***
Փողոցով անցնող մարդկանց մեջ
Քեզ եմ անընդհատ փնտրում ես,
Նրանց դատարկ հայացքներում
Մի օր անդարձ կորցրի ես քեզ:

Արդեն ոչինչ չի մնացել կյանքում իմ,
Ու ոչ մի փողոց չի հիշեցնում քեզ,
Ես կորցրել եմ քեզ երազներում հին
Ու քեզ կորցնելով կորցրել եմ մեզ…

Ամեն ինչ առաջվանն է նորից,
Թափառում եմ մենակ հիմա ես,
Ասես չես էլ եղել կյանքում իմ,
Երազներում էի մի օր գտել քեզ…

***
Աստղերով լցված մութ երկնքում,
Աչքերդ մաքուր կպահեմ թաքուն։
Որ ուրիշները հոգիդ չտեսնեն։
Նրանց խորքերում միայնակ կորչեմ…

Կապույտին գերի ծովերի խորքում,
Արցունքներս ջինջ կպահեմ թաքուն,
Որ քեզ նայելիս այտս էլ չայրեն,
Թուլություններս լոկ քոնը լինեն։

Ու երբ կփարվի երկինքը ծովին
Արցունքները իմ աչքերիդ կառնես,
Ու կհասկանաս ցավերը իմ հին,
Ու կհասկանաս, որ սիրել եմ քեզ…

***
Անցյալը նորից ծնվում է մեր մեջ
Երբ շնչում ենք օդը փողոցների հին
Որոնց շենքերի բորբոսնած պատերին
Թողել ենք կյանքից մենք մի քանի էջ։

Մայթերը հոգնած ուզում էին լռել
Բայց ծիծաղը մեր աշխարհ էր բռնել
Ու լույսերի տակ ննջող քաղաքի
Ստվերներն անզոր ուզում էին քնել։

Պարում էինք ուրախ, ես էի քո գրկում
Մութ էր չորս կողմը, բայց չէի վախենում
Սրտխփոցային մեր սիմֆոնիային
Լռությունն անկուշտ ականջ էր դնում։

Շնչելով օդը փողոցների հին
Կորցնում ենք նորից մենք ինչ-որ մի էջ
Բայց մնում են դեռ բորբոսնած պատերին
Անունները մեր մի մեծ սրտի մեջ…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն