Անի Հովհաննիսյան
արձակագիր

­Պա­տե­րազ­մը… պա­տե­րազ­մը մեր պատ­մութ­յան դա­սագր­քե­րում սև ­տա­ռե­րով շա­րադր­ված բա­ռերն էին ու հե­րոս­նե­րի նկար­նե­րը, ո­րոնց դեմ­քե­րին տղա­նե­րը բեղ ու մո­րուք էին նկա­րում: ­Կա­պույտ գրի­չով: ­Մեկ-մեկ էլ աղ­ջիկ­նե­րը: ­
Պա­տե­րազ­մը ­Սի­րիան էր: ­Սի­րիա­յի փախս­տա­կան­նե­րի նկար­նե­րը, որոնց կա­րե­լի էր հան­դի­պել հա­մա­ցան­ցում, կա­րեկ­ցել ու անց­նել ա­ռաջ: ­
Պա­տե­րազ­մը Ի­րաքն էր, ­Սա­դա­մի ռե­ժի­մը, ով ա­մե­նաազ­դե­ցիկ պա­պիկն էր ե­րե­խա­նե­րի հա­մար: ­Լե­նի­նից հե­տո: ­
Պա­տե­րազ­մը շատ հա­ճախ նույն ճա­կա­տա­մարտն էր, սուր ու թվան­քով զին­ված ­Վար­դան ­Մա­մի­կոն­յա­նը ու Ա­վա­րայ­րի դաշ­տը՝ կար­միր լճա­կի մեջ կո­րած: ­
Պա­տե­րազ­մը ­Սում­գա­յիթն էր, որ լսել էինք մեր ծնող­նե­րից: ­
Պա­տե­րազ­մը շա­տե­րի տան պա­տե­րին սև շր­ջա­նա­կի մեջ առն­ված սև-ս­պի­տակ նկար­ներն էին: Իմ սերն­դի հա­մար: ­Բայց մի սե­րունդ ապ­րեց ու ապ­րում է պա­տե­րազ­մի մեջ և ­պա­տե­րազ­մի հետ: ­Կողք–կող­քի, ոչ թե զու­գա­հեռ, այլ հա­մընկ­նող գծե­րի վրա: Բ­նա­կան օ­րեն­քը միշտ էլ բա­խվում է ի­րա­կա­նութ­յա­նը: Եվ այդ սե­րուն­դը բռնեց բեղ, մո­րուք նկա­րող­նե­րի ձեռ­քը ու նետ­վեց պա­տե­րազ­մի մեջ: Ի­րա­կա­նութ­յան մեջ: Ան­խու­սա­փե­լիո­րեն: ­Բայց չմե­ռավ: ­Մեռ­նում են ան­հատ­նե­րը: Ազ­գե­րը ի­րա­վունք չու­նեն մե­ռե­լու: ­Հատ­կա­պես, ե­թե հնա­գույն են: Եվ թշվառ: ­Նաև ու­ժեղ կամ­քով: ­Հատ­կա­պես, ե­թե հայ են: Ի­րա­վունք չու­նեն: ­
Պատ­մութ­յու­նը սի­րում է պա­տե­րազմ­ներ գրել, նշել թվա­կան­ներ ու կար­ևոր ի­րա­դար­ձա­յին ամ­սաթ­վեր: ­Նաև ա­կա­նա­վոր ա­նուն­ներ: ­Ցա­վոք: ­ Պա­տե­րազ­մում, ո­րը ա­գա­հո­րեն խժռում է կյան­քե­րը, որ­ևէ կող­մի պար­տութ­յու­նը տրա­մա­բա­նա­կան է, նաև ան­խու­սա­փե­լի: Ան­խու­սա­փե­լի է ներ­քին ըմ­բոս­տութ­յու­նը պար­տութ­յու­նից հե­տո: Ան­խու­սա­փե­լի է խու­ճա­պը ու դառ­նա­համ հու­սա­հա­տութ­յու­նը: ­Խու­սա­փե­լին՝ դառ­նալ ան­հայ­րե­նիք: Ինչ­պես զին­վո­րը, որ ա­նիծ­յալ պա­տե­րազ­մում կորց­րեց վերջույթ­նե­րը, շա­րու­նա­կում է ապ­րել: ­Հաղ­թա­նա­կը զին­վո­րի կեն­սա­կեր­պը որ­դեգ­րելն է: ­Զին­վո­րը շա­րու­նա­կում է մեզ սո­վո­րեց­նել: ­Մենք տա­րի­նե­րը բաց թո­ղե­ցինք պաշտ­պա­նե­լու լա­վա­գույն տղա­նե­րին, բայց նրանք մեզ շա­րու­նա­կում են սո­վո­րեց­նել: Չ­հանձն­վել: ­Վեր­ջույթ­նե­րը կորց­րած զին­վո­րի հա­մար աչ­քը, սիր­տը, հո­գին դեռ տե­ղում են, ո­րի հա­մար նա հո­գում է ու պայ­քա­րում է: Ա­մեն օր հի­շե­լու է դրանց բա­ցա­կա­յութ­յու­նը, ա­մեն օր է մրմռա­լու տե­ղում մնա­ցած սիր­տը, ինչ­պես մենք ենք հի­շե­լու կորց­րա­ծը ու տանջ­վե­լու ենք եր­կար: ­Բայց ապ­րե­լու ենք:
­Պար­տութ­յու­նը ինք­նաս­պա­նութ­յան մեջ է:
­Պար­տութ­յու­նը՝ ե­ղածն էլ թո­ղել, հե­ռա­նալն է:
­Պար­տութ­յու­նը կորց­նելն է նաև մնա­ցա­ծը: ­Պա­տե­րազ­մը… այս­քան տա­րի­ներ չգնա­հատ­ված ու թվաց­յալ խա­ղա­ղութ­յան բա­ցա­կա­յութ­յու­նը: Այ­սու­հետ տղա­նե­րի հա­վեր­ժա­կան՝ ա­ծե­լու պես հո­գին ու սիր­տը կտրող բա­ցա­կա­յութ­յու­նը, որ­բա­ցած տնե­րի, ե­րե­խե­քի կորց­րած ու այր­ված դպրոց­նե­րի, ­Սուրբ ­Ղա­զան­չե­ցո­ցի զար­կե­րի բա­ցա­կա­յութ­յու­նը, մե­նութ­յու­նից ճա­քած նռե­րի պա­տե­րազմն է այս ու չե­կած խա­ղա­ղութ­յու­նը: Այս­քան սխալ, կի­սատ, չնչին ապ­րե­ցինք, որ ըն­դա­մե­նը հաս­կա­նա­յինք. խա­ղա­ղութ­յու­նը ա­մե­նաար­ժե­քա­վոր խոս­քի մասն է, որ դրվում է ա­մե­նա­կար­ևոր գո­յա­կա­նի՝ հայ­րե­նի­քի հետ: Ու դրվում է սև ­հա­գած մա­մա­նե­րի լա­ցե­րի ու լռութ­յան ա­րան­քում:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն