Շեն (ողբերգ)

Աննահիտ վեր մըռնիմ կիկյաս ինձ յիրա լաց կինիս
Քըրերավ կպիցրանաս տատի վայ կանիս
հեն կինին շենին կնանեքյը հըվաքված
Կասին էմմա թոռնըդ ա եկալ
Կասին էմմա եր կաց եր Աննահիտն ա եկալ
Մունք հինչ ջողաբ տանք խուխեն
Կասին էմմա եր կաց խոնցըդ հետե սեղան տիր
Կաթն ա ըրեժան ա պերղաճ ա
Աննահիտ սըրտըդ պարան կիկյա
կլոխդ պըտերեն կտաս էլ տատի չի ինան Աննահիտ
Անահիտը հինչ գիդար թա էլ շեն էլ չի ինական
Հոր կյա Անահիտը
Այ իմ նախշուտ տատ
Այ իմ նախշուտ շեն
Այ իմ հարթնը շեն
Այ իմ սըրտ շըն
Քեզ մատաղ ինիմ ես իմ շեն
Ըշխարքես սոքյը կապիմ սասըս կյա հըսնե քեզ
Եր կաց հղե իլ տու բիդի ինձ ես բիդի քեզ
Այ իմ նախշուտ շեն
Այ իմ հափուռ շեն
Այ իմ ըրտըսուքավեր շեն
Այ իմ պառավ շեն
Աչքերս քեզ տըսնան մի հետ
մաչավդ բիդի տիեր բիդի տիվեր անիմ
Քինիմ իմ պապու հընգիստումը պապի վայ անիմ
Մեր Թեղուն սորբումը մի շամ նի կըցնիմ
Սուրբերեն տըռներումը չուքուչոք անիմ
Պատերը պըչպըչորիմ
Քերծեն յիրա վըննը կենամ
Կլոխս շոռ տա
Գիդամ թա կյանքիս վերջին ուրուգյունն ա
Թոզը եր կենա ծիերը վազ տան կըվերը պըռանչին
տըսնամ հընե Յոնոքը կյամ ա ներքե թաղան
Այ իմ ղաշանգ շեն
Այ իմ սորուն շեն
Տատս քըրերավ քըշանա
Ծույներեն տալավ
Աստուծ ես քեզ մատաղ խոխենքս ըն եկալ
Նուրա խոխենքս ըն եկալ
Այ իմ ղաշանգ տատ
Այ իմ արազ շեն


Դողէրոցք
Երեխաս քնի մեջ քրքջում է
անմոռաց բարձր ուրախ
Քրքջում է անդադար անվրեպ ու ցրտադիմացկուն
Քրքջում է իրականության ու բոլորի երազների վրա
Առհասարակ նա Պուտինի Էլոն Մասկի
մի երկու այլ դեպուտատ ու
վարչապետերի վրա է քրքջում
Ծուռ աճած ծառի ու վրան ցատկոտող կապիկի
Ծիծաղում է նոր եկած
կանաչի քարերի ու եղբայրների վրա
Իմ բոլոր գրած բանաստեղծությունների
Նաև էս մեկի վրա
Ինչքան ուժ ունի քրքջում է
Սպիտակել է
Անունը կանչում եմ չի արձագանքում
Ոչ տեսնում է ոչ լսում ոչ հասկանում
Ձեռքերս դողում են անզորությունից
Մի կերպ շորերը պոկում եմ վրայից
Քացախաջուր եմ քսում ու
բացում պատուհանը թարմ օդի համար
Փչում եմ դեմքին ու կանչում անունը
Ինքս ինձ կորցրած ուշքի եմ բերում
Մի քանի ժամ ճակատին թրջոցներ ջուր ու դեղեր
Կամաց-կամաց գույնը գալիս է տեղը
Քրքիջը գնում է պահանջում է հեքիաթ պատմել
Լինում է չի լինում մի երկիր է լինում
Պատմում եմ հիվանդությունից թուլացած ու պսպղուն աչուկներով ինձ նայող որդուս
Ու չար օտար թագավորները
փորձում են վերցնել երկիրն այդ
չնայած իրենցը չի
Երկիրը պոկոտում են
երկրի զինվորներին սպանում
երկրի սահմանները բզկտում
Երկիրը դողէրոցքի մեջ ա բալես ու
քրքջում ա քեզ պես
Ու չկա մեկը որ ձեռքն առնի
Շորերը պոկի վրայից
Քացախաջուր քսի ու
բացի պատուհանը թարմ օդի համար
Փչի դեմքին ու կանչի անունը
Կանչի անունը անթիվ անգամ
Մի կերպ ուշքի բերի
Մի քանի ժամ ճակատին թրջոցներ ջուր ու դեղեր
Երկիրը դողէրոցքի մեջ քրքջում է
բոլորիս վրա տղաս
Ինչքան ուժ ունի քրքջում է
Քրքջում իմ բոլոր գրած բանաստեղծությունների
Նաև էս մեկի վրա
Ու չկա մեկը որ նրան ուշքի բերի ու
խաղաղության հեքիաթը պատմի

Ժամանցային ցավ

Աչքերը փակ ահա
Շալակին երեխա
Քայլում է նա անհագ
Վստահ ու արագ
Կոնքերը վեր ու վար
Շեփոր շուրթերին
Աչքերը կիսափակ
Պոետ հայկական
Կորցրել է իրեն
Թաղերում օտար
Երգում է Չարենց
Օրերում դղրդան
Դրոշ կապույտ դեղին
Աչքեր կապույտ շեկլիկ
Փոխեցին այս մարդկանց
Դարձրին մարտական
Աղբի աման հպարտ
Կապույտ խուփով դեղին
Դրեցին մի գծով
Բողոքի հետ տեղին
Ու պոետը ահա
Տխրում է անտեղի
Բանի տեղ չդրին
Դրոշը հայրենի
Անտաշի տեղ դրին
Պոետին հայկական
Երբ աչքերում կանաչ
Վառեց սուգի ուղին
Հիմա այդ նույն մարդիկ
Պատրաստակամ ահա
Տանում են իրենց տուն
Փախստական անգամ
Մինչ արևը ճաճանչ
Մաքրում է քարուղին

Սկսալ ա
Վըննըս տափավ ըմ կյամ
Մաչան Ջինն ա տուս կյամ
Թա պա Անահիտ քույրիկ ասե հինչ ըս օզում
Ասում ըմ Ջին մըննըդ ա մեր շենը հինչ ղաշանգ ա լալ
Իմ տատ իմ պապ ջահել ղաշանգ
Իմ հար էն ա լալ սարումը տըվարե
Եսն ա իմ պապ խնոցե հըրելիս ընք լալ
Ճակնդեղեն թթվավ լուբուշորվա ուտեիս
Հալա թթվեն ճուրն էլ խմեիս
Ջինը թա հա էդ լոխ մըննըս ա
Ասում ըմ հըտե էդ ետ պեր էդ կինոն
ես մի հետ էլ բիդի եշիմ
Լոբուն արխերումը կյողուլ կացած կիրք ըմ կարդում
Իմ տատ բոստան ա ճիրում
Անահիտ արխը պարան եկավ խե ասում չըս
ճուրը կտրիմ էն մին արխավն անիմ
Տատի էծերը թոզ ընելավ կյամ ըն տատի
ճել ըրա հացը տոն հըսցընինք
Իմ պապ կիճի խոնչա ա շինալ ինձ հետե
Ջընաղես տիրած քինում ըմ
Հոլերը հընե հըյաթումն ըն
Թամարա տատի Թամարա տատի
Ծեր Հոլերը եկալ ըն
Ծեն ըմ տամ է սասըս կլոխս քցած ծեն ըմ տամ
Կոնդդ մոշիմ Անահիտ
Կիճի խոխա ըմ
Էրկու տըրեկան
Ռիմա տոտան ինձ ասում ա կոնդդ մոշիմ
Լհա Անան քու կոնդը մոշի
Ջողաբը տամ ըմ ես
սկսում ըն ծըծըղոտել
Կըռըվը սկսալ չի հալա
Սաղ երջանիկ ըն
Հատե էդ կինոն էլ ետ պեր օզում ըմ եշիմ
Ջինը աչքերը ըրտըսուքավ ա լցալ
Լավ կինո ա լալ հինչ խոսք
Ներակ քեզ ներակ քեզ
Ջին ասում ըմ ես
Թա ամալ պիրիս մին էլ շկոլեն
դիսկատեկում պար կյամ կլոխս կուրցուրած
Փադավ փիչում իփած կոփեն խմիմ
Օղտաց ճուխտուկնուն նվագեն տակ ցըքցըքամ
Ելենա մաքուրն էլ սըվ էծի մնան
պիցրանա ակուշկան մեզ թըմաշա անե
Քինի շընըմաչումը քաթ անե
Էլ պեն օզում չըմ Ջին ջան
Լհա էդքանը
Էլ պեն օզում չըմ

 

Հետո քամին

Խշշաց լուռ կամացուկ
Հետո քամին տնքաց տաքուկ
Հետո քամին սեղմեց քարին
Հետո քամին տափակ քարին
Հետո քամին սեւ լանջերին
հետո քամին բարբաջանքին
Կենաց խմեց սեգ սևաթույր
Ու զրնգաց ծնկից ցածր անդուր քամին
Երկինքը լուրթ բացեց ուղին
Հետո քամին սեգ դրոշին
Սեղմվեց պինդ
Հետո քամին բռնեց ուղին իմ երազի
Թափեց բացեց տարավ մերեց
Անգամ մեջքս մասաժ արեց
Աչքերս դուրս հանեց բնից
Մի լավ հագավ խզատակիս
Հետո քամին սեգ ճակատին բառեր գրեց
Իսկ երբ մթնեց գնաց քնեց
Ծածկի տակին փափուկ բարձին

 

Անուշաբույր

Հոտիդ հոտ չի հասնի
Ձայնիդ ձայն չի հասնի
Տեսքիդ տեսք չի հասնի
Գրկիդ գիրկ չի հասնի
Երգիդ երգ չի հասնի
Տողիդ տող չի հասնի
Բառիդ բառ չի հասնի
Մրգիդ միրգ չի հասնի
Բռիդ բուռ չի հասնի
Կրքիդ կիրք չի հասնի
Վերքիդ վերք չի հասնի
Ցավիդ ցավ չի հասնի
Շենիդ շեն չի հասնի
Կյանքիդ կյանք չի հասնի
Համիդ համ չի հասնի
Վայիդ վայ չի հասնի
Սիրուդ սեր չի հասնի
Տանդ տուն չի հասնի
Ջրիդ ջուր չի հասնի
Գետիդ գետ չի հասնի
Հովիդ հով չի հասնի
Բերքիդ բերք չի հասնի
Տոնիդ տոն չի հասնի
Խոսքիդ խոսք չի հասնի
Մտքիդ միտք չի հասնի
Շուրթիդ շուրթ չի հասնի
Բոյիդ բոյ չի հասնի
Թագիդ թագ չի հասնի
Տանդ տուն չի հասնի
Պատիդ պատ չի հասնի
Մազիդ մազ չի հասնի
Արևիդ արև չի հասնի
Ծառիդ միրգ չի հասնի
Հացիդ հաց չի հասնի
Տեսքիդ տեսք չի հասնի
Գործիդ գործ չի հասնի
Բանիդ բան չի հասնի
Կանչիդ կանչ չի հասնի
Ճամփիդ կանաչ տերև
Լույսիդ լույս չի հասնի
Շողիդ շող չի հասնի…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն