­Սիրտս քո մոր, սիրտս քո մոր հե­կե­կան­քով է լե­ցուն…
Վ. ­Տեր­յան

90-ա­կան­ներն էին, մենք փոքր էինք, տաք ջրի ու հո­սան­քի կա­րոտ, լո­ղա­նում էինք մի դույլ ջրով, ցուրտ լո­գա­սեն­յա­կում: Ու հի­շում եմ՝ ոնց էր մայրս մեզ ա­րագ-ա­րագ քի­սա­յում ու պնդում, որ նույն ա­րա­գութ­յամբ կրկնենք, որ շոգ ա, շատ շոգ ա, շո­գում ենք: ­Հի­մա լավ չեմ հի­շում՝ էդ բա­ռե­րից տա­քա­նո՞ւմ էինք արդ­յոք, թե խնա­յում էինք ի­րար կամ աչք փա­կում: ­Մայրս պնդում է, որ տա­քա­նում էինք: ­Մայրս հա­վա­տում էր բա­ռին: Ես հա­վա­տում եմ մորս: Ու մենք ստեղ­ծում ենք մեր անձ­նա­կան ա­պա­հով մի­ֆը, տե­ղա­վոր­վում իր ներ­սում ու ապ­րում աշ­խար­հից կտրված, ինչ­պես ե­րե­խան ար­գան­դում՝ սո­ցիու­մի չգրանց­ված մաս­նիկ: ­Պա­տե­րազ­մը թույլ տվեց, որ դուրս գանք ար­գան­դից: ­Հի­մա մենք ա­նա­սե­լի փխրուն ենք, որ­բա­ցած մեզ սնող մի­ֆե­րից և ­նաև ու­ժեղ, որ մի­ֆե­րի փո­խա­րեն ստիպ­ված ենք կա­ռու­ցել ի­րա­կան հայ­րե­նիք:
«50 կա­նայք, որ փո­խե­ցին աշ­խար­հը» գրքի հե­րոս­նե­րից մե­կը՝ խա­ղա­ղութ­յան նո­բել­յան մրցա­նա­կա­կիր ­Ջո­դի ­Վիլ­յամ­սը, ա­սում էր՝ խա­ղա­ղութ­յու­նը կա­պույտ եր­կինքն ու սպի­տակ ա­ղավ­նին չեն: ­Խա­ղա­ղութ­յու­նը գոր­ծո­ղութ­յուն է: ­Հար­ցազ­րույց­նե­րից մե­կում ­Ջո­դին պատ­մում է, թե ինչ­պես է մի կոն­ֆե­րան­սի ժա­մա­նակ հան­դի­պել ծեր մի վա­նա­կա­նի: ­Վա­նա­կա­նը խոս­տո­վա­նում է ­Ջո­դիին, թե վեր­ջերս կաս­կա­ծա­միտ է դար­ձել: Ա­սում է. «­Գի­տե՞ս, ­Ջո­դի, մար­դիկ գա­լիս են, ա­ղո­թում, գնում, ու նրանց թվում է, թե ի­րենց խնդիր­նե­րը ի­րենք ի­րենց պետք է լուծ­վեն, այ­նինչ ես հաս­կա­ցել եմ, որ ա­ղոթ­քը կար­ճա­ժամ­կետ հանգս­տութ­յուն է բե­րում միայն, իսկ խնդիր­նե­րի լուծ­ման հա­մար մար­դիկ պի­տի ի­րենք քայլ ա­նեն ու շարժ­վեն ա­ռաջ, չընկր­կեն»:
Ի­հար­կե, ա­վե­լի հեշտ է ա­ղո­թող ձեռ­քեր թող­նել մեկ­նա­բա­նութ­յան դաշ­տում, գրել ցա­վակ­ցա­կան բա­ռեր, ընդ ո­րում՝ ա­մե­նայն ան­կեղ­ծութ­յամբ, և ­նույն­քան ան­կեղ­ծութ­յամբ ու­րա­խա­նալ լու­րե­րից, թե ադր­բե­ջա­նա­կան զոր­քե­րը լքում են ­Շու­շին, մինչ­դեռ ըն­դա­մե­նը սո­վո­րա­կան հեր­թա­փոխ է ռուս­նե­րի ա­ջակ­ցութ­յամբ։ ­Մենք դեռ ու­րա­խա­նա­լու բա­ներ ենք փնտրում: Ո­րով­հետև դա թույլ կտա գրկել փա­փուկ բար­ձը, շրջվել կող­քի ու քնել: ­Մինչ­դեռ հա­մա­կերպ­վե­լու ժա­մա­նակ­ներ են, ող­բեր­գութ­յու­նը գի­տակ­ցե­լու և­ ըն­դու­նե­լու և զ­րո­յա­կան կե­տից ա­ռաջ շարժ­վե­լու:
Ես ինքս իմ ա­ռաջ լու­ծե­լիք խնդիր­ներ եմ դրել. պա­տե­րազ­մը նաև ցու­ցիչ էր մեր ան­հա­տա­կան թե­րա­ցում­նե­րի՝ լեզ­վի ի­մա­ցութ­յան, կա­պե­րի օգ­տա­գործ­ման:
Գ­րա­կա­նութ­յու­նը քա­ղա­քա­կա­նութ­յան լուծ­ման ա­մե­նա­մեծ գոր­ծիք­նե­րից է: Ի՞նչ ենք մենք ա­րել այդ հրա­շա­լի գոր­ծի­քից օգտ­վե­լու հա­մար: Ես քա­ղա­քա­գետ չեմ: Ես չեմ պատ­րաստ­վում ու­րիշ­նե­րի մա­տից հոտ քա­շե­լով քա­ղա­քա­կան ճա­ռեր ու դի­ֆե­րամբ­ներ ո­րո­ճալ: Ես չեմ պատ­րաստ­վում լա­ցաց­նող տեքս­տեր գրել: Ես գրող եմ, խմբա­գիր, ու ես հի­մա ա­ռա­վել քան եր­բեք գի­տեմ, թե ինչ է պետք ա­նել: Իմ զեն­քը գրա­կա­նութ­յունն է, գրա­կա­նութ­յու­նը միշտ կրա­կում է սրտին՝ ան­կախ ազ­գա­յին ու սե­ռա­կան պատ­կա­նե­լութ­յու­նից, մաշ­կի գույ­նից, քա­ղա­քա­կան ճամ­բար­նե­րից, ան­կախ ա­մե՛ն, ա­մե՛ն ին­չից: Չ­թաքն­վենք հայ­րե­նա­կան բար­ձի տակ, վեր­մա­կը չքա­շենք գլխնե­րիս ու քնենք: ­Դան­դաղ շունչ քա­շե­լու, մտա­ծե­լու, բարձ­րա­ձայն լաց լի­նե­լու ու գործ անե­լու օ­րեր են:
Ի զեն:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն