Անձնական հետաքննություն

Հանելուկներ անհամար…
Ու խաղը սկսվում է նույն վարձի համար`
գումարած ծախսերը:
Մութ գաղտնիքներն
օրագրում.
սա իմ հետաքննությունն է,
ոչ թե սոցհարցում:

Փորփրելով կեղտը`
ստուգում եմ լուրերը:
Դավ ու մատնություն
դեռ էլի կտեսնես այս գործում:
Նրանք միշտ ունեն արադարացում,
բայց երբ նույնիսկ գիտեմ պատճառը,
մեկ է, երբեք սովորական չի դառնում:

Ի՞նչ է թողնում վերջաբանն օրվա:
Ի՞նչ ունես ինքդ քեզնից խլելու:
Մի շիշ վիսկի,
կույր վարագույր պատուհանին,
նոր շարք ստերի
ու ցավ` աչքերի հետևում:

Սպիներ ամբողջ կյանքում և
ոչ մի փոխհատուցում:
Զուտ անձնական հետաքննություն…

Կապույտ թռչուն

Ագռավներ իմ արոտում
և առնետներ ախոռում,
ագռավներ իմ արոտում, սիրելիս,
և առնետներ ախոռում:
Եթե լինեի ես դու, կապույտ թռչնակ,
կչվեի ուրիշ ագարակ:

Մորմեր իմ մարգագետնում,
ամբրոսի սերմ եգիպտացորենում:
Մորմեր իմ մարգագետնում,
ամբրոսի սերմ եգիպտացորենում:
Եթե լինեի դու, կապույտ թռչնակ,
կհեռանայի անժամանակ:

Սկյուռներ իմ տանիքում
և որդեր խոտի մեջ:
Սկյուռներ իմ տանիքում
և որդեր խոտի մեջ:
Եթե լինեի դու, կապույտ թռչնակ,
կչվեի հեռու, կչվեի անժամանակ:

Հուդայածառ

Փախչելով գտնվելուց`
ես եկա հուդայածառի մոտ.
ամենուր խոտեր ու պտերներ:
Ու հիմա չկան ոտնահետքեր այնտեղ, ուր
սարսափի մեջ եմ ծնկել:
Ու հանկարծ սեփական մահի գիտակցում…
Թաքցնելով շունչս`
ես տերևների մեջ եմ փակվում:

Հուդայածա՛ռ, ստվերի՛ր ինձ, ստվերի՛ր ինձ:
Հուդայածա՛ռ, ստվերի՛ր ինձ, ստվերի՛ր ինձ:

Վախե օրերն էլ չկան:
Ես դեռ խոստացված եմ նրան…
Որպես իմ միակ,
իմ սիրելի պահապան:

Հուդայածա՛ռ, ստվերի՛ր ինձ, ստվերի՛ր ինձ:
Հուդայածա՛ռ, ստվերի՛ր ինձ, ստվերի՛ր ինձ:
Հուդայածա՛ռ, ստվերի՛ր ինձ, ստվերի՛ր ինձ:
Հուդայածա՛ռ, ստվերի՛ր ինձ, ստվերի՛ր ինձ:

Քեզ թվում է` ուր ես գնում

Քեզ թվում է` ուր ես գնում:
Չգիտե՞ս` դրսում մութ է հիմա:
Քեզ թվում է` ուր ես գնում:
Թքա՞ծ ունես հպարտությանս վրա:

Քեզ թվում է` ուր ես գնում:
Հաստատ դու էլ չգիտես:
Իմանալու իմաստ էլ չկա:
Դու գնալու ոչ մի տեղ չունես:

Ես հասկանում եմ փոփոխվելդ,
մինչ դեպի դուռը կքայլես:
Ես գիտեմ` ուր ես գնում:
Ես գիտեմ` ինչու էիր այստեղ:

Կատակի սիրտ էլ չկա:
Ուզում եմ քեզ ազատ տեսնել հիմա:
Քեզ թվում է` ուր ես գնում:
Ավելի լավ է` ինձ հետ գաս, աղջի՛կ:

Դու կասես` ոչ մի պատճառ չկա,
բայց ինձ կասկածելու առիթ միշտ կա:
Եթե, աղջիկ, ինձ հետ չես
Ուրեմն առանց ինձ կլինես:

Քեզ թվում է` ուր ես գնում:
Չգիտե՞ս` դրսում մութ է հիմա:
Քեզ թվում է` ուր ես գնում:
Երանի թքած ունենայի հպարտությանս վրա:

Կատակի սիրտ էլ չկա:
Ուզում եմ քեզ ազատ տեսնել հիմա:
Քեզ թվում է` ուր ես գնում:
Ավելի լավ է` ինձ հետ արի, աղջի՛կ:

Եղբայրնե՛ր զենքի

Մշուշված լեռներն են տունս հիմա,
բայց իմ տունը ցածում է և միշտ այնտեղ կմնա:
Մի օր ձեր հովիտներն ու ագարակները կդառնաք
ու էլ չեք այրվի սահմանին կռվելու տենչով անհագ:

Կործանման դաշտերի ու
կրակի մկրտության միջով
ես դարձա վկան ձեր տառապանքի,
հենց պատերազմը մոլեգնեց կատաղի:
Ու չնայած ինձ խոցել էին անտանելի,
ահ ու տագնապի մեջ
չթողեցիք ինձ մենակ,
իմ եղբայրնե՛ր զենքի:

Այնքան շատ աշխարհներ,
արևներ տարբեր,
բայց մի իրականություն,
ու մենք ապրում ենք ուրիշներ:

Արևը դժոխքում է.
լուսնի աստղը փայլում է հիմա:
Թող հրաժեշտ տամ քեզ.
ամենքս վերջանում ենք դեպի մահ:
Բայց գրված է լույսի վրա աստղերի,
ինչպես ափիդ գծերի…
Անսահման հիմար
սահմանի վրա պատերազմ գծելու համար:

Թարգմանիչ` Գոհար Գրիգորյան

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն