույ­նե­րը խամ­րում են:
Աս­տի­ճան­նե­րը վեր­ջա­նում են:
Մոխ­րա­գույ­նը:
Ս­պի­տակ դու­ռը:
Ու­զում ես թա­կել, չես հասց­նում:
Սեն­յա­կում ես: Հ­յու­րա­սեն­յակ է հի­շեց­նում:
Կամ՝ աշ­խա­տա­սեն­յակ:
Բոս­խի «Երկ­րա­յին վա­յելք­նե­րի այ­գին» է, բու­խա­րու վեր­ևում: Զ­գում ես է­ներ­գիան:
Չա­փե­րը ստում են, բնօ­րի­նակն է:
Կար­ևոր չէ: Տե­սա­դաշ­տը կախ­վում է հե­ռա­վո­րութ­յու­նից: Մո­տե­նում ես: Տա­րա­ծութ­յու­նը եր­կա­րում է: Կ­տա­վը հեռ­վում է: Նա­յում ես.
դե­տալ­նե­րը դե­տալ­նե­րի մեջ, ըն­թացքն` ըն­թաց­քի, ու ոչ մի ան­ջա­տում: Հա­մընդ­հա­նուր պատ­կերն ու սահ­ման­նե­րի լու­ծու­մը եր­ևա­կա­յութ­յան և­ ի­րա­կա­նութ­յան միջև կամ ի­րա­կա­նութ­յան կա­տար­յալ մա­տու­ցու­մը եր­ևա­կա­յա­կան պատ­կեր­նե­րի մի­ջո­ցով:
Կա­տար­յա­լը:
Ար­վես­տը:
Կ­տա­վի վրա կեր­պար­նե­րը սկսում են շարժ­վել: Բո­լոր հա­յացք­նե­րը միա­ժա­մա­նակ նա­յում են քեզ: Ետ քայլ ես ա­նում: Ոտ­քերդ դո­ղում են: Ընկ­նում ես հա­տա­կին: Սառ­նութ­յու­նը: Մերկ ես:
Քաո­սը: Հե­տո՝ հանգս­տութ­յու­նը:
Թու­լա­նում ես, ա­սես Ե­վան ես՝ նախ­քան
ար­գել­ված պտու­ղը կծե­լը: Չես մտա­ծում, միայն զգում ես:
Թեթ­ևութ­յու­նը: Լույ­սը: Ժ­պի­տը: Հա­յաց­քը:
Մի քա­նի վայրկ­յան միայն: Խն­ձո­րը: Չես կծե­լու: Չես կծե­լու: Չես կծե­լու: Կ­ծում ես: Կ­յանքն սկսվում է սխա­լից: Ս­խալ­նե­րը միշտ կար­ևոր բա­նի մա­սին են: Բայց ին­չի՞:
Սկ­սում ես տար­բե­րել գույ­նե­րը:
Շուրջդ մար­դիկ են հայտն­վում:
Բա­ռեր ես սո­վո­րում, որ բա­ցատ­րես:
Շատ ծի­ծաղ, քիչ զգա­ցում­ներ:
Եր­կին­քը, ջու­րը, այ­գին. նոր պտուղ­ներ, շատ պտուղ­ներ… փոր­ձում ես կծել բո­լո­րից: Ժա­մա­նա­կը: Շ­տա­պում ես: Ծա­մե­լու ժա­մա­նակ չի մնում: Սկ­սում ես կուլ տալ: Փա­կում ես աչ­քերդ: Պայթ­յուն: Մթ­նում է: Պայթ­յուն­նե­րը: Կ­րա­կը: Սար­սա­փը: Օգ­նութ­յուն կան­չող հա­յացք­նե­րը: Սև թռչուն­նե­րը: Ծա­նոթ հա­յացք­նե­րը:
Գո­ռում են:
Բո­լո­րը գո­ռում են:
Վա­զում են դե­պի քեզ:
Ան­շար­ժա­նում ես:
Ար­վո Պ­յար­տի նո­տա­ներն են գա­լիս: Ա­լիք­նե­րի վրա են վերց­նում քեզ:
Տա­նում են: Հա­տա­կը: Սառ­նութ­յու­նը:
Է­լի սեն­յա­կում ես: Կ­տա­վը չկա: Բու­խա­րին չկա: Փոր­ձում ես կանգ­նել: Գ­լուխդ աջ ու ձախ ես շրջում: Մա­զերդ խու­տուտ են տա­լիս այ­տերդ: Աչ­քերդ թաց են: Ար­տաս­վում ես: Ո­չինչ չես հաս­կա­նում: Շրջ­վում ես: Առջ­ևումդ հա­յե­լի է: Ար­տա­ցո­լանքդ: Փոր­ձում ես մո­տե­նալ:
Որ­քան մո­տե­նում ես հա­յե­լուն, այն­քան ար­տա­ցո­լանքդ հե­ռա­նում է: Որ­քան հե­ռա­նում ես քե­զա­նից, այն­քան ա­վե­լի ես փոր­ձում մո­տե­նալ:
Տագ­նա­պը:
Ա­դապ­տա­ցիան:
Ի վեր­ջո, նստում ես՝ մնա­ցած կե­տը չկորց­նե­լու հա­մար:
Ձեռքդ ա­ռաջ ես պար­զում: Ցու­ցա­մատդ եր­կա­րում է կե­տի ուղ­ղութ­յամբ: Կետն սկսում է աս­տի­ճա­նա­բար լայ­նա­նալ: Մո­տե­նում է: Հ­պում:
Սևն իր մեջ է վերց­նում քեզ:
Քաո­սը: Պտտ­վում ես: Պտտ­վում ես: Պտտ­վում ես: Քաո­սը: Պատ­կեր­նե­րը: Ձայ­նե­րը: Աղ­մու­կը խլաց­նում է բա­ռե­րը, ա­րա­գութ­յու­նը՝ պատ­կեր­նե­րը: Քաո­սը: Պ­տույ­տը: Շր­ջան­նե­րը: Ա­րա­գութ­յան մեջ կորց­նում ես ըն­թացքն ու գտնում նշա­նա­կութ­յու­նը: Ծա­նոթ պատ­կեր­նե­րը: Ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը: Կար­ևոր ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը:
Հի­շո­ղութ­յուն­ներ են: Քո հի­շո­ղութ­յուն­ներն են:
Խա՞ղ է: Կա­տա՞կ: Թե՞ ի­րա­կա­նութ­յուն:
Եվս մեկ ան­գամ չես հաղ­թա­հա­րի:
Ձեռ­քեր են դուրս գա­լիս: Քա­շում են մա­զերդ: Ճանկ­ռում են: Ցավ չես զգում: Ո­չինչ չես զգում: Հոս­քի մեջ ըն­կած՝ պտտվում ես:
Ա­շու­նը: Տերև­նե­րը: Կնճ­ռոտ­ված մաշ­կը: Կ­յանքն այն է, ինչ շա­րու­նա­կել է կա­տար­վել քեզ հետ, իսկ դու չես զգա­ցել:
Տար­վա ե­ղա­նակ­նե­րը: Ձ­յու­նը, գա­րու­նը, անձր­ևը, ծիա­ծա­նը: Տերև­նե­րը: Քա­մին խառ­նում է մա­զերդ: In the windmills of your mind. Սիրտդ կանգ է առ­նում 17:30-ի վրա: Սև թռչուն­նե­րի շրջապ­տույ­տը: Շա­րա­կան­նե­րի ձայ­նը: Խն­կա­բույ­րը: Հի­շում ես այդ օ­րը: Ս­պա­սու­մը կծկում է ա­նոթ­ներդ: Ս­պա­սու­մը: Ս­պաս­ման մեջ հա­վեր­ժութ­յան ար­տա­շուն­չը: Ոտ­նա­ձայ­ներ չես լսում: Չ­կան: Դեռ չկան: Հույ­սը:
Նս­տա­րա­նը: Լապ­տեր­նե­րը: Ա­մեն ինչ պատ­րաստ է: Բայց չկա: Չ­կա: Չի գա­լիս: Լ­ռութ­յու­նը: Ան­հանգս­տութ­յու­նը: Տագ­նա­պը:
Լ­ռութ­յուն: Ա­ռանց որ­ևէ նո­տա­յի, ա­ռանց քա­մու ձայ­նի: Ա­ռանց կեն­դա­նութ­յան:
Ոտ­նա­ձայ­նը: Սիրտդ սկսում է աշ­խա­տել ոտ­նա­ձայ­նե­րի հա­ճա­խութ­յամբ. դան­դա­ղում է, կանգ է առ­նում: Ու­ղիղ մեջ­քիդ հետ­ևում: Չես շրջվում: Ար­ցուն­քի կա­թի­լը պոկ­վում է ակ­նա­կապ­ճիցդ: Ընկ­նում՝ իր մեջ ար­տա­ցո­լե­լով կեր­պա­րան­քը: Ու­սիդ վրա ձեռ­քի ծան­րութ­յու­նը: Տա­քութ­յու­նը: Կեն­դա­նութ­յու­նը: Չես ար­տաշն­չում: Ու­զում ես ա­մեն ինչ պա­հել ներ­սումդ: Ան­սահ­ման ես: Հա­վերժ ես: Չ­կաս: Տես­նում ես՝ ինչ­պես է լույսն ընկ­նում խա­վա­րի մեջ: Տես­նում ես՝ ինչ­պես է պտտվում Եր­կի­րը: Ծան­րութ­յան ու­ժը: Մթ­նո­լոր­տը: Ս­ֆե­րա­նե­րը: Ջու­րը: Ցա­մա­քը: Ջ­րից դուրս սո­ղա­ցող կեն­դա­նի­նե­րը: Կա­նա­չը: Մար­դը: Պատ­մութ­յու­նը: Ցե­ղե­րը: Թա­գա­վո­րութ­յուն­նե­րը: Պա­տեր­՝ազմ­նե­րը: Մ­շա­կույ­թը: Կ­րոն­նե­րը: Վե­րած­նուն­դը: Պա­տե­րազմ­նե­րը: Սե­րը: Եր­կուն­քի ցա­վե­րը: Նո­րա­ծի­նը՝ մոր ո­րո­վայ­նին: Հանգս­տութ­յու­նը: Հի­մա հաս­կա­նա­լի է՝ ին­չի մա­սին էր այս ա­մե­նը:
Ար­ցուն­քի կա­թի­լը փշրում է պատ­կե­րը սա­լա­հա­տա­կին:
Շրջ­վում ես: Լույ­սը լցվում է հա­յաց­քիդ մեջ:
«­Մենք կհան­դի­պենք վեր­ջից հե­տո, և Աստ­ված չի զղջա իր ա­րա­րու­մի հա­մար»:
Վեր­ջից հե­տո: Հի­շո­ղութ­յու­նը:
Ձեռքդ ա­ռաջ ես պար­զում: Ու­զում ես հպվել այ­տին: Լույսն իր մեջ է վերց­նում քեզ: Շար­ժու­մը: Ա­ռօր­յան: Հայտն­վում ես մե­քե­նա­յի ղե­կին, խցան­ման մեջ: Հի­վան­դա­նո­ցում ես: Պա­ցիենտ­նե­րը: Քաղց­կե­ղը: Ամ­պու­տաց­ված կրծքա­գեղ­ձե­րով կա­նայք: Հի­վան­դութ­յան պատ­մագ­րե­րը նման­վում են մահ­վան պատ­մագ­րե­րի, որ քո ձեռ­քով ես լրաց­նում: Ինչ-որ բան պետք է ա­նել: Չ­գի­տես ինչ: Ա­մեն ինչ ձեռ­քով մի կողմ ես բրթում: Վա­զում ես: Վի­րաս­րահ­նե­րի մի­ջանց­քով: Մինչև վերջ: Մի­ջանց­քը եր­կա­րում է: Մթ­նում է: Ան­հանգս­տութ­յամբ ես լցվում: Վա­խը: Վա­խե­րը սպառ­նում են ա­ռա­վել հա­ճախ, քան այն ա­մենն, ին­չից վա­խե­նում են: Աչ­քերդ փա­կում ես: Խո­րը ներշն­չում ես: Ջա­զը: Էլ­զա Ֆից­ջե­րալ­դի ձայնն է՝ «Bewitched, bothered and bewildered»: Պտտ­վում ես: Սայ­թա­քում: Դեմ­քով բախ­վում ծա­նոթ դռան: Բա­ցում է դու­ռը: Սև աչ­քե­րը: Ձ­գո­ղութ­յու­նը: Քեզ պա­րի է հրա­վի­րում: Պտ­տում է: Չեթ Բե­քե­րի ե­րաժշ­տութ­յու­նը: Բազ­մո­ցին պառ­կած շու­նը նա­յում է աչ­քե­րիդ մեջ: Սե­ղա­նի գի­նին, սպի­տակ շա­պի­կը, պա­տու­հա­նը: Գլ­խապ­տույ­տը: Մո­տե­նում ես պա­տու­հա­նին: Ներք­ևում քա­ղաքն է: Մե­քե­նա­նե­րը: Լի­ճը: Կ­յան­քը բա­նաս­տեղ­ծութ­յուն է, որ գրվում է պա­տու­հա­նից դուրս: Ժպ­տում ես:
Նի­նա Սի­մո­նեի ձայ­նը՝ «Օհ, տեր Աստ­ված, մի թող ինձ սխալ հաս­կաց­ված լի­նել»: Դուրս ես ցատ­կում պա­տու­հա­նից: Ընկ­նում լճի մեջ: Սուզ­վում ու չես խեղդ­վում: Սուզ­վում ես, բայց չես խեղդ­վում: Սուզ­վում ես մինչև խոր­քերն ու ո­չինչ չես գտնում: Լույ­սը չի եր­ևում: Հեռ­վում ես, բայց Նա, ով միշտ կա, ա­վե­լի հեռ­վում է: Մատ­նե­րով ճանկ­ռում ես քեզ, փոր­ձում բա­ցել մար­մինդ: Ո­չինչ չկա: Ո­չինչ չի ստաց­վում: Ջու­րը սկսում է պտտվել: Ջ­րապ­տույտն իր մեջ է վերց­նում քեզ: Պտ­տում է: Տես­նում ես մո­տե­ցող մա­տը: Լ­սում ես ջա­զի հե­ռա­ցող ձայ­նը: Բոս­խի դժոխ­քը: Ար­քա­յութ­յունն ես տես­նում աչ­քե­րում՝ հա­վեր­ժո­րեն քեզ հետ­ևող: Ձեռքդ պար­զում ես ա­ռաջ: Հ­պում չի լի­նում: Ջ­րապ­տույ­տի հա­տա­կում ես: Փոք­րա­նում ես: Քամ­վում: Հայտն­վում կա­թի­լի մեջ:
Տես­նում ես հա­տա­կին պառ­կած մար­դուն: Գ­րա­վի­տա­ցիան նո­րից ներքև է ձգում:
Կա­թի­լի մեջ ես:
Ընկ­նում ես ճա­կա­տին:
Փշր­վում:

***

Ա­ռաս­տա­ղի ճեղ­քից կա­թիլ­ներ են թափ­վում դեմ­քին. 1, 2, 3… Բա­ցում է աչ­քե­րը: Ա­ռաս­տա­ղի ճեղ­քը: Եր­կու կող­մից սեղմ­ված, եր­կու կողմ ձգվող, ան­շարժ, խո­րը ճեղ­քը՝ ա­ռաս­տա­ղի­ն…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն