«Ռո­բին­զոն և 13 պատմ­վածք» ժո­ղո­վա­ծուն

2007 թվա­կա­նին գրա­կան մա­մու­լում երևա­ցին Ա­րամ Պաչ­յան ստո­րագ­րութ­յամբ պատմ­վածք­ներ: Ար­դեն 2009 թվա­կա­նին Ա­րամ Պաչ­յա­նը ար­ժա­նա­ցավ «Նար­ցիս» գրա­կան-գե­ղար­վես­տա­կան հան­դե­սի ա­մե­նամ­յա մրցա­նա­կին տար­վա լա­վա­գույն պատմ­վածք ան­վա­նա­կար­գում, իսկ 2010-ին գրա­կան մա­մու­լում տպագր­ված պատմ­վածք­նե­րի հա­վա­քա­ծուն ար­ժա­նա­ցավ ՀՀ ­նա­խա­գա­հի գրա­կան-ե­րի­տա­սար­դա­կան մրցա­նա­կին:

2011 թվա­կա­նին լույս տե­սավ Ա­րամ Պաչ­յա­նի պատմ­վածք­նե­րի անդ­րա­նիկ ժո­ղո­վա­ծուն` «Ռո­բին­զոն և 13 պատմ­վածք» խո­րագ­րով (Երևան, «Գրա­կան է­տա­լոն»):

Ամ­բող­ջա­կան ու հա­վաք գիրք, և այս դեպ­քում ող­ջու­նե­լի է, որ Ա­րամ Պաչ­յա­նը դեռևս 2009-ին գիրք հրա­տա­րա­կե­լու հնա­րա­վո­րութ­յուն ու­նե­նա­լով, հրա­ժար­վել է այդ պա­տեհ ա­ռի­թից և սպա­սել իր գրքի ժա­մա­նա­կին, աշ­խա­տե­լով ու ամ­բող­ջաց­նե­լով բնա­գի­րը:

Ա­րամ Պաչ­յա­նի պատմ­վածք­նե­րը աչ­քի են ընկ­նում ան­պա­ճույճ պա­տու­մով, նուրբ զգա­յա­կան շեր­տե­րով ու հո­գե­բա­նա­կան հա­րուստ ընդգր­կում­նե­րով: Ար­ձա­կա­գի­րը յու­րա­հա­տուկ տեքստ է ստեղ­ծում: Գրո­ղը օգ­տա­գոր­ծում է պա­տու­մա­յին տա­րաբ­նույթ ե­ղա­նակ­ներ. կա նա­մա­կագ­րա­կան ժան­րին բնո­րոշ պա­տում, օ­րագ­րա­յին գրա­ռում, վեր­հու­շա­պա­տում և այլն: Ա­մեն դեպ­քում պետք է նշել, որ Ա­րամ Պաչ­յա­նի տեքս­տը ա­ռա­ջին հեր­թին ներ­սի հոս­քով է ա­ռանձ­նա­նում: Ներ­սի գոր­ծո­նը պայ­մա­նա­վոր­ված է հատ­կա­պես այն հան­գա­ման­քով, որ գի­րը ինք­նագ­նա­ցի պես զար­գա­նում է բնագ­րա­յին մա­կար­դակ­նե­րում: Հե­ղի­նա­կի մի­ջամ­տութ­յու­նը մտքի, կեն­սազ­գա­յութ­յան, գոր­ծո­ղութ­յան ըն­թաց­քի զար­գա­ցում­նե­րին գրե­թե բա­ցա­կա­յում է: Այ­սինքն բնա­գի­րը կա­յա­նում է իր ներ­քին օ­րի­նա­չա­փութ­յուն­նե­րի հա­մա­ձայն:

Ա­րամ Պաչ­յա­նի պատմ­վածք­նե­րի մեջ մի քա­նի էա­կան կնճիռ­ներ կան, ո­րոնք հե­ղի­նա­կի հա­մար գիր ա­նե­լու դրդա­պա­ճառ պետք է հա­մա­րել: Ա­յո, այս դեպ­քում պետք է կարևո­րել գրի հոս­քը: Խոս­քը ներ­քին եփ­ման մա­սին է, ո­րը կա­յաց­ման մի ամ­փոփ փուլ է ան­ցել և եռ­քին հա­ջոր­դել է ստեղ­ծա­գոր­ծա­կան ըն­թաց­քը: Ես վստահ եմ, որ Ա­րամ Պաչ­յա­նը չի նստում ուղ­ղա­կի պատմ­վածք գրե­լու, չի «մե­նա­մար­տում» սպի­տակ թղթի դա­տար­կութ­յան հետ. նա պատմ­վածք է գրում ա­մեն պա­հի ու ա­մեն վայրկ­յա­նի, ներ­քին եռ­քից մղված, ա­սենք` փո­ղո­ցում քայ­լե­լիս, սրճա­րա­նում սրճե­լիս, թե գրա­խա­նութ­յուն գիրք գնե­լիս և մնում է սոսկ կա­տա­րու­մը: Վստահ եմ, որ կա­տար­ման ըն­թաց­քում ինչ-որ բան կոր­չում է, բայց ի պա­տիվ Ա­րա­մի պետք է նշել, որ նա կա­րո­ղա­նում է սոսկ իր հա­մար գրվա­ծի հիմ­նա­կան սե­րուց­քը պահ­պա­նել, փո­խան­ցել թղթին և է­ներ­գե­տիկ լիցք հա­ղոր­դել ու ամ­բող­ջաց­նել-ամ­փո­փել պա­տու­մը:

Ա­րամ Պաչ­յա­նի պատմ­վածք­նե­րի հիմ­քում ըն­կած հիմ­նա­կան կնճիռ­նե­րից է ար­ժե­քի, բա­ցար­ձա­կի քայ­քա­յու­մը: Տո­տե­մի ար­ժեզրկ­վե­լուն ար­ձա­գան­քում է հե­ղի­նա­կի ցա­վը, որն էլ վե­րած­վում է գրի: Մարդ­կա­յին գի­տակ­ցութ­յան մեջ նախ­նա­կան գո­յի ժա­մա­նակ­նե­րից ի վեր ձ­ևա­վոր­վել են ար­ժեք­ներ, ո­րոնք բա­ցար­ձակ են, ան­ձեռմ­խե­լի, և ամ­բող­ջաց­նում են մար­դու հոգևոր կե­ցու­թա­կեր­պը:

Այն ին­չը բա­ցար­ձակ է ե­ղել, գրե­թե պաշ­տա­մուն­քի է ար­ժա­նա­ցել, ին­չից ակ­նա­ծանք է ու­նե­ցել մար­դը, խո­րին հար­գանք, Ա­րամ Պաչ­յա­նի պատմ­վածք­նե­րում հան­կարծ դառ­նում է սո­վո­րա­կան. շո­շափ­վում է ան­շո­շա­փե­լին: Այս­տեղ առ­կա է նաև ստեղ­ծա­գործ մար­դու մի ներ­քին-հո­գե­բա­նա­կան ազ­դակ ո­րին հե­տաքր­քիր ձ­ևա­կեր­պում է տվել Վա­չե Եփ­րեմ­յա­նը. «Մար­դը չի վստա­հում ան­փո­փո­խին, հա­վեր­ժին, ան­սահ­մա­նին, շա­րու­նակ ձ­ևա­փոխ­վո­ղը որևէ բան, ա­սենք` ար­ժե­կարգ, չի պար­տադ­րում, այդ պատ­ճա­ռով էլ սի­րե­լի է ու թանկ…»[1]: Կա­րե­լի է ա­սել Ա­րամ Պաչ­յա­նի պատմ­վածք­նե­րը այս պատ­ճա­ռով էլ սի­րե­լի են ու թանկ:

Պատմ­ված­քից պատմ­վածք քայ­քայ­վում են հա­զա­րամ­յակ­նե­րի ճա­նա­պարհ ան­ցած մար­դու պատ­րանք­նե­րով կա­ռուց­ված ար­ժեք­նե­րը:

Դրանք ա­վե­լի շուտ պետք է հա­մա­րել ար­քե­տի­պեր, քա­նի որ այն­քան ա­մուր են հաս­տատ­ված մար­դու են­թա­գի­տակ­ցա­կան ո­լորտ­նե­րում, որ հա­ճախ չեն են­թարկ­վում բա­նա­կա­նութ­յան քննութ­յա­նը: Ա­րամ Պաչ­յա­նը մար­դու են­թա­գի­տակ­ցա­կան շեր­տերն է բա­ցա­հայ­տում և բա­խում է ստեղծ­վում բա­նա­կա­նութ­յան և են­թա­գի­տակ­ցա­կան հոս­քի ու հո­գե­կան ար­ժե­հա­մա­կար­գի ըն­կալ­ման միջև:

«Ճա­նա­պարհ հե­ծա­նի­վով» պատմ­ված­քում թել-թել, մա­զա­նոթ-մա­զա­նոթ կազ­մա­քանդ­վում է պա­տա­նե­կան սի­րո պատ­րան­քը: Սրտի նուրբ թրթիռ­նե­րը, շիկ­նան­քը հա­սու­նա­ցող պա­տա­նու կեն­սա­փոր­ձով անց­նե­լով վե­րած­վում են բնազ­դա­յին ակ­տի: Ի­րար են բախ­վում ցնորքն (են­թա­գի­տակ­ցութ­յուն) ու ի­րա­կա­նութ­յու­նը (բա­նա­կա­նութ­յուն), ո­րոնք եզ­րեր չու­նեն միմ­յանց հետ.

Ցնոր­քը` «Իմ խա­խուտ հե­ծա­նի­վը փո­խել էր իր ուղ­ղութ­յու­նը, 21 փո­ղո­ցից հենց դուրս էր գա­լիս, աս­ֆալ­տին փո­խա­րի­նում էր Լիա­յի կաթ­նա­գույն մաշ­կը… Նա գլոր­վում էր Լիա­յի մարմ­նով, ել­նում­–իջ­նում նուրμ ա­կոս­նե­րը, հե­ծա­նի­վը ինքն ի­րեն ղե­կա­վա­րե­լով` մո­ռա­ցել էր ինձ` իր հա­վա­տա­րիմ տի­րո­ջը…»էջ 28:

Ի­րա­կա­նութ­յու­նը` «Նա գրկեց վիզս, ու էլ չեմ ու­զում հի­շել, թե ինչ կա­տար­վեց… Սի­րե­ցի նրան` սի­րե­ցի ինձ… Հի­մա էլ չէի մտա­ծում, ուր որ է ներս կմտնի հայ ար­դա­րա­դա­տութ­յան մար­տի­կը ու… Միայն թե չկտրվեր քար­կապ­ված թե­լը… Ես պատ­մե­ցի նրան իմ քաղցր ե­րա­զա­խա­μութ­յուն­նե­րի ու թա­քուն ա­րարք­նե­րի մա­սին, ո­րոնց գլխա­վոր կերպ ա­րը նա էր… և սի­րե­ցի, սի­րե­ցի, սի­րե­ցի ինչ­քան ուժ ու­նեի… Նա ինձ ա­սաց, որ տա­սը տա­րի իր կյան­քում տղա­մարդ չի ե­ղել, նե­րո­ղութ­յուն խնդրեց և եր­կար լաց ե­ղավ…» էջ 37:

«Շախ­մա­տա­յին նո­վել» պատմ­ված­քում հե­րո­սի ստեղ­ծած հե­րո­սի մա­հը սոսկ ֆի­զի­կա­կան կո­րուս­տը չէ, այն մահ է ա­մեն ա­ռում­նե­րով:

Պարզ է, որ յու­րա­քանչ­յուր ոք իր կյան­քում ճա­նա­չո­ղութ­յան նախ­նա­կան փու­լում հե­րոս է կեր­տում իր հա­մար, բայց պար­տա­դիր գա­լիս է այն օ­րը, երբ նա ա­ռոք-փա­ռոք թա­ղում է այդ հե­րո­սին: Այդ հե­րո­սի կոր­ծա­նումն է ըն­կած պատմ­ված­քի հիմ­քում, և գրո­ղի խո­րունկ ցա­վը, կա­րեկ­ցան­քը ոչ միայն հե­րո­սին, այլև իր ան­ձին և ընդ­հան­րա­պես մարդ­կութ­յանն է ուղղ­ված:

«Աշ­խա­տանք-աշ­խա­տանք», «Թռչուն­ներ», «Վե­րա­դարձս», «Տխուր նա­վակ­ներ» պատմ­վածք­նե­րում ար­ձա­կա­գի­րը պատ­կե­րում է մե­րօր­յա մարդ­կա­յին սոց­յա­լա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը և դրանց ազ­դե­ցութ­յու­նը մարդ­կա­յին ճա­կա­տագ­րե­րին: Աշ­խա­տանք փնտրող ու այդ պատ­ճա­ռով թա­փա­ռա­կա­նի վե­րած­ված ե­րի­տա­սար­դը, «Աշ­խա­տանք, աշ­խա­տանք» ա­կա­մա մար­դաս­պան զին­ծա­ռա­յո­ղը «Թռչուն­ներ», հա­նուն ե­րե­խա­յի օր­վա հա­ցի մարմ­նա­վա­ճա­ռութ­յամբ զբաղ­վող աղ­ջի­կը «Վե­րա­դարձս», մար­տի մե­կին կույր փամ­փուշ­տի զոհ դար­ձած պա­տա­նին, ով չէր հասց­րել ան­գամ գրպա­նի բուլ­կին ու­տել «Տխուր նա­վակ­ներ» այն երևույթ­ներն են, ո­րոնք ա­ներևույթ տե­ղից տե­ղա­ցող հար­ված­նե­րի պես քայ­քա­յում են գե­ղե­ցիկ պատ­րան­քը և վե­րած­վում են դա­ժան ի­րա­կա­նութ­յան: Սա Ա­րամ Պաչ­յա­նի բո­ղոքն է կյան­քի թե­րութ­յուն­նե­րի, ա­նար­դա­րութ­յուն­նե­րի դեմ: Իր նո­բել­յան բա­նա­խո­սութ­յան մեջ Վար­գաս Լյո­սան մի հե­տաքր­քիր միտք է հայտ­նում, ո­րը տե­ղին է մեջ­բե­րել Ա­րամ Պաչ­յա­նի պատմ­վածք­նե­րի ա­ռի­թով. «Ով պատ­րանք­նե­րի մեջ է փնտրում այն, ինչ չու­նի, ա­ռանց այդ բանն ա­սե­լու անհ­րա­ժեշ­տութ­յունն ու­նե­նա­լու, չգի­տակ­ցե­լով ան­գամ ա­սում է, որ կյան­քը, այն­պի­սին, ինչ­պի­սին կա, բա­վա­րար չէ հա­գեց­նե­լու բա­ցար­ձա­կի հան­դեպ մեր ծա­րա­վը՝ մարդ­կա­յին էութ­յան հիմ­քը, և որ այն պետք է ա­վե­լի լա­վը լի­ներ»[2]:

Պատ­րան­քի կարևոր մա­սը կազ­մող բա­ցար­ձա­կի, ար­ժե­քի, կա­տար­յա­լի, քայ­քա­յու­մը կամ ան­կա­տա­րա­ցու­մը Ա­րամ Պաչ­յա­նի պատմ­վածք­նե­րում մի քա­նի ա­ծան­ցում­ներ ու­նի:

Ա­մե­նաընդգծ­վա­ծը` հա­վեր­ժո­րեն հայր-որ­դի բախ­ման, որ­դու աչ­քում ա­մե­նա­զոր հոր մար­դե­ղե­նաց­ման, ճա­նա­չո­ղա­կան-փի­լի­սո­փա­յա­կան շեր­տե­րով հա­րուստ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ու ներ­քին բա­խում­նե­րով հա­գե­ցած զգա­յա­կան բնագ­րի ստեղ­ծումն է հե­ղի­նա­կի կող­մից: Կա հոր մա­սին պատ­րան­քը և կա մար­մին-հայ­րը: Դրանք հիմ­նո­վին տար­բեր երևույթ­ներ են:

Ար­ձա­կա­գիր Վա­հագն Գրի­գոր­յա­նը «Թա­գա­վո­րի կրտսեր որ­դին» վի­պա­կում գրում է. «Մենք եր­բեք մեզ չենք կրկնում, մենք միշտ կրկնում ենք մեր հայ­րե­րին»[3]. ժա­ռան­գա­կան-գե­նե­տիկ ա­մե­նաու­ժեղ կա­պը մարդ­կանց միջև: Չեմ հա­վակ­նում պա­տաս­խա­նել, թե ին­չու են ան­հա­մա­տե­ղե­լի հայ­րը և որ­դին: Շատ մտա­ծող­ներ բա­զում դա­րեր են վատ­նել այս կնճռոտ հար­ցին տար­բեր մեկ­նա­բա­նութ­յուն­ներ տա­լով, բայց ի վեր­ջո ոչ սպա­ռիչ:

Ման­կա­հա­սակ որ­դու աչ­քին հայ­րը ա­մե­նաա­մե­նաա­մե­նա-ն­ է: Բայց ա­հա տա­րեց տա­րի ճա­նա­չո­ղութ­յան հետ մեկ­տեղ մա­նուկ-որ­դու աչ­քի առջև հա­սու­նաց­ման փու­լե­րով պայ­մա­նա­վոր­ված, կա­մաց-կա­մաց բա­ցա­հայտ­վում են հոր մարդ­կա­յին թու­լութ­յուն­նե­րը: Տե­ղի է ու­նե­նում ար­ժե­քի տ­ևա­կան քայ­քա­յու­մը, ո­րի ըն­թաց­քը հո­գե­բա­նա­կան լուրջ ազ­դե­ցութ­յուն է գոր­ծում որ­դու (մար­դու) վրա: Մար­դու ան­կա­տա­րութ­յու­նը սկիզբ է առ­նում հե՛նց ­հոր ան­կա­տա­րութ­յու­նից: Սո­վո­րա­բար այս­տե­ղից հե­տո մար­դը սկսում է կրկնել հո­րը` ծա­ռա­յե­լով աշ­խար­հին: Սա­կայն կա մար­դու մեկ այլ տե­սակ, ո­րը ի­րեն է ծա­ռա­յեց­նում աշ­խար­հը: Այս­տեղ գոր­ծում է հայտ­նի «բիճ»-ի ֆե­նո­մե­նը: Բայց աշ­խար­հի կարգն այն­պի­սին է, որ հո­րը պար­տա­դիր կրկնե­լու այս գո­յա­կեր­պը տա­րած­վում է ա­մեն­քի վրա: Բիճն էլ իր հեր­թին պար­տա­դիր ինչ-որ նոր բի­ճի ծնունդ է տա­լիս, կրկնե­լով հո­րը և պահ­պա­նե­լով կյան­քի տրա­մա­բա­նա­կան շղթան: Սա­կայն բի­ճը պար­տա­դիր ա­պա­հով­վա­ծութ­յան զգա­ցում ու­նի, քան­զի ա­կա­նա­տես չի ե­ղել ու չի մաս­նակ­ցել բա­ցար­ձակ պատ­րան­քի քայ­քայ­ման ըն­թաց­քին:

Վա­չե Եփ­րեմ­յա­նը վե­րո­հիշ­յալ հոդ­վա­ծում ա­ռանձ­նաց­նում է գե­ղար­վես­տա­կան տա­րա­ծութ­յան մի կա­տե­գո­րիա, ո­րը ան­վա­նում է «հնա­րա­վոր ի­րա­կա­նութ­յուն»: Ա­րամ Պաչ­յա­նը ևս ս­տեղ­ծում է իր «հնա­րա­վոր ի­րա­կա­նութ­յու­նը», ո­րը սա­կայն պետք է հա­մա­րել ա­պա­հով կեն­սա­տա­րածք: Ար­ժեք­նե­րի նման ա­րա­գըն­թաց քայ­քա­յու­մը ա­ռա­ջաց­նում է ա­պա­հո­վութ­յան բա­ցա­կա­յութ­յան զգա­ցո­ղութ­յուն: Հե­ղի­նա­կը փնրտրում է մի տա­րածք, որ­տեղ մարդն ի­րեն ա­պա­հով կզգա: Եվ քա­նի որ «հնա­րա­վոր ի­րա­կա­նութ­յան վե­րա­դար­ձը, ըստ էութ­յան և ըստ երևույ­թին, հնա­րա­վոր չէ, հետևա­բար բո­լոր փոր­ձե­րը ձա­խող­վում են»[4], ուս­տի Ա­րամ Պաչ­յա­նը ինքն է ստեղ­ծում ա­պա­հով տա­րա­ծա­կա­նութ­յու­նը իր բնագ­րում:

Ա­պա­հով տա­րա­ծութ­յան վառ օ­րի­նակ­ներ են ճամպ­րու­կը, որ­տեղ ե­րե­խա­ներ են ապ­րում, տա­տի­կի ան­բա­ժան տու­փը, ուր գտնվում են ե­րի­տա­սարդ տա­րի­քում մա­հա­ցած պա­պի ճեր­մա­կող մա­զե­րը «Եր­կու պատ­մութ­յուն սի­րո մա­սին», շախ­մա­տի խա­ղա­տախ­տա­կը, ուր տե­ղա­վոր­վել պա­տա­նի շախ­մա­տիս­տը, մե­կու­սա­նա­լով ար­տա­քին կյան­քից, թա­փան­ցիկ շշե­րը, ուր հե­րո­սը տե­ղա­վո­րում է հո­րը «Թա­փան­ցիկ շշեր», Տո­րոն­տոն, ո­րը պատ­րան­քից դուրս մի սո­վո­րա­կան նկուղ է, Ռո­բին­զո­նի կղզին ո­րին ա­նընդ­հատ ձգտում է մար­դը` օ­տար­վե­լով աշ­խար­հից: «Ծանր սրտով հե­ռա­ցա կղզուց, տեր իմ, հե­տո ե­ղա բազ­մա­թիվ այլ կղզի­նե­րում, ո­րոնք չէին տար­բեր­վում միմ­յան­ցից, ա­մեն տեղ մար­դիկ էին, ով­քեր պա­տե­րազ­մում էին տխրութ­յան դեմ, իսկ ա­մե­նա­սար­սա­փե­լին մինչև տիե­զերք հաս­նող աղ­մուկն էր, ո­րի ներ­քո սո­վո­րել էին հան­գիստ ննջել: Մի տեղ չկա աշ­խար­հում, որ նա­վակ պատ­րաս­տեմ ու գամ քո ետևից, գի­տեմ` տա­րի­նե­րով ան­համ­բեր սպա­սում ես, հա­վա­տով, որ մի օր թա­կե­լու եմ պա­տու­հանդ: Ես դեռ հույսս չեմ կորց­րել: Այս­տե­ղից մեկ­նե­լու եմ Կա­նա­դա` «barka»-յի հա­մար ծառ փնտրե­լու, բայց տեր իմ, թե­կուզ և հնա­րա­վոր լի­նի այն պատ­րաս­տել, մտա­ծե՞լ­ ես, արդ­յոք, ո՞ր­ ուղ­ղութ­յամբ ենք կողմ­նա­ցույ­ցը թե­քե­լու, ի՞նչ­ ենք ա­նե­լու, որ­տե՞ղ­ ենք կղզին փնտրե­լու: Հար­ցե­րը մտա­հո­գիչ են. ես ա­մեն օր ա­ղո­թում եմ քո խա­ղա­ղութ­յան հա­մար»: Տեր իմ, հու­սով եմ` հան­դիպ­ման ժա­մը մոտ է, դու պատ­րաստ պա­հիր անհ­րա­ժեշտ սնդուկ­նե­րը» էջ 8: Թերևս ս­րա­նով է պայ­մա­նա­վոր­ված նաև գրքի վեր­նա­գի­րը` «Ռո­բին­զոն և 13 պատմ­վածք»: Ռո­բին­զո­նը, որ­քան էլ կտրված լի­ներ աշ­խար­հից ու մարդ­կութ­յու­նից, և որ­քան էլ իր վի­ճա­կը այդ պատ­ճա­ռով ող­բեր­գա­կան հա­մա­րեր, ա­մեն դեպ­քում ու­ներ իր ա­պա­հով տա­րա­ծութ­յու­նը, ներ­քին ա­զա­տութ­յու­նը, ո­րը գու­ցե «հնա­րա­վոր ի­րա­կա­նութ­յուն» է մեկ ու­րի­շի հա­մար: Այս­պես Ռո­բին­զո­նի հա­մար իր ներսն ու կղզին նույ­նա­կան են իբրև ար­ժե­հա­մա­կարգ:

Ա­րա­մին հա­ջող­վում է իր գրի մեջ ստեղ­ծել այն ա­պա­հով կեն­սա­տա­րած­քը, ո­րի բնա­կիչն է դառ­նում նաև ըն­թեր­ցո­ղը: Ֆան­տաս­տիկ-ցնո­րա­յին պատ­կե­րում­նե­րը այն­քան զգա­յա­կան ճշգրտութ­յուն ու­նեն, որ ա­պա­հով տա­րա­ծութ­յու­նը ի­րա­կան ու շո­շա­փե­լի է դառ­նում: Սա գրո­ղի կարևոր բա­ցա­հայ­տում­նե­րից է, ո­րը են­թադ­րել է տա­լիս, թե հան­ձին Ա­րամ Պաչ­յա­նի հայ ար­ձա­կը նոր տա­րա­ծա­կա­նութ­յուն­ներ է բա­ցա­հայ­տում ու նոր ե­րանգ է ձեռք բե­րում: Մնում է Ա­րա­մը ա­վե­լի ընդ­լայ­նի իր բնագ­րի աշ­խար­հագ­րութ­յու­նը, ա­վե­լի հարս­տաց­նի մի­ջա­վայ­րը, բնա­կեց­նի նոր հյու­թեղ հե­րոս­նե­րով:

 

[1] Տե՛ս, Վաչե Եփրեմյան, «Հնարավոր իրականություններ», «Նարցիս», թիվ 2, 2010, էջ 23:

[2] Վարգաս Լյոսա, «Գովք գրականությանն ու պատրանքին», «Նարցիս», 1, 2011, էջ 6:

[3] Տե՛ս, Թագավորի կրտսեր որդին, Երևան, 1974, էջ 132:

[4] Տե՛ս, Վաչե Եփրեմյան, «Հնարավոր իրականություններ», «Նարցիս», թիվ 2, 2010, էջ 23:

 

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն