Լիլիթ Բաղդասարյան/ դե­պեր­սո­նա­լի­զա­ցիա. ռե­ցի­դիվ­ներ

Ի­րա­կա­նութ­յան ան­բա­վա­րա­րութ­յան սինդ­րո­մը վե­րած­վում է քրո­նիկ գոր­ծըն­թա­ցի՝ ա­վե­լի ու ա­վե­լի հա­ճախ հան­դի­պող սրա­ցում­նե­րով, կար­ճատև ռե­մի­սիա­նե­րով և­ ա­րագ պրոգ­րե­սիա­յով, որ ստի­պում է ա­վե­լի մոտ կանգ­նել ար­վես­տին, ըն­կա­լել գո­յութ­յան այ­լաձևում­նե­րը, ըն­դու­նել անհ­նա­րի գո­յութ­յունն ու բա­ցել թա­փան­ցիկ վա­րա­գույ­րնե­րը՝ ան­հա­ղորդ մնա­լով օբ­յեկ­տի­վութ­յան մարդ­կա­յին պատ­կե­րա­ցում­նե­րին։
­Սե­փա­կան դրա­մա­ներն ար­դեն հասց­րել են խցա­նել բո­լոր պո­ղո­տա­նե­րի, բո­լոր շեն­քե­րի, բո­լոր բնա­կա­րան­նե­րի շնչու­ղի­նե­րը։
Ս­ևի ու կարմ­րի մեջ ապ­րե­լու, նկար­չի բո­լոր ոս­կոր­նե­րը հաշ­վե­լու և ­նա­խաց­նոր վի­ճակ­նե­րով տար­վե­լու մո­լուց­քը լցրել է կա­րո­տի ան­ցո­ղիկ խո­ռոչ­նե­րը։ Զ­գա­լու ցան­կութ­յու­նը փա­կում է գի­տակ­ցութ­յան աչ­քերն ու մեր­կաց­նում եր­ևա­կա­յութ­յա­նը։ ­Հա­վա­տը պարտ­վում է չզգա­լու սո­վո­րութ­յա­նը։ Եր­ևա­կա­յութ­յու­նը մթութ­յան մեջ չի ա­մա­չում սե­փա­կան մեր­կութ­յու­նից, կենտ­րո­նաց­նում է բա­նա­կա­նութ­յու­նը պլաս­տիկ շար­ժում­նե­րի վրա։ Չ­պատ­կա­նե­լու ո­րո­շու­մը բա­լե­տի պա­րու­հու թեթևութ­յամբ ցատ­կում է պա­րըն­կե­րոջ բա­ցա­կա­յութ­յան գիրկն ու վնա­սում ոտ­քե­րը, վե­րա­կանգն­վում, ցատ­կում նո­րից, նո­րից, նո­րից…
Ա­նա­վարտ թող­նե­լով բո­լոր կտավ­նե­րը, չգտնե­լով հա­մա­պա­տաս­խան ե­րաժշ­տութ­յու­նը, մո­ռա­նա­լով բո­լոր բա­ռե­րը, վե­րա­փոխ­վե­լով անլր­ջութ­յան, հի­մա­րութ­յան, անվս­տա­հութ­յան և ­հետզ­հե­տե հոգ­նե­լով սե­փա­կան ա­նի­մաս­տութ­յու­նից՝ պտտվում է վա­րա­գույր­նե­րի մեջ, զգում մարմ­նի տա­քութ­յու­նը, մատ­նե­րի մեջ ծփա­ցող ա­նոթ­նե­րը, սրտի ռիթմն ու անհ­նա­րի ի­րո­ղութ­յու­նը։
­Ցատ­կի բարձ­րութ­յունն ու կոտր­ված ոտ­քե­րը։
­Բայց սա այլ պատ­մութ­յուն է: Իսկ ե­թե ա­վե­լի հստակնախ­կին պատ­մութ­յուն: ­Կի­սատ… Աշ­խարհն իր գո­յութ­յան հեր­թա­կան շրջա­նը կա­տա­րե­լիս իմ գի­տակ­ցութ­յան հա­մար ինչ-որ պա­հի հաս­կա­նա­լի է դարձ­րել, որ իր հա­վեր­ժութ­յու­նը կրկնութ­յան մեջ է, ի­մը կրկնութ­յան մի­ջո­ցովայս­պես ցույց տա­լով իմ հա­մեստ, կար­ևոր, ան­ցո­ղիկ և­ ան­փո­խա­րի­նե­լի տեղն իր շրջապ­տույ­տի մեջ, ո­րը շա­րու­նա­կում եմ խզել կի­սատ պատ­մութ­յուն­նե­րով: ­Հաս­կա­նում եք, ա­պա­գան սահ­մա­նա­փա­կում է անց­յա­լի հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը, բայց ոչ մար­դունն, ով սահ­մա­նել է դրանք։ ­Մար­դու հա­մար ցան­կա­ցած լու­ծում թաքն­ված է ար­դեն կա­տար­վա­ծի մեջ, իսկ ար­դեն կա­տար­վա­ծը կա­րե­լի է գտնել սե­փա­կան ըն­թաց­քում։ Առ­հա­սա­րակ ա­մեն ինչ կա­րե­լի է գտնել ար­դեն կա­տար­վա­ծի մեջ, բայց կա­տար­վե­լի­քի գայ­թակ­ղութ­յունն ան­հա­մե­մատ մեծ է, ու դա ա­մեն­ևին էլ գի­տակ­ցա­կան ո­րո­շում չէ, այլ ի սկզբա­նե դրված ներ­քին մղում ան­հա­ղորդ վեր­լու­ծութ­յուն­նե­րին և­ ո­րո­շում­նե­րին:
Է­վոլ­յու­ցիան սահ­մա­նել է մի բանա­սե­լով, թե օն­տո­գե­նե­զը (ան­հա­տա­կան զար­գա­ցու­մը) ֆի­լո­գե­նե­զի (պատ­մա­կան զար­գաց­ման) հա­մա­ռոտ կրկնութ­յունն է, որ տա­լիս է բո­լոր լու­ծում­նե­րի կծի­կը։ ­Վեր­ջինս բնութ­յան հան­ճա­րին թո­ղել է միակ խնդիր. ձգտու­մը կա­տա­րե­լութ­յան։ Իսկ կա­տա­րե­լութ­յունն ան­խու­սա­փե­լի վախ­ճան է. մի կետ, ո­րից այն կողմ շա­րու­նա­կութ­յու­նը բա­ցա­կա­յում է։ Չ­նա­յած դրա գի­տակց­մա­նը՝ ա­վե­լին ստեղ­ծե­լու հնա­րա­վո­րութ­յու­նը (ինչ­պես բնութ­յան, այն­պես էլ մար­դու մեջ) ցան­կա­ցած ան­կա­տար օ­ղակ դարձ­նում է գայ­թակ­ղութ­յուն, որն ու­ղղորդ­վում է դե­պի այդ կե­տը՝ հե­նա­րա­նում ու­նե­նա­լով նա­խոր­դող փորձ։ ­Վեր­ջինս հաղ­թում է ինքն ի­րեն՝ սկսվե­լով նո­րից: Այս­պես ա­մեն ինչ սկսվեց նրա­նից… նե­րո­ղութ­յուն: Այ­սօր ա­մեն ինչ սկսվեց նրա­նից, որ մոտ ե­րե­սուն րո­պե մե­քե­նան կա­յա­նե­լու տեղ չգտա: Շր­ջան­ցե­ցի դա­սը քունս շրջան­ցե­լու թեթ­ևութ­յամբ: ­Փո­խա­րե­նը բա­նաս­տեղծ ըն­կերս ինձ սուրճ հյու­րա­սի­րեց: Ինչ­պես միշտ: Մտ­քե­րիս խառ­նութ­յու­նը սև ­դա­ռը սուր­ճի համ և­ անխ­նա բա­ռե­րի հի­շո­ղութ­յուն ու­նի: ­Պի­տի գրեմ: ­Խոս­տա­ցել եմ մե­կին, որն անդժ­գոհ լսեց ինձ: Եվ ու­րեմն պի­տի գրել «հո­գե­դարձ» ե­ղած ծննդկա­նի մա­սին կամ մի կնոջ, ո­րի մայ­րը զգեստ­նե­րի մեջ հա­տուկ թաքս­տոց էր կա­րել հա­կաէ­պի­լեպ­տիկ դե­ղե­րի հա­մար, որ­պես­զի վեր­ջի­նիս ա­մու­սի­նը չի­մա­նա հի­վան­դութ­յան մա­սին: ­Բայց մինչև ան­գամ ա­մե­նա­հե­տաքր­քիր սցե­նար­ներն այն­քան վա­ղուց են ձանձ­րաց­րել ինձ, որ դժվա­րա­նում եմ նույ­նիսկ շրջա­դարձ կա­տա­րել սե­փա­կան պատ­մութ­յանս:
­Նե­րե­ցեք, չներ­կա­յա­ցա: Ես գրե­թե բժիշկ եմ, հա­մար­յա վի­րա­բույժ, ո­րին ինչ-որ ­Մե­կը դեռ վա­ղուց պոե­տե­սա է ան­վա­նել ու թո­ղել երկն­քի ու երկ­րի մեջ­տե­ղում: Ոչ մի ար­տա­սո­վոր բան, բո­լոր մար­դիկ էլ երկ­րի վրա և­ երկն­քի տակ են ապ­րում, ուղ­ղա­կի ես մի քիչ ա­ռաձ­գա­կա­նա­ցել եմ. մինչ ոտ­քերս ծան­րակ­շիռ քայ­լեր են ա­նում ճա­նա­պարհ­նե­րի վրա, գլխիս մեջ քա­մին ամ­պերն այս ու այն կողմ է շար­ժում, ո­րի հետ­ևան­քով էլ եր­բեմն ան­տա­նե­լի խու­տուտ եմ զգում: Ինչ­ևէ: Ըն­կերս պնդում է, որ հե­տաքր­քիր են բժշկա­կան պատ­մութ­յուն­նե­րը: ­Բայց այդ մա­սին չէ, որ ու­զում եմ գրել: Վս­տահ չեմ, որ առ­հա­սա­րակ ու­զում եմ ինչ-որ բա­նի մա­սին գրել: ­Միայն թե կար­ծես խնդիր ու­նեմ «գի­տակ­ցա­կան մա­ղիս» հետ, և­ այս մտա­հոսքն ինձ պար­բե­րա­բար հասց­նում է մի սահ­մա­նի մոտ, որ հա­զիվ թե կա, բայց անց­նել կա­րե­լի է միայն ե­թե հո­գե­մետ դե­ղեր ես օգ­տա­գոր­ծել, կամ էլ հո­գե­բու­ժա­րա­նում ար­դեն ծա­նոթ բժիշկ­ներ ու­նես, ո­րոնք կհա­մո­զեն քեզ ի­րա­կա­նութ­յան և­ ի­րո­ղութ­յան տար­բե­րութ­յան մեջ շեշ­տը դնել ի­րա­կա­նութ­յան վրա: Այս­պես, նախ պետք է տար­բե­րա­կել ցնորք­նե­րը պատ­րանք­նե­րից: ­Վեր­ջին­ներս ի­րա­կա­նութ­յան հետ կա­պը դեռ չեն կտրել, իսկ այ ցնորք­նե­րը… Իսկ այ ես: ­Նա­խա­պես ա­սա­ցի, որ ոտ­քերս ծան­րակ­շիռ քայ­լեր են ա­նում երկ­րի վրա, ու­րեմն հա­զիվ թե հնա­րա­վոր լի­նի ինձ ա­ռանձ­նաց­նել մյուս­նե­րից: ­Բա­ցի այդ ես եր­ևա­կա­յութ­յան և­ ի­րա­կա­նութ­յան թեո­րե­տիկ սահ­մա­նը, որն, ինչ­պես ցույց տվեց պրակ­տի­կան՝ չկա, բա­վա­կա­նին վստահ եմ գծում թղթի վրա: Երբ նա­յում եմ դի­մա­ցի պա­տին կախ­ված նկա­րին ու միա­ժա­մա­նակ տես­նում ին­ձա­նից աջ դրված հե­ռուս­տա­ցույցն ու ձախ ձեռ­քիս կող­քին դրված վա­հա­նա­կը, պա­տի նկա­րը վա­հա­նա­կով փո­խե­լու մա­սին չէ, որ մտա­ծում եմ, ոչ էլ հե­ռուս­տա­ցույ­ցի աղ­մուկն է խան­գա­րում տար­բե­րա­կել ժա­մա­ցույ­ցի վայրկ­յան­նե­րի ճշտա­պա­հութ­յու­նը: ­Չի կա­րե­լի օ­ծա­նե­լի­քի և ­ճա­շի բույ­րը միա­ժա­մա­նակ սի­րել: ­Բայց և ­չի կա­րե­լի չտես­նել՝ ինչ­պես հի­վան­դա­նո­ցի տար­բեր մուտ­քե­րի մոտ միա­ժա­մա­նակ եր­կու մե­քե­նա կանգ­նե­ցին, ու ծննդկա­նի ձայնն ա­վե­լի բարձր չէր, քան ծե­րու­նու հևոց­նե­րը: ­Միև­նույն ժա­մին, գրե­թե զու­գա­հեռ սեն­յակ­նե­րում, ծնունդ և ­մահ գրանց­վե­ցին, նույն կա­ռույ­ցի ուղ­ղանկ­յու­նու կող­մե­րը մի կող­մից ան­համ­բեր եր­ջան­կութ­յան, մյուս կող­մից ան­հույս սպա­սու­մի հա­յացք­ներ էին կի­սում: Այս­տեղ առն­վազն հի­մա­րութ­յուն կլի­նի չտես­նել ցիկ­լի մեջ խցան­ված մարդ­կութ­յա­նը, որ ան­գի­տակ­ցո­րեն շա­րու­նա­կում է մի սկիզբ, ո­րի ի­մաստն ուղ­ղա­կի լի­նելն է: ­Բայց շղթան միշտ ան­կա­տար է, որ­տե­ղից էլ սկսվում է գոր­ծո­ղութ­յան պո­տեն­ցիա­լը:
Շղ­թա­յի մեջ խցան­ված ան­հատ­նե­րը. ամ­բողջ շա­րու­նա­կութ­յու­նը նրանց մեջ է:
­Մե­ծա­մա­սամբ նրանք մար­դիկ են, ո­րոնք որ­սում են պահն ու ստեղ­ծում մի բան, որն ինձ ա­մե­նից շատն է ոգ­ևո­րում homo sapiens-ի պատ­մութ­յան մեջ. ար­վես­տը: Ոչ թե ար­վես­տի զգա­ցո­ղութ­յու­նը, այլ այն, ին­չին են­թա­կա է ամ­բողջ զար­գա­ցու­մըներ­կա­յից ա­ռաջ և ­ներ­կա­յից հե­տո: Ան­կա­խա­նա­լով ժա­մա­նա­կի և ­տա­րա­ծութ­յան կոն­ցեպ­ցիա­նե­րի մա­սին ու­նե­ցած պատ­կե­րա­ցում­նե­րիցս՝ պետք է նշեմ, որ փո­փո­խութ­յուն­նե­րի մեջ ստա­տիկ ժա­մա­նակն ան­կախ է տա­րա­ծութ­յու­նից և­ ի­մաս­տա­վոր­ված է միայն կեն­դա­նի գո­յութ­յան հա­մար: ­Թերևս այ­սօր: Գ­րո­ղը տա­նի, չեմ կա­րո­ղա­նում կանգ առ­նել, նե­րե­ցեք ինձ: ­Լավ, այս­պես, գի­տե՞ք՝ ինչ­պես բժիշկն ա­պա­ցու­ցեց, որ աղջ­կա մոտ, որն ա­մուս­նու ներ­կա­յութ­յամբ է­պի­լեպ­տիկ նո­պա­յի մեջ էր ըն­կել և պն­դում էր, որ դա ա­ռա­ջին ան­գամ է, մինչ այդ ե­ղել են նաև նա­խոր­դող­նե­րը. նո­պա­յի ժա­մա­նակ լե­զուն կծե­լու հետ­ևան­քով մնա­ցած սպիե­րով, և ­գի­տե՞ք ինչ ե­ղավ. ա­մու­սին­նե­րը բա­ժան­վե­ցին: Ինձ հա­մար ա­վե­լի դժվար է դի­ֆե­րեն­ցել բժիշ­կի ճիշտ կամ սխալ լի­նե­լը, և­ արդ­յոք ա­մու­սին­նե­րի բա­ժան­ման պատ­ճա­ռը սուտն էր, թե «հի­վանդ» կի­նը: ­Բայց կա­րող եք հարց­նել սի­րո մա­սին, որն այս ա­մու­սին­նե­րի հետ կապ չու­ներ: ­Հարց­րեք ինձ սի­րո մա­սին, և­ ե­թե իմ հա­յաց­քը ձեզ ո­չինչ չա­սի, ուղ­ղա­կի շրջան­ցեք ինձ: ­Հարց­րեք ինձ սի­րո մա­սին, և կ­տես­նեք այն ճեղ­քը, որ­տե­ղից ա­մեն ինչ շա­րու­նա­կա­բար լցվում է իմ մեջ: ­Հարց­րեք ինձ սի­րո մա­սին, և կ­տես­նեք ինչ­պես ստեղծ­վեց ար­վես­տը: ­Բայց մի՜ հարց­րեք ինձ սի­րո մա­սին: Այ­լա­պես ես ստիպ­ված կլի­նեմ խոս­տո­վա­նել իմ ապ­րե­լու ի­րա­կան ի­մաս­տը: Ես չու­նեմ ա­սե­լիք: ­Միայն բա­ռեր, որ պահ­պան­վի ի­րա­կա­նութ­յան և­ ի­րո­ղութ­յան կա­պը, որ հաս­կա­նա­լի դարձ­նի ­Ռոթ­կո­յի* ինք­նաս­պա­նութ­յան պատ­ճա­ռը, որ հույս տա շա­րու­նա­կութ­յանն այն­տեղ, ուր նա, ով ար­վեստ է ստեղ­ծում, ընդ­հա­տում է կյան­քը: ­Չէ՞ որ կյանքն ընդգր­կումն է սի­րո, ո­րի մեջ տե­ղա­վոր­ված է կյան­քը: ­Բայց այս եր­կու բա­ռե­րը հա­կա­ցուց­ված են մեկ ըն­թաց­քի մեջ: ­Բուլ­գա­կո­վը դա գի­տեր, երբ սպա­նեց ­Վար­պե­տին և ­Մար­գա­րի­տա­յին: ­Հաս­կա­նո՞ւմ եք սե­րեր կան, որ աշ­խար­հի հա­մար չեն, բայց ամ­բողջ աշ­խար­հը հենց այդ սե­րե­րի հաշ­վար­կով է կա­ռուց­ված: ­Հենց այս խզու­մից էլ ստեղծ­վում է ի­րա­կան ար­վես­տը: ­Չէ՞ որ ա­ռանց սի­րո մար­դը կա­րող է հա­վերժ խե­լա­ցի լի­նել, բայց ի­մաս­տուն` միայն երբ սե­րը կա: Իսկ խե­լա­գա­րութ­յու­նը… խե­լա­գա­րութ­յու­նը սի­րո բա­ցա­կա­յութ­յունն է այն­տեղ, ուր ի­մա­ցութ­յու­նը գե­րա­զան­ցում է մար­դու տա­րա­ծութ­յու­նը:
­Չեմ ու­զում խճճել ձեզ իմ կծի­կի մեջ: Ա­մե­նա­բարդ խնդիր­նե­րը պարզ լու­ծում­ներ ու­նեն: Ուղ­ղա­կի պարզ հար­ցե­րը եր­բեմն ստի­պում են լո­ղալ մինչև օվ­կիա­նո­սի խոր­քե­րը, որ­տեղ խոր­տակ­ված նա­վե­րի մեջ ծան­րա­ցած հար­ցե­րը քո նավն էլ են սկսում ջրով լցնել, մինչ պարզ պա­տաս­խան­նե­րը լո­ղում են մա­կե­րես­նե­րին, որ­տեղ հաս­նե­լու հա­մար ար­դեն պի­տի տա­րա­ծութ­յուն անց­նես և­ ուժ գոր­ծադ­րես:
Իսկ մարդ­կա­յին բնութ­յու­նը շրջան­ցե­լը…
Ջ­րի բա­նաձևն ան­կախ է վեր­ջի­նիս պա­րու­նա­կութ­յու­նից, բայց մար­դուն լճից հե­տո ծովն էլ չի բա­վա­րա­րում, երբ գի­տի օվ­կիա­նո­սի գո­յութ­յան մա­սին: Իսկ ա­մեն ինչ ա­վե­լի պարզ է. պետք է ու­նե­նալ կա­թիլ, ո­րը կհե­րի­քի օվ­կիա­նո­սը ճա­նա­չե­լու հա­մար:
Ա­մեն ինչ ա­վե­լի պարզ է:
Ի­րա­կա­նում ա­մեն ինչ շատ ա­վե­լի պարզ է:

­Մարկ ­Ռոթ­կո*- ռուս-հրեա­կան ծա­գու­մով
ա­մե­րիկ­յան հետ­պա­տե­րազմ­յան ա­մե­նա­հայտ­նի
նկա­րիչ­նե­րից

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *