Յուրի Սարգսյան/ Փլասի

-Տուզ, խեղ­դե­ցինք:

-Զ­գույշ ե­ղեք՝ չմեռ­նի,- Տու­զը նա­յեց Մի­շին, ո­րը ննջել էր:

-Աչ­քիս չի շնչում, Տուզ:
Տու­զը բարձ­րա­ձայն խնչեց, այն­պես, որ կող­քի ա­թո­ռին ծուռ նստած Մի­շը վերջ­նա­կա­նա­պես արթ­նա­ցավ: Ա­պա գլխով վար­ժութ­յուն­ներ ա­րեց, ե­րակ­ներն ու­ռե­ցին, ու դեմ­քը հա­մար­յա կա­վե գծեր նկա­րեց:

-Սո՛ւ­կա:
Լա­կո­տը չի կա­րա չշնչի: Մար­դու է­վոլ­յու­ցիոն ա­ռա­վե­լութ­յունն այն է, միշտ ա­սում էր Տու­զը, որ մենք լա­վա­գույնս պինդ ենք դուրս ե­կել, մեր բնազդ­ներն ա­վե­լի ձիգ են, շատ քիչ շանս ու­նենք եր­կար ապ­րե­լու, քա­նի որ ա­մեն օր, ա­մեն պահ կա­րող ենք սատ­կել ա­մե­նա­հի­մար պատ­ճառ­նե­րով, բայց շա­տերս ձգում ենք այն­քան, որ ու­րի­շից ենք խնդրում՝ մեզ տա­նի զու­գա­րան:
Տաս­ներ­կու տա­րե­կան լա­կո­տը (­Տու­զը հաշ­վար­կեց, որ իր տա­րի­քի տղա­մար­դը պետք է որ տաս­ներ­կու տա­րե­կան տղա ու­նե­նա, իսկ դի­տորդ­նե­րի վստա­հութ­յունն ա­մե­նա­կար­ևորն է) չի կա­րա չշնչի: Կի­մը, Ստ­յո­պան, Սա­րի­կը, ի­հար­կե, լա­վա­գույն ծա­ռա­նե­րը չեն (­Տու­զը նա­խընտ­րում էր հենց էդ տեր­մի­նը), բայց գոր­ծից գլուխ հա­նել գի­տեն: Տու­զը հի­շեց՝ ինչ­պես էր ժա­մա­նա­կին ե­րե­կո­յան դա­սըն­թաց­ներ կազ­մա­կեր­պում իր ծա­ռա­նե­րի հա­մար, որ­տեղ ման­րա­մասն պատ­մում էր՝ ինչ­պես խեղ­դել, դա­նա­կա­հա­րել կամ տո­կի տալ մար­դուն, որ չմեռ­նի: Ա­րա­րո­ղա­կար­գին հետ­ևե­լը խիստ պար­տա­դիր է՝ ա­սում էր նա:
Տու­զը թքեց սա­ռը լի­մո­նա­դի մնա­ցորդ­նե­րը ու գլխով շար­ժում ա­րեց դե­պի դու­ռը՝ մի ձեռ­քով հե­ռա­խո­սը գրպա­նից հա­նե­լով.

-Միշ, ստու­գի՝ էդ հայ­վան­նե­րը ինչ են ա­րել:

-Հե­լա, շեֆ:
Մի­շը, քթի տակ փնթփնթա­լով, վեր կա­ցավ, մի քա­նի վայրկ­յան տրո­րեց աչ­քե­րը, որ ճամ­փին նո­րից չքնի: Հի­մար ա­րա­րո­ղա­կար­գի ի­մաս­տը ոչ միայն Մի­շը, առ­հա­սա­րակ ոչ ոք չէր հաս­կա­նում: Բայց Տուզն է պա­հան­ջում, իսկ Տու­զի ա­սա­ծը չի քննարկ­վում, քա­նի որ ա­ռանց Տու­զի բո­լո­րը կո­րած են:

-Խեղ­դո՞ւմ են, շեֆ:

-Հա, հի­շում ես, չէ՞՝ ինչ ենք նկա­րում,- ջղայ­նա­ցած ար­ձա­գան­քեց Տու­զը՝ մի մատն ան­կա­նոն շար­ժում­նե­րով սա­հեց­նե­լով հե­ռա­խո­սի էկ­րա­նի վրա­յով:

-Ար­խա­յին, շեֆ, դրանք սկի հավ չեն կա­րա նոր­մալ խեղ­դեն:
Մի­շը հռհռաց, բայց տե­ղում փոշ­մա­նեց. Տու­զը տրա­մադ­րութ­յուն չու­ներ, իսկ նման դեպ­քե­րում Մի­շը գի­տեր՝ ա­վե­լի լավ է ա­րագ դուրս թռնել ու մի քա­նի րո­պե առ­հա­սա­րակ աչ­քին չեր­ևալ: Մի­շը վերց­րեց հե­ռա­խոսն ու դրա­մա­պա­նա­կը ա­թո­ռի մոտ դրված գրա­սե­ղա­նի վրա­յից ու ուր­վա­կա­նի պես ան­հե­տա­ցավ սեն­յա­կից:
Տու­զը, հոն­քե­րը մռայլ կի­տած, թեր­թում էր Փ­լա­սիի իր է­ջը: Ան­տա­ռում նկար­ված վի­դեոն, ո­րը նկա­րել էին մեկ ա­միս ա­ռաջ, ար­դեն հա­տել էր յոթ հար­յուր հա­զար պլյու­սի սահ­մա­նը: Նա­խոր­դը՝ փա­բի հա­վա­տա­րիմ ըն­կե­րոջ մա­սին, գրան­ցել էր բա­ցար­ձակ ռե­կորդ: Տուզն ու իր թի­մը շատ հպար­տութ­յամբ էին ար­տա­հայտ­վում տե­սան­յու­թի մա­սին, երբ դրա­նից խոսք էր բաց­վում: Հիմ­նա­կան հա­ջո­ղութ­յունն այն էր, որ Տու­զի ու իր թի­մի բո­լոր տե­սան­յու­թե­րը ա­մե­նաբ­նա­կանն էին ստաց­վում:
Տու­զը մի փոքր հանգս­տա­ցավ, չնա­յած թվե­րը ստու­գում էր տասն­հինգ րո­պեն մեկ: Սեղ­մեց ձեռ­քում ա­մուր պահ­վող ռե­զի­նը, որն ի­րա­կա­նում մկան­նե­րի հա­մար էր նա­խա­տես­ված:
Առ­հա­սա­րակ, նման հի­մար գա­ղա­փա­րը՝ պլյուս-մի­նուս­նե­րով սո­ցիա­լա­կան ցանց ստեղ­ծե­լը, պի­տի որ ժա­մա­նա­կա­կից ջա­հե­լութ­յու­նը հա­վա­ներ, թե­կուզ տաս­ներ­կու տա­րե­կան լա­կո­տը, ո­րը, Տու­զը հույս ու­ներ, հա­րութ­յուն կառ­նի: Բայց հա­ջո­ղութ­յու­նը չի սի­րում լա­կոտ­ներ, հա­ջո­ղութ­յու­նը սի­րում ա աշ­խա­տող մարդ­կանց. այս մտքի վրա Տու­զի բե­րա­նը չար ժպիտ գծեց:
Ցան­ցը մի քա­նի տա­րի է՝ ու­ներ ա­մե­նա­բարձր վար­կա­նի­շը ողջ աշ­խար­հում: Ս­խե­ման բա­վա­կա­նին պարզ էր, այն­քան պարզ, որ Տու­զը միան­գա­մից ո­րո­շեց ա­պա­գան կա­պել Փ­լա­սիի հետ, հենց կար­դաց դրա մա­սին լու­րե­րում: Օգ­տա­տե­րի կող­մից ցան­կա­ցած հա­վա­նում քեզ տա­լիս էր մեկ պլյուս, չհա­վա­նե­լը՝ մի­նուս: Կռ­վի արդ­յուն­քում կծնվի ա­մեն տե­սա­նյու­թի արդ­յուն­քը պլյու­սի կամ մի­նու­սի տես­քով:
Այդ­պի­սի վար­կա­նիշ ու­նի նաև քո անձ­նա­կան հա­շի­վը:
Տու­զին գրա­վում էր հենց այդ գա­ղա­փա­րը, որ ցան­կա­ցած մարդ պարզ ու թա­փան­ցիկ է ներ­կա­յա­նում հա­սա­րա­կութ­յան ա­ռաջ:
Բո­լո­րը քեզ տես­նում են որ­պես հա­ջո­ղակ կամ ան­հա­ջո­ղակ:
Որ­պես չար կամ բա­րի: Օգ­տա­կար կամ վնա­սա­կար:
Հա­սա­րա­կութ­յան հա­ֆմար դու կամ լավ մարդ ես, կամ վատ՝ կախ­ված վերջ­նարդ­յուն­քից:
Տու­զը չէր պատ­րաստ­վում այս հնա­րա­վո­րութ­յու­նը բաց թող­նել ձեռ­քից: Փ­լա­սիում տե­ղադր­վե­լիք տե­սան­յու­թե­րի հե­ռան­կա­րը Տու­զին մեծ հարս­տութ­յուն էր խոս­տա­նում (ո­րին նա հա­սավ մի քա­նի տար­վա ըն­թաց­քում), ու Տու­զը հա­վա­քեց ծա­ռա­նե­րի իր թի­մը: Հան­ցա­գործ­ներ, հա­սա­րա­կութ­յու­նից վտար­ված տա­կանք­ներ, վտան­գա­վոր սրի­կա­ներ. այս ա­մե­նը Տու­զին շատ էր դուր գա­լիս, այս սխե­մա­յում փոխվս­տա­հութ­յուն կար:
Ա­նընդ­հատ ան­ջատ­վող ու աշ­խար­հին ան­տար­բեր բոմ­ժը՝ Մի­շը, հար­յուր ե­րե­սուն կի­լո կշռող ու ին­տե­լեկ­տով չփայ­լող Տու­զի աջ ձեռ­քը՝ Կի­մը, գո­ղութ­յան, թա­լա­նի ու առ­ևանգ­ման հայտ­նի մաս­նա­գետ, լղար ու չնկատ­վող Ստ­յո­պան և, ի­հար­կե, ցավ, խիղճ ու առ­հա­սա­րակ որ­ևէ զգա­ցում կամ զգաց­մունք չու­նե­ցող, խուլ ու համր Սա­րի­կը: Սա Տու­զի թիմն էր:
Ա­ռա­ջին մեծ տե­սան­յու­թը, ո­րի հա­մար Տու­զը ծախ­սել էր այն մի քա­նի հար­յուր դո­լա­րը, ո­րը հա­վաք­վել էր նա­խորդ աշ­խա­տան­քից, բե­րեց մի քա­նի հա­զար պլյուս՝ հիմ­նա­կա­նում շնոր­հիվ լավ մար­քե­թին­գի ու, ի­հար­կե, տե­սան­յու­թում զվար­ճա­լի հու­մո­րի առ­կա­յութ­յան: Բայց Տու­զը գի­տեր, որ սրան չէր ար­ժա­նի: Հա­զար­ներ, հար­յուր հա­զար­ներ, մի­լիոն­ներ՝ սա էր Տու­զի ա­պա­գան:
Հու­մո­րը լա­վա­գույն մի­ջոցն էր: Հու­մո­րը հանգս­տաց­նող էր, վա­րա­կիչ ու թու­նա­վոր: Տուզն ա­ռանձ­նա­պես հույս չու­ներ, որ միայն բնազ­դի վրա ապ­րող հա­սա­րա­կութ­յու­նը կա­րող է որ­ևէ այլ հե­տաքրք­րութ­յուն ու­նե­նալ: Ժա­մա­նակն էլ իր հեր­թին ցույց տվեց, որ Տու­զը ճիշտ էր. հու­մո­րը, որ­պես կա­պի­տա­լի կու­տակ­ման զենք, Տու­զին բե­րեց այն­քան հարս­տութ­յուն, որ Տուզն իր տե­սան­յու­թե­րը նկա­րում էր ա­ռան­ձին վար­ձա­կալ­ված տա­րածք­նե­րում, որ­տեղ, ինչ­պես ինքն էր ա­սում, ծախս­վում էր մի դա­փոն ար­դա­րաց­ված փող:
Հե­ռա­խո­սը հա­ճե­լի ծնգաց: Մի­շը գրեց, որ լա­կո­տը, ողջ-ա­ռողջ պառ­կած, կաղ­կան­ձում էր, բայց շե­ֆը պետք ա շտա­պի, ե­թե ու­զում ա հասց­նի:
Տու­զը զգաց՝ ինչ­պես օր­գազ­միկ հա­ճույ­քը կա­մաց-կա­մաց բարձ­րա­նում էր կո­կոր­դը: Եր­կու ձեռ­քով շո­յե­լով ճա­ղա­տը, ա­պա դա­տար­կե­լով լի­մո­նա­դի մնա­ցորդ­նե­րը՝ դուրս ե­կավ դե­պի լո­ղա­վա­զան, որ­տեղ չորս ծա­ռա­նե­րը շտա­պօգ­նութ­յան մե­քե­նա­յին սպա­սող ան­ցորդ­նե­րի պես հա­վաք­վել էին տաս­ներ­կու տա­րե­կան լա­կո­տի դեռ շնչող մարմ­նի շուր­ջը:
Ե­րե­կոն սառն էր ու հա­ճե­լի, տե­սան­յու­թը խոս­տա­նում էր լի­նել հա­մա­տա­րած քննարկ­վող, ե­թե ոչ բա­ցար­ձակ ռե­կոր­դա­կիր: Տու­զը սա գի­տեր դեռ այն ժա­մա­նակ, երբ տե­սան­յու­թը դեռ միայն գա­ղա­փա­րի տես­քով ծլում էր իր մեծ ու­ղե­ղում, ու երբ դեռ ե­րե­խա­յի հար­ցե­րով ոչ ոք չէր հասց­րել զբաղ­վել:
Տու­զը հա­նեց հե­ռա­խո­սը, մի ան­գամ ևս ս­տու­գեց վեր­ջին մի քա­նի տե­սան­յու­թե­րի պլյուս­նե­րը, ու նո­րից նույն չար ժպի­տը հայտն­վեց դեմ­քին: Նա քայ­լում էր դա­տա­րկ մի­ջանցք­նե­րով, ու ե­րե­խա­յա­կան քրքի­ջը ար­ձա­գան­քում էր բե­տո­նե պա­տե­րով: Անց­նե­լով հան­դեր­ձա­րա­նի կող­քով՝ Տու­զը նկա­տեց քառ­յա­կին. Մի­շը, ան­տար­բեր կանգ­նած ու մի ձեռ­քով փո­րը քո­րե­լով, մտո­վի ա­ղո­թում էր, որ ա­րա­րո­ղութ­յու­նը շուտ ա­վարտ­վի, Կի­մը, ինչ­պես միշտ գոտ­կա­տե­ղի մոտ ձեռ­քե­րը ծա­լած, սպա­սում էր Տու­զին, որ ա­ռա­ջի­նը զե­կու­ցի ի­րադ­րութ­յան մա­սին, իսկ Ստ­յո­պան ձեռ­քե­րով ու ոտ­քե­րով փոր­ձում էր ինչ-որ բան հաս­կաց­նել Սա­րի­կին: Հան­ցա­գործ­նե­րի տրա­մադ­րութ­յու­նը լավ էր, ու Տու­զը հեռ­վից եր­կու ձեռ­քով ծափ տվեց գլխա­վեր­ևում՝ ի նշան շնոր­հա­կա­լութ­յան:
Ա­վե­լի մո­տի­կից Տուզն ար­դեն տե­սավ ե­րե­խա­յին: Տե­սավ կյան­քում ա­ռա­ջին ան­գամ, բայց տե­սա­րա­նը շատ գո­հա­ցու­ցիչ էր: Լա­կո­տի մար­մի­նը ջղաձգ­վում, ցնցվում էր, բե­րա­նից դուրս էին թռնում ան­հաս­կա­նա­լի ձայ­ներ: Շան պես մղկտա­լով՝ լա­կո­տը մեկ օդ էր կուլ տա­լիս, մեկ դժվա­րութ­յամբ բաց թող­նում:

-Ապ­րեք, ապ­րեք,- գո­ռաց Տու­զը հուզ­ված ու բարձր ձայ­նով, ո­րից, թվաց, լո­ղա­վա­զա­նում ա­լիք­ներ հայտն­վե­ցին:

-Սաղ՝ ոնց ա­սել էիր, շեֆ,- հա­մար­յա շշու­կով ար­ձա­նագ­րեց Կի­մը,- պա­հի տակ մեռ­նում էր, հետ բե­րե­ցինք:
Բո­լո­րը փռթկա­ցին, ան­գամ Սա­րի­կը, որ ո­չինչ չէր լսում, և Տու­զը նույն­պես չզրկեց ի­րեն այդ հա­ճույ­քից:

-Ս­տիպ­ված զա­սե­ցի սրան,- դժգո­հեց Մի­շը:

-Ա­մեն ինչ պատ­րա՞ստ ա, կա­մե­ռա, միկ­րա­ֆոն,- հարց­րեց Տու­զը՝ հա­յաց­քը չկտրե­լով լա­կո­տից, ո­րի մար­մի­նը շա­րու­նա­կում էր ցնցվել:

-Ա­հա, դու սկսի, շեֆ, ես մինչև տե­ղա­վո­րեմ,- միա­ցավ Ստ­յո­պան:
Քառ­յա­կը ծա­ղի­կի թեր­թե­րի պես բաց­վեց, որ ճա­նա­պարհ տա Տու­զին: Տու­զը մո­տե­ցավ ե­րե­խա­յին, բռնեց կո­կոր­դից ու մոտ կես րո­պե ու­սում­նա­սի­րում էր մար­մի­նը: Կող­քից կա­րող էր թվալ, որ Տու­զը ո­րո­շում է՝ ոնց պետք է սպա­նի ե­րե­խա­յին, բայց Տուզն ի­րա­կա­նում ստու­գում էր՝ արդ­յոք մարմ­նի վրա չկան եր­ևա­ցող հետ­քեր: Կո­կոր­դը ո­չինչ, բայց մեջ­քի, ո­ռի ու վզի վրա­յի հետ­քե­րը կա­րող են խան­գա­րել, ո­րով­հետև եր­ևա­լու են տե­սան­յու­թում:
Ս­տու­գե­լով, որ ա­մեն ինչ կար­գին է, Տու­զը վեր­ջին ան­գամ չա­փեց լո­ղա­վա­զա­նի տա­րած­քը, որ­տեղ Կիմն ու Ստ­յո­պան տե­ղադ­րում էին տե­սախ­ցի­կը՝ վեր­ևից կա­խե­լով միկ­րո­ֆո­նը: Ա­կան­ջի ծայ­րով Տու­զը լսեց, որ Ստ­յո­պան մու­նա­թով փնթփնթում էր, որ Կի­մը, իր չա­փե­րի ու ան­մարդ­կա­յին ու­ժի պատ­ճա­ռով, մի օր կա­րող է ջար­դել սար­քա­վո­րում­նե­րը ու ջղայ­նաց­նել շե­ֆին:
Տու­զը բարձր ծի­ծա­ղեց ու սկսեց խեղ­դել հա­մար­յա ան­կեն­դան մար­մի­նը: Ծա­ռա­նե­րի ճիշտ պլա­նա­վոր­ման արդ­յուն­քում շատ խեղ­դել չպա­հանջ­վեց, մի քա­նի վայրկ­յան լա­կո­տի մար­մի­նը թրթռաց, լո­ղա­վա­զա­նի պա­տե­րով ար­ձա­գան­քե­ցին ան­հույս ծղրտող­նե­րը, աչ­քե­րը լցվե­ցին ար­յու­նով, բի­բե­րը քիչ էր մնում՝ դուրս թռչեին խո­ռոչ­նե­րից, ա­պա ա­մեն ինչ ա­վարտ­վեց միան­գա­մից ու ա­ռանց հետ­ևանք­նե­րի: Դեմ­քը սա­ռեց, աչ­քե­րը մնա­ցին բաց՝ ուղղ­ված ա­ռաս­տա­ղին, որ­տեղ ար­տա­ցոլ­վում էր լո­ղա­վա­զա­նի տա­քաց­ված ջու­րը:
Տու­զը կա­մաց պո­կեց ձեռ­քե­րը, ստու­գեց՝ վի­զը վնաս­ված չլի­նի, գրկեց մար­մի­նը ու թռավ ջու­րը: Մի քա­նի վայրկ­յան ա­լիք­նե­րը հար­վա­ծում էին լո­ղա­վա­զա­նի պա­տե­րին, Տու­զը համ­բե­րա­տար սպա­սեց, մինչև ա­մեն ինչ ա­վարտ­վի: Հա­նուն հա­ջո­ղութ­յան Տու­զը պատ­րաստ էր ան­գամ մինչև հա­ջորդ ա­ռա­վոտ սպա­սեր՝ լա­կո­տի ան­շարժ մարմ­նի ողջ ծան­րութ­յու­նը ու­սե­րի վրա պա­հե­լով:

-Պառ­կաց­րա, շեֆ,- գո­ռա­ցին մյուս կող­մից:
Տու­զի ա­մուր ձեռ­քե­րը ե­րե­խա­յին պառ­կեց­րին գլխի­վայր, այն­պես, որ աչ­քե­րը նա­յում էին ու­ղիղ հա­տա­կին, իսկ ձեռ­քե­րը դուրս էին ցցվել ու շատ թույլ, հա­մար­յա անհ­պում ըն­կած էին մա­կեր­ևույ­թին: Ոտ­քերն ա­վե­լի ցածր էին, ճիշտ այն­պես, ինչ­պես ծրագ­րել էին նա­խօ­րոք: Տու­զը մի քա­նի քայլ հետ գնաց:

-Մի քիչ ձախ, շեֆ: Ըն­տիր:
Տու­զը կանգ­նեց այն­պես, որ տե­սախ­ցի­կով ա­ռա­ջին պլա­նով եր­ևում էր ին­քը, բայց լա­կո­տի մար­մի­նը՝ գլխի մա­զե­րից մինչև ոտ­նա­թաթ, ամ­բող­ջութ­յամբ երևում էր կադ­րում: Ստ­յո­պը հեռ­վից բութ մա­տով նշան ա­րեց, որ կադրն ի­դեա­լա­կան է: Լա­կո­տը պառ­կած էր ու­ղիղ այն դիր­քով, ո­րով խեղ­դա­մահ ե­ղած­նե­րը առ­հա­սա­րակ փռվում են ջրի վրա, երբ դուրս են գա­լիս մա­կե­րես:

-Հենց ա­սեմ, սկսի, շեֆ:
Սա­րի­կը կանգ­նած էր տե­սախ­ցի­կի մոտ ու ոգ­ևո­րութ­յամբ ծափ էր տա­լիս:
Տուզն ըն­դու­նեց այն դեմ­քը, ո­րի հա­մար դի­տորդ­նե­րը պետք է պլյուս դնեին: Սի­րող հայր, ո­րը շա­բաթ ե­րե­կո­յան տղա­յի հետ գնա­ցել էր լո­ղա­լու: Տու­զի չա­փից դուրս կո­պիտ դեմ­քի դեպ­քում դա գրե­թե անհ­նար էր, բայց Տու­զը գի­տեր գոր­ծի բո­լոր ման­րուք­նե­րը:
Չ­կա ո­չինչ ա­վե­լի կա­տար­յալ, քան բնա­կան բե­մա­դրութ­յու­նը: Տու­զը կուլ տվեց թու­քը:

-Ն­կա­րում եմ,- գո­ռաց Ստ­յո­պը, ու Տու­զը խոր շունչ քա­շեց:

-Ժո­ղո­վուրդ ջան, բարև Ձեզ:

-Նո­րից, նո­րից շեֆ, ժպտա մի քիչ:
Տու­զի դեմ­քը ջղաձգ­վեց, բայց չէր ու­զում վի­ճել:

-Ժո­ղո­վուրդ ջան, բարև Ձեզ,- ա­սաց Տու­զը՝ ան­բնա­կա­նո­րեն լայն ժպտա­լով, ա­պա մի քայլ ձախ ա­րեց, որ ու­շադ­րութ­յու­նը հրա­վի­րի մարմ­նի վրա,- տղաս ա, ծա­նո­թա­ցեք, մի հրաշք, մի վուն­դեր­կինդ:
Տու­զը նո­րից վե­րա­դար­ձավ հին դիր­քին ու շա­րու­նա­կեց.

-Տ­ղաս հենց նոր, աչ­քիս ա­ռաջ, խփեց աշ­խար­հի ռե­կոր­դը: 45 րո­պե ջրի տակ՝ ա­ռանց շնչե­լու: Ապ­րես, տղաս, հպար­տա­նում եմ քեզ­նով: Մի հատ նա­յեք, է­լի:
Մի­ջին վի­ճա­կագ­րա­կան դի­տոր­դը պի­տի հռհռա, ինչ­պես բո­լո­րը հռհռում էին նա­խորդ տե­սան­յու­թե­րի վրա: Հու­մո­րը շատ պարզ էր՝ տղան փոր­ձում է ջրի տակ շուն­չը պա­հել, իսկ հայ­րը չի հաս­կա­նում, որ 45 րո­պե ա­նել դա անհ­նար է՝ տղան վա­ղուց խեղդ­վել է:
Շատ ու­ժեղ կա­տա­կը միշտ ու­նի ինչ-որ չա­րութ­յուն, ինչ-որ սահ­ման­ներ, ո­րոնք կխախ­տի, ինչ-որ զզվե­լի բան, ո­րը կշո­շա­փի:
Ոչ ոք երբ­ևէ չի ի­մա­նա տղա­յի մա­սին: Տե­սան­յու­թով էլ ո­չինչ չի եր­ևում:
Ա­ռա­ջի­նը քրքջաց Տու­զը: Ն­րան միա­ցավ Ստ­յո­պան, ա­պա Կի­մը, նույ­նիսկ Մի­շը: Իսկ Սա­րի­կը ու­րախ ցատ­կո­տում էր ու շա­րու­նա­կում ծա­փա­հա­րել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *