Անաստված
Ինքս եղա իմ Հուդան.
մանրամասն ու խնամքով,
անգամ վայրկյանն առանց կորցնելու,
սպանեցի Փրկչին իմ մեջ,
ու միայն մատնողը մնաց`
էժան, մինչևիսկ անարծաթ ծախվող:
Ի՞նչ գիշեր էր, որ ինձ տարավ մութի բարակ եզրով
ու էլ ճիգ ու ջանք չթափեց նորիցիրենով ինձ անելու,
արդեն ես էի ամեն անգամ մտնում գիշերը
ու գնում մազե կամուրջով:
Աշխարհի վերջից եկողների խրախճանքն էր դառն ուկծու.
տեսել էին անհայտը ու ժամանակի կախարդանքով դարձել դև-
անջատվում էին, որթմբիրիմեջ վաղվա օրը մոռանան:
Թավշե հեղափոխության կրունկների տակ ճմռթվածներ`
անկախության պատերազմից, վաղվա հայրենիքից կշտացած.
պատսպարվել էին մոռացված խղճի բոզանոցներում,
որ փրկություն էր կյանքի չգիտեմոր մասից պռճոկած:
Հարբում էին մինչև վերջին խազը,
ու դատարկ շիշըցցումպորտներին.
«Ո՞ւմ քածն ես, երկիր, դե ի՛նձ էլ տուր»,- գոռում ճաքած:
Հաշիշի այրվող ծայրը թքոտում` սվոցովներս էին քաշում ծուխը
ու դմմած հայացքով նայում
մեզնից մեկի ձեռքով Աստծուն մերկ խզբզած պատին:
Վայրի պորտապարով սեղաններին ցատկում,
գալարվում էին անճոռնի.
«Ես էլ եմ կին, ի՛նձ էլ շինեք»,- ոռնալով:
Թմրադեղի ջնջող չափաբաժնով լցնում էին թևերը,
թթու հեգնանքով դեմքը կծկում,
որՌեյ Չարլզի մորմոքի տակ երակները բացեն:
Մի ամբողջ սերունդ էր հոգեվարքում՝
անտեր շան պես սատկելով
այս ընկած քաղաքի խութուխորշերում,
և չէր գտնում խոստովանություն
ոչ Աստծո առաջ, ոչ էլ սատանայի:
Այդ գիշերը ես մտա`
վատնող, վերջինըտվողու ինքնակործան,-
անիծված պոետներիցեղից`
լուսանցքի մարդկանց չտեսած երազը պատմող,-
որ ժամանակի քարթու ձեռքն էր խզբզել ճակատիս:
Ի՞նչ բառեր են առջևում ինձ սպասող, որչեն կարդացվում.
ասես նախամարդու բրդոտ թաթով լինեն գրված`
որպես քարանձավի պատերին փորված
հին նշաններ ու նախագիր: