5.15.2023թ. Երևան

Նույն գլխացավն է: Քառասնամյա: Հիմա: Այստեղ:
Ի՞նչ է պատահել: Ոչինչ: Կարդում եմ այս գիրքը, իմ դավաճանության ու վախկոտության մասին, հուսալով, որ գրվել է ուրիշի կողմից, իր անունով, և իր խոստովանած գլխացավն իրենն է, իմը չէ, ու կարելի է կարդալ, լսել ու կարեկցել եղբայրաբար, կամ քույրաբար՝ ուրիշ գլխացավով, ուրիշ տարիքով, ուրիշ տեղ, բայց հիմա:
Նույն գլխացավն է: Քառասնամյա: Հիմա: Այստեղ: Ազատության ու մենակության մեջ: Հիշողությունները նույնը չեն: Հիշողությունները երբեք նույնը չեն լինում: Նույնը նորից հիշելիս՝ ուրիշ է դառնում, ինչպես հիմա ուրիշ է դառնում նույն ազատությունը, որը կար հաղթության ակնթարթին: Տղերքից մեկն ասում էր, որ պարտությունը սկսվում է հաղթանակից անմիջապես հետո, ու հաղթանակն էլ, նույն պարզունակությամբ՝ սկսվում է պարտությունից հետո, ու էս երկուսի թե՛ տարբերությունը, թե՛ տարբերությունների նմանությունը նույն բանի մեջ է՝ սպասումի կամ համբերության, նույն միջոցով է՝ դիմանալով կամ ուժեղանալով:
Շուշիի նախավերջին ազատագրման տարելիցին, Մենակը ֆեյսբուքում հանրագրեց.
«Մեծ ռազմադաշտի փոքր խաղաքարերի միջև ուժեղանալու պարտադրանքն է: Ծանր մարտ, Ծանր դրոշ: Ստորագրահավաքն ու պերֆորմանսը շարունակվում են Կինոմոսկվայի հարևանությամբ»: Հաջորդ տողին՝ հեշթեգ՝ #պահիԱրցախը, լուսանկարում՝ շախմատի խաղաքարեր, Շառլ Ազնավուրի հրապարակում, շախմատի մեծ խաղադաշտի վրա, խաղաքարերի միջև՝ 44 կգ ծանրաձող, ծանրաքարերին՝ Արցախի դրոշը, աշխարհին հայտնի գուցե այն եզակին, որը ոչ մի երկիր պաշտոնապես չի ճանաչել, բացի ինքն իրենից, բայց տպագրվել է միլիոններով՝ թղթին, հագուստին, մաշկին, փակցվել ամենուր՝ հեռախոսներին, ճակատներին, վերելակներին, գրքերին, մեքենաների ապակիներին, տանիքիներին, երկնքին, հիշողության մեջ ու երազանքի, ծածանվել է քաղաքներում ու պանթեոններում, ծածանվել ու տրորվել պատերազմի ժամանակ, ծածանվել ու տրորվել հետպատերազմյան բողոքի ցույցերի ժամանակ ու հետո: Պատերազմից հետո: Ի՞նչ պատերազմից հետո, մտածում էր Մենակը, Մոսկվա կինոթատրոնի բակից վերցրած ավելով ռազմադաշտը մաքրելիս, ի՞նչ հետո, խի սենց հետո ա՞ լինում: Մաքրում էր հողը՝ մարդկանց թողած հիշողություններից, ինչպես իր մազերը՝ խուզից հետո: Խուզից հետո անճանաչելի է. քչերը կկռահեն, որ այս սևազգեստ մաքրարարը այն սգավոր-ճգնավորի տեսքով նախկին դերասանն է, ավելը ձեռքին՝ ծխախոտի մնացորդներն է հավաքում քաղաքին նվիրված շախմատի շրջակայքից, որ պերֆորմանս անի: Միկոյան Հակոբը ուխտավորի պես մաքրում է երկիրն աղբից, հավատով, որ ամեն կռանալ-աղբ վերցնելը երկրպագության ծես է, ու ամեն վերևից աղբ նետելը՝ արհամարհանք սեփական հողի նկատմամբ, որն էլ Աստված վերցնում, տալիս է ուրիշի: Խուզից առաջ Մենակը էլի անճանաչելի էր, կործանումից մի քայլ առաջ: Հա՛, առաջ, ոչ թե՝ ետ: Մենակն անցել էր կործանումի վրայով, անգիտակից, չընդհատվող հարբեցողության ու անառակության թմբիրով, ինքնակեղծումով, ինքնաոչնչացմամբ ու անարթուն, լացելով ցավից, անզորությունից, ամոթից ու կատաղությունից: Սովորական ու ամենօրյա խումի ժամանակ, երբ բաժակակիցները ասում էին՝ տղերքի կենացը ու խմում, Մենակը մտքում մրմռում էր՝ կներեք, տղերք։ Այսպես, ողջ գիշեր, ողջ տարին, նախավերջին խուզից հետո, երբ Սասունցի Դավիթ կայարանում խաղաց «Էնդշպիլ» շախմատային ներկայացում-պերֆորմանսը, որից հետո մնաց մենակ, ոչ միայն գրական կամ բեմական կերպարներով ու մեծատառով գրվող Մենակ, այլ հենց մենակ՝ առանց որևէ իրական մեկի, հարազատ մեկի, ընկերոջ, սիրելիի, ընտանիքի, հայրենիքի, երկրի, Ուսուցչի ու Աստծո: Եվ ամեն գինարբուքից հետո, արթնանալով Պուշկին 4, հետո՝ 1 հասցեում, ուզում էր հիշել ազգությունն ու անունը իր կողքին քնած մերկ կնոջ: Մերկ կին: Մերկ կին: Մերկ տղամարդ: Մերկ տղամարդ: Մերկ մարդ: Մերկ: Մերկ Աստված: Մերկ ու մենակ:
Խաղաքարերը դասավորելուց հետո, ավելն ու աղբաթին տեղը դնելուց հետո, հիշելուց հետո, որ Արոնյան Լևի հետ հենց էս խաղադաշտում նկարում էին Էնդշպիլ ֆիլմը, դանդաղ քայլեց դեպի դրոշը՝ գետնին, այսինքն՝ ռազմադաշտին դրված դրոշը: Այն ժամանակ, այստեղ, նոր քայլել սկսող երեխայի հասակի չափ զինվորներ ու համ քայլող, համ խոսող երեխայի չափ խաղաքարեր էին՝ ֆիգուրներ: Առաջինը էս խաղադաշտում սկսեցին դիտարկել հայկական շախմատի տարբերակը, ըստ որի, զինվորները առաջին շարքում էին, արքան ու մյուսները՝ երկրորդ, այսինքն՝ նրանց դիմաց: Լևն ասեց, որ սա սիրուն գեղարվեստ է, Մեն ջան, պոեզիա, բայց շախմատ չի, գուցե միայն արքանե՞րը լինեն առջևում, դեմ-դիմաց, խաղը սկսեն իրենք: Փորձեցին: Սպիտակ արքան՝ f4, սևը f5 դաշտերում էին: Յոթ քայլ անց, արքաները հայտնվեցին խորը թիկունքում, զորքը սկսեց գրոհել զորքին: Հետո, Լևը ցույց տվեց լրտեսական շախմատն ինչ է. Սև ձիերն ու սպաները սպիտակների զորքում են, սպիտակներինը՝ սևերի: Խաղացին, հետաքրքրվողները մոտեցան, լուսանկարվեցին, հեռացան: Գնացին նաև Լևն ու Մենակը, Պուշկին 4, նստելու և զրուցելու, փորձելու և քննարկելու հայկական շախմատի հնարավոր բոլոր տարբերակները: Սա մի տարի առաջ էր, հիմա, Մենակը ծանրաձողը նույն հասցեից մեն մենակ բերել էր, ճանապարհին դարձրել ծանր դրոշ, դրել շախմատի խաղադաշտին, սպասում էր: Ինչի՞ն: Հասնելուն: Հասավ: Ծանրաձողին: Ծանր դրոշին: Այդ պահի բոլոր տեսնողներին թվաց՝ կքանստեց, ծանրամարտիկի պես, ամուր ու հարմար բռնելու ձողը, միայն Աստված տեսավ, որ ծնկեց, վիրավոր զինվորի պես, գետնին ընկած դրոշը բարձրացնող զինվորի պես, կռվից առաջ աղոթող զինվորի պես: Նա մոռացել էր, բայց ես կվկայեմ՝ որտեղից ու երբ սկսվեց այս պատմությունը՝ ծանր մարտը:

22 Մայիս, 2019, 11:20:50

Առաջին մոտեցում

Վկայություն այն մասին, թե ինչպես է Մենակը որոշում ծանրամարտով զբաղվել այն տարիքում, որում ծանրամարտիկներն արդեն թոշակի են անցնում։
Ես երեսունվեց տարեկան եմ: Պատահել է, որոշակի ընդմիջումներով, կիսատ-պռատությամբ, զբաղվել եմ սպորտով՝ կարատե, ֆուտբոլ, երկու անգամ նույնիսկ ըմբշամարտի պարապմունքների եմ հասցրել հաճախել, շախմատ՝ ի վերջո: Սպորտը ինձ միշտ է հետաքրքրել, հիմա էլ, բնականաբար, բայց ինքնախոստովանական ներքին ցուցմունքի ժամանակ պարզվեց, որ այն ինձ ավելի շատ երազանքի տեսքով է հետաքրքրել, քան՝ նպատակի: Երևի սրանից էր պետք սկսել՝ հասկանալ, թե ինչի համար է որևէ բան հետաքրքրում: Տասնվեց տարի առաջ, երբ դեռ ապրում էի ծննդավայրումս՝ Ուրծաձոր գյուղում, մեր հարևանի տղան, այսինքն՝ մեր ընտանիքի սանիկը, Անդրեասյան Թաթուլը լրջորեն զբաղվում էր ծանրամարտով: Մերոնց անքննարկելի հաստատմամբ, մեր նախնիները 100 տարի քավոր-սանիկ են եղել՝ մենք՝ Հովհաննիսյաններս, իրենց կնունք հարսանիքների, իրենք՝ Անդրեասյանները՝ մեր: Որոշակի վերապահումներով, այդ ծանրակշիռ ավանդույթը շարունակվում է մինչ օրս: Չնայած, այս թիվը մի քիչ վիճելի է, քանի որ այս երկու մեծ գերդաստաններում կան, չգիտեմ որ փաստարկներով, ավելի ծանրակշիռ համոզմունքներ, որ 100 տարուց ավելի է այդ կապը, քանի որ այն սկսել է Մեծ Եղեռնից առաջ, Խոյ գավառի Կոտոր կամ Կոտուր գյուղում: 100 տարի: 100: Գիժ են, չէ՞: Բայց իմ պատմությունը ծանրամարտի մասին է, ոչ թե՝ գժերի: Եվ այսպես, 16 տարի առաջ, պարտադիր զինծառայությունը ավարտելուց, ծառայությունը ենթասպայի կոչումով շարունակելու առաջարկը մերժելուց հետո (մերժեցի, քանի որ գեներալ դառնալու երազանք չունեի՝ անկեղծ ասած, իսկ առանց էդ երազանքի… եսիմ, արժէ, թե չէ), հպարտորեն զորակոչվելուց հետո, մերոնք բացահայտեցին մի անպատկերացնելի իրողություն. իրենց գրագետ, կիրթ, բժշկական համալսարանի ընդունելության համար պարապող տղան… ծխում է: Մայրս նայում էր ինձ, ինչպես Աստված է նայում օր օրի մոխրացող այս մոլորակին: Հայրս քթի տակ «քու անգլուխ տիրու մերը» արտահայտությունը տերունական աղոթք դարձրած՝ գնում գալիս էր, հավանաբար զղջալով, որ ծխել է իմ ներկայությամբ, երբ ես անբիծ, անմորուք, անկարծիք ու աներազանք մանչուկ էի: Դե ի՞նչ անեի ես: Հարկավոր էր մոխրացող մոլորակի կործանումը կասեցնել, քանի որ այդ տարիներին միայն մեր գյուղում թոքի քաղցկեղի մահացության տոկոսն ավելի բարձր էր, քան ամենաբարձր տոկոսով վարկ տվող բանկերի լկտիությունը: Եվ այսպես, առաջին հանդիպումս ծանրամարտին եղավ Թաթուլի ուղղակի միջնորդությամբ: Մենք, իրենց պոպոքի ծառի տակ, օր օրի ավելացնում էինք ծանրաձողի քաշը, իսկ ես շարունակում էի կառչած մնալ ծխելու անզուսպ սովորույթից, մանավանդ, քավորկին Թամարի սարքած յուղոտ, շատ համով ու անպայման տավարի մսով սարքած ճաշն ուտելուց հետո: Ի՞նչ անել: Ես չէի ծխում միայն պարապմունքի ժամանակ, այսինք, ժամ, ժամ ու կես. հետևաբար, եթե ուզում էի չծխել, պիտի միշտ պարապեի: Բայց հո չէի կարող ապրել Թաթուլենց տանը: Իհարկե, քավոր Սաքոն՝ Թաթուլի հայրը, դեմ չէր լինի, բայց դեմ կլիներ հաստատ քավոր Գագոն՝ հայրս: Ճիշտն ասած, ինձ համար մեկ է մինչև հիմա էլ՝ որտեղ կապրեմ, կարևորը՝ ապրեմ:
— Ապե՞ր:
— Հա ջան,- անզսպելի հևացի ի պատասխան:
— Մի հատ բան ասե՞մ:
Տասնհինգամյա Թաթուլը խորհուրդ տվեց տանը ծանրաձողանման ինչ-որ բան ունենալ: Կպանք գործի. գտանք երկու երկաթե անիվ, որոնք կոլխոզից մնացած ինչ-որ պատկառելի թրթուրավոր տրակտորի անիվներ էին եղել ժամանակին. ի դեպ, մեր գյուղը ֆանտաստիկ ցուցանիշներ է ունեցել սովետի ժամանակ՝ ծխախոտագործության մշակման ու արտահանման ոլորտում: Ամեն անգամ, տանը, կենսաբի կամ ֆիզիկայի պարապմունքի ժամանակ, երբ ներսիս նիկոտինապատկան ցուցարարները ընդվզում էին, վազում էի մեր թթի ծառի տակ բնակվող ծանրաձողիս մոտ, որի ակերը երկար, շատ երկար ճանապարհներ էին անցել ու թվում է, կշռում էին ընդամենը 36-ից 40 կիլոգրամ: Մի քանի հրում վարժություն, ու վերջ. ներքին ընդվզումը ճնշված էր: Պատկերացրեք, այս եղանակով ես թողեցի ծխելը և Աստված ուրախացավ, որ մոլորակի մոխրացումը կասեցված է. հետևաբար՝ մայրս էլ: Ես դառնում էի ուժեղ ուսերով, մեջքով, ոտքերով, բազուկներով երիտասարդ: Մոտեցել էի 50 կիլոգրամանոցին արդեն: Մանկությունից մնացած 100 թվի խորհրդաբանությունը կարծես իմաստավորվում էր: Ու երբ հաղթահարեցի 50 կիլոգրամանոց կիսումը, սկսեցի մտածել… սկսեցի զուգահեռներ տանել այլ մարզաձևերի ու ծանրամարտի միջև, ու անկեղծ, չէի հասկանում ծանրամարտի իմաստը որպես սպորտաձև, քանի որ, ըստ իմ դիլետանտական վերլուծության, յուրաքանչյուր սպորտաձևի առաջացման նախապայմանը նախ և առաջ մարդու գոյաբանության պահանջից, ապրելու պայքարից ու կռվից է առաջացել կամ ընդամենը զվարճանքի ու ժամանցի: Բայց ինչի՞ համար է ծանրամարտը, այս ահռելի տանջանքը: Ի վերջո, ո՞ւմ է հաղթում ծանրամարտիկը, նրան, ով ավելի քի՞չ է կարողանում բարձրացնել, թե՞ նրան, ով ընդհանրապես չի կարողանում, չգիտեմ: Գուցե ինքն իրե՞ն: Գուցե: Այ էս մտորումների ընթացքում սկսեցի ծխելը, քանի որ փոքրուց գիտեի, որ մտածողներն անպայման պիտի ծխեն: Ու Աստծուն չտխրեցնելու համար, հեռացա մորս աչքերից: Ընդունվեցի բժշկական համալսարան, ու անմիջապես որոշեցի դուրս գալ, քանի որ վստահ էի՝ պետությունն անիմաստ փող է ծախսում՝ անհույս ռոմանտիկից դեղագետ բժիշկ ստանալու ճանապարհին: Ինչո՞ւ պատմեցի այսքանը, որովհետև, ուզում էի պատմել: Որովհետև, դեռ այն ժամանակ թաքուն երազանք ունեի, բարձրացնել հարյուր կիլոգրամանոց ծանրաձողը, ազատվելու համար կարծես ավելի ծանր մի բեռից, որն ապրում է կարծեմ ոչ միայն իմ ներսում: Շատ սենտիմենտալ ծանրամարտիկ կստացվեր ինձնից: Լավ է, որ չստացվեց: Դուք գիտեք, կամ գուցե լսել եք էն երեխաների մասին, որ մանկության հեծանիվը չունենալու երազանքով են մեծացել: Ես մի քանի հեծանիվ եմ ունեցել, բայց չեմ ունեցել իմ մի՛ երազանքը, որի մասին չպատմեցի. այդ երազանքը ծնվեց այն ժամանակ, երբ տեսա Վահիկ հոպարի գրադարանում Յուրի Վարդանյանի մասին պատմող գիրքն ու նրա շատ հայտնի ժպտացող լուսանկարը՝ գլխավերևում պահած հերթական ռեկորդը: Այս մենախոսությունը եթե օրերից մի օր դառնա բեմական խաղ կամ նկարահանվի տեսախցիկով, «գլխավերևում պահած հերթական ռեկորդից» հետո հարկավոր է լուռ ու ուժեղ արտասվել՝ համարելով, որ ծանրաքարերը ներկված են իմ պետության դրոշի գույներով և այն չի կարելի ցած նետել: Ես մոտենում եմ ծանրաձողին: Իսկական, ծանրամարտի պարապմունքի դահլիճում, մարզիչս Աշոտ Դանիելյանն է, ով Եվրոպայի չեմպիոն դառնալու ժամանակ հիշեցրեց իմ մանկության երազանքը. այդ ժամանակ ես դեռ բանակ չէի գնացել, չէի զորացրվել ու ծխելը թողնելու նպատակով չէի մարզվում Թաթուլի հետ: Բարձրացնում եմ միայն ձողը: Դժվար է: Թվում է՝ ձողը ինչքա՞ն ծանր պիտի լինի որ, բայց երբ բռնում ես այնպես, ինչպես կարգն է, անգամ դրոշի փայտե կոթն է ինչ որ ժամանակ հետո քարացնում մկաններդ: Ես երեսունվեց տարեկան եմ. իմ տարիքում, ծանրամարտիկները անցնում են մարզչական աշխատանքի կամ թոշակի: Ես փնտրում եմ նրան, ով չի հավատում, որ ես… մի րոպե խորհրդակցեմ մարզիչիս հետ…
— Ընկեր Աշ, իմ էս պահի անձնական ռեկորդն ինչքա՞ն ա:
— 44 կիլո, ախպեր:
— Քանի՞ օր հետո կկարողանամ 100 կիլոգրամանոց մոտեցում անել:
— 44 ախպեր:
Կանգնում եմ հայելու դիմաց, առանց ծանրաքարերի ձողը մի կերպ՝ գլխավերևումս պահած: Պարանոցիս մկանները ձգվել են, կոկորդս էլ. հետևաբար՝ ձայնալարերիս աշխատանքն ու արտաբերումը մի փոքր այլ է…
2023թ.- մայիսի 16-ին, ջնջվեց ձգված ձայնալարերի ցավող ձայնով արտաբերված տեքստը, փոխարենը՝ ավելացվեցին խորհրդաբանական թվեր ընկեր Աշի ուղղակի խոսքի մեջ ու շարունակվեց Իշխանյան Հովոյի ֆեյսբուքյան հանրագրով.
— Մենակը սևերն ու սպիտակները միավորում ա, որ արցախը պահելու ուժն ավելանա:
#պահիԱրցախը
#արվեստնԱրցախին
#artforArtsakh
Շուշիի նախավերջին ազատագրման տարելիցին Մենակը բարձրացրեց 44 կիլոգրամանոց դրոշը, նայեց դեպի վեր, նայեց տղերքին՝ Սարմատին, Արմանին, Անդրեասին, Լյովին, Արթուրին, Անդոյին, Քյարամին, Աբելին, Ադամին, Լեոնիդին, Գևորգին, Մոնթեին, Մգրոյին… ու աղոթքի պես մրմնջաց.
— Կներեք, տղերք: Կներե՞ք, տղերք…

Երկրորդ մոտեցում

Նույն գլխա­ցավն է: Քա­ռա­սու­նամ­յա: Հի­մա:
Այս­տեղ:
Ի՞նչ է պա­տա­հել: Ո­չինչ: Կար­դում եմ այս գիր­քը իմ վախ­կո­տութ­յան մա­սին՝ հու­սա­լով, որ գրվել է ու­րի­շի կող­մից, իր ա­նու­նով, և­ իր խոս­տո­վա­նած գլխա­ցավն ի­րենն է, ի­մը չէ, ու կա­րե­լի է կար­դալ, լսել ու կա­րեկ­ցել եղ­բայ­րա­բար կամ քույ­րա­բար՝ ու­րիշ գլխա­ցա­վով, ու­րիշ տա­րի­քով, ու­րիշ տեղ, բայց հի­մա:
Ծանր Դ­րո­շը Ազ­նա­վու­րի հրա­պա­րա­կից Ա­զա­տութ­յան հրա­պա­րակ տե­ղա­փոխ­վեց ձեռ­քով. դրա­նից ա­ռաջ, Բաղ­րամ­յան փո­ղոց էր հա­սել տաք­սով, տաք­սու վա­րոր­դը նախ զար­մա­ցավ, հե­տո չզար­մա­ցավ: Նս­տած տե­ղից աջ ձեռ­քով օգ­նեց տե­ղա­վո­րել ձո­ղն այն­պես, որ մե­քե­նա­յի տա­նի­քի աս­տա­ռը չվնաս­վի՝ մեկ, երկ­րոր­դը՝ ա­ռա­ջին նստա­րա­նին նստո­ղին էլ տեղ մնա՝ ձո­ղի անկ­յու­նագ­ծա­յին դրված­քից հե­տո: Եր­կու ծան­րա­քա­րե­րը, յու­րա­քանչ­յու­րին եր­կու դրո­շի շրջա­նաձև, բարձ­րո­րակ տպագ­րութ­յուն­նե­րը փակց­ված, դրվե­ցին սրա­հում, Իշ­խո­յի կող­քի նստա­րա­նի ոտ­նա­տե­ղե­րում: Մե­նա­կի ուսե­րը, ու­սա­հո­դերն, ա­վե­լի ճիշտ, տնքում էին ցա­վից, բայց ցա­վը չէր կա­րող լսե­լի լի­նել ոչ ո­քի՝ ո՛չ վա­րոր­դին, որ տե­ղի ու­նե­ցո­ղի լուռ հա­մա­ձայնն էր, ո՛չ Հո­վո­յին, որ պեր­ֆոր­ման­սի գա­ղա­փա­րը ծնվե­լուց մինչ ի­րա­կա­նա­ցու­մը ա­մե­նաակ­տիվ ջա­տա­գովն ու ոգ­ևո­րողն էր, ո՛չ Է­լի­սո­նին, ո՛չ Նա­րեին, ո՛չ Նա­րե­կին, ո­րոնք Ակն ընդ ա­կան վա­վե­րագ­րող­նե­րի հա­մայն­քի ակ­տիվն էին ու պեր­ֆոր­ման­սի ա­ջա­կից­նե­րը: Ես չգի­տեմ՝ ինչ էր մտա­ծում Հո­վոն, երբ ըն­կե­րո­ջը գրեց՝ ա­նու­նը Ա­կըն ընդ ա­կան եմ դնում, բայց գի­տեմ, որ Մե­նակն իր որ­դու ա­նու­նը կար­դաց երկն­քում, հե­տո երկն­քից ա­նու­նը տե­ղա­փոխ­վեց ե­կե­ղե­ցու պա­տին, ե­կե­ղե­ցու պա­տից էլ՝ ծննդյան վկա­յա­կան: Դ­րա­նից ա­ռաջ նա ե­րազ էր տե­սել, ե­րա­զում ձայն լսել. «Ա­նու­նը Ման չդնես», ձայ­նը լսել էր հե­ռա­վոր, ան­ծա­նոթ մի տեղ, հա­վա­նա­բար, մարդ­կութ­յան պա­հուս­տա­յին գե­նամ­բա­րի մո­տա­կայ­քում, ո­րի աշ­խար­հագ­րա­կան տեղն ու դիր­քը ոչ ոք չգի­տի: Կամ գի­տի՞ գու­ցե, բայց ար­դեն հո­գե­բու­ժա­րա­նում է, որ ոչ ոք լուրջ չըն­դու­նի նրա ա­սա­ծը: Ե­րա­զից հե­տո ե­կե­ղե­ցի էր գնա­ցել՝ Վար­պե­տի խորհր­դով, մոմ վա­ռել, խնդրել Աստ­ծուն՝ նշան ցույց տա. կինն ու ե­րե­խան ծննդա­տանն են, ծննդյան վկա­յա­կան պի­տի տա­նի՝ հայ­րութ­յան ի­րա­վուն­քը ճա­նա­չի, որ տուն բե­րի, այն տու­նը, ո­րը չի ու­նե­ցել եր­բեք ու չի էլ ու­նե­նա­լու: Խնդ­րել էր ան­կեղծ, ա­նօգ­նա­կան ու մե­նակ թվա­ցող լռութ­յան պես, հե­տո կի­սամ­թից դուրս ե­կել, նա­յել բո­լոր մարդ­կանց տան ու­ղութ­յամբ, ու ա­նու­նը հայտն­վել էր աչ­քե­րի ա­ռաջ, մո­տա­վո­րա­պես այն հե­ռա­վո­րութ­յամբ, որ­քան հի­մա մե­քե­նա­յի դի­մա­պա­կին էր: Հե­ռա­խո­սը հա­նել, կնոջն սմս­ էր գրել. «­Նա­րեկ», կի­նը պա­տաս­խա­նել էր՝ լավ, հե­տո, շատ հե­տո, շատ չէ՝ քիչ, երբ գրկել էր օր օ­րի ծան­րա­ցող իր որ­դուն՝ օր օ­րի ցա­մա­քող իր մարմ­նով, ա­ճու­կա­յին ճող­վածք էր վաս­տա­կել, հե­տո վի­րա­հատ­վել ու գնա­ցել էր երկ­րից՝ ՌԴ-ով Ղ­րիմ, Կեր­չի նե­ղու­ցով անց­նե­լիս ա­մա­չել Երկ­րորդ հայ­րե­նա­կան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ հենց էդ­տեղ ֆա­շիս­տա­կան հոր­դան ի­րենց մարմ­նով ու կյան­քով փա­կած հա­զա­րա­վոր զո­հե­րից.
— Էդ ե՞րբ էր Մե­նակ:
Պտտ­վեց: Հո­վոն չէր հարց­նո­ղը: Վա­րորդն էլ չէր: Վա­րոր­դը Խ­ցան­ման մեջ խա­ղաղ ու անվր­դով քայ­քայ­վում էր: Բա ո՞վ էր:
— Ե՛ս: Հարց­նում եմ՝ ե՞րբ հե­ռա­ցար Հայ­րե­նի­քից:
— Հայ­րե­նի­քից չէ՝ երկ­րից:
— Հա լավ: Ե՞րբ:
— Դե ի՞նչ կար­ևոր ա՝ երբ:
— Սա դո­կու­մեն­տալ, ա­վե­լի ճիշտ գե­ղար­վես­տա­վա­վե­րագ­րա­կան գիրք ա, թվե­րը կարևոր են:
— Սա գիրք չի, ինք­նա­խոս­տո­վա­նա­կան ցուց­մունք ա:
— Շատ լավ: Հար­գե­լի մե­ղադր­յալ, ե՞րբ եք վեր­ջին ան­գամ ե­ղել Կեր­չի նե­ղու­ցում:
— 2017-ին:
— Ա­ռա­ջին ան­գա՞մ:
— 1854-ին:
— Գիժ ա էս տղեն, հորս արև,- Հո­վոն ֆեյս­բու­քի մեջ անմ­ռունչ ու նպա­տա­կա­յին ճա­կա­տա­մարտ էր վա­րում:
— Ո՞վ, Հով:
— Չես ճա­նա­չի, ախ­պեր: Ս­տե պա­հի, իջ­նենք, ախ­պեր:
Տաք­սին կանգ­նեց մայ­թին պա­րող ե­րի­տա­սարդ­նե­րի մոտ: Դ­րոշն ի­ջեց­րին: Մո­տեց­րին ստո­րագ­րա­հա­վա­քի սե­ղա­նին, ո­րի թի­կուն­քում պաս­տառ­ներ էին, ինչ­պես Ազ­նա­վու­րի հրա­պա­րա­կում՝ «Ո՛չ Ար­ցա­խի էթ­նիկ զտմա­նը» և ն­մա­նա­տիպ այլ­ևայ­լութ­յուն­նե­րով: Դ­րո­շին ա­ռա­ջի­նը մո­տե­ցավ Գի­նոս­յան Գա­գի­կը: Բարձ­րաց­րեց: Ն­րան փո­խա­րի­նե­ցին իր պա­րախմ­բի՝ «­Կա­րին» ազ­գագ­րա­կա­նի տղեր­քը: Ծանր դրո­շի ա­ռա­ջին ռե­կոր­դը սահ­ման­վեց՝ 35 րո­պե օ­դում: Մա­յի­սի 7-ն­ էր: Մա­յի­սի ու­թին, Ա­զա­տութ­յան հրա­պա­րա­կում, դրո­շը մնաց օ­դում 44 րո­պե. Նա­ռան հուզ­մուն­քից լա­ցում էր, Խանջ­յա­նը՝ մտքում, Մա­նեն լուռ նա­յում էր, Շոշ գյու­ղից Ա­լի­կը, որ ա­ռա­ջինն էր մո­տե­ցել դրո­շին, բարձ­րաց­րեց, նա­յեց վեր ու սկսեց ա­ղո­թել: Ա­ղո­թե­լու պես: Ա­ռանց չա­փա­զանց­նե­լու: Այդ օր­վա ռե­կոր­դը 40 րո­պե էր՝ դրո­շի օ­դում մնա­լու, գետ­նին չընկ­նե­լու ռե­կոր­դը: 2023 թ.-ի մա­յի­սի 8-ն­ էր, իսկ 2019 թ.-ին Մե­նա­կը շա­րու­նա­կում էր օ­րագ­րել իր ծան­րա­մար­տի պա­րապ­մունք­նե­րի խրո­նո­լո­գիան:

22.06.2019
Ես հա­մա­ձայն չեմ: Ե­րեկ­վա­նից ծանր պար­տութ­յուն կրա­ծի պես եմ: Ծունկս էլ ոնց որ մի քիչ վնա­սել եմ: Շատ կաս­կա­ծե­լով եմ ա­սում ոնց որ մի քիչ, քա­նի որ հա­մա­ձայն չեմ նաև էդ փաս­տին: Աս­տի­ճա­նա­բար սկզբնա­կան, բուն նպա­տա­կը դառ­նում է երկ­րոր­դա­յին, ինձ հե­տաքրք­րում է ոչ թե նկա­րա­հա­նու­մը, այլ՝ հենց ին­քը՝ ծանր մար­տը: Այ­սինքն, հե­տաքրք­րել աս­վա­ծը բա­վա­կա­նին մա­կե­րե­սա­յին ձևա­կեր­պում է: Տ­խուր եմ: Հիաս­թափ­ված գու­ցե: Հար­կա­վոր ա մո­ռա­նալ ե­րեկ­վա ան­հա­ջող մո­տե­ցում­ներն ու ցածր արդ­յուն­քը:
Ին­չի՞ հա­մար ա պետք էդ­քան ին­ֆոր­մա­ցիան, ե­թե վճռա­կան պա­հին ո­չինչ չի օգ­տա­գործ­վում: Ես վստահ եմ, որ էս պա­հի դրութ­յամբ իմ սահ­մա­նա­գի­ծը 60 կի­լոգ­րա­մը չի ու վստահ եմ, որ 36 տա­րե­կան լի­նելն էլ անհ­նա­րին թվա­ցո­ղից հրա­ժար­վե­լու գաղտ­նա­գի­րը չի: Էդ դեպ­քում ինչն ա՞։ Ես մեծ ստի մեջ եմ: Խո­րը կու­րութ­յան: Ես վախ­կո­տի մեկն եմ: Ըն­դա­մե­նը: Ես չեմ գի­տակ­ցում՝ ինչ ա­սել է մարդ, մարդ­կա­յին հնա­րա­վո­րութ­յուն­ներ: Ես ըն­դա­մե­նը գի­տեմ գե­ղե­ցիկ բա­ռեր ու էդ գե­ղե­ցիկ բա­ռե­րով կազմ­ված նա­խա­դա­սութ­յուն­նե­րով եր­կար-բա­րակ խո­սել: Ես չգի­տեմ՝ ինչ է նպա­տակն ու ին­չի հա­մար է նպա­տակ աս­վածն ընդ­հան­րա­պես: Ես չգի­տեմ իմ կյան­քի ա­նե­լի­քը ու դրա պատ­ճա­ռով գնա­ցել եմ մի տեղ, որ­տեղ ա­նե­լիք չու­նեմ: Իսկ հնա­րա­վոր չի՞, որ ինչ-որ մե­կը պար­զա­պես ա­նե­լիք չու­նե­նա­լու ա­նե­լի­քով ե­կած լի­նի էս մո­լո­րակ, ու հնա­րա­վոր չի՞, որ էդ ինչ-որ մե­կը ես եմ։ Ա­մեն ինչ էլ հնա­րա­վոր է: Ե­թե ա­մեն ինչ հնա­րա­վոր է, բա ես ի՞նչ բա­նի եմ: Բո­լո­րը միա­բե­րան ա­սում են՝ հա­վատ, պի­տի հա­վա­տաս, որ կա­րո­ղա­նաս: Ա­սում եմ՝ էդ որ ա­սում ես հա­վատ, էդ ի՞նչ ա, ի՞նչ նկա­տի ու­նես, Վար­դանն ինձ տեխ­նի­կան ա ցույց տա­լիս, ծան­րա­մար­տի ա­րա­գաու­ժա­յին սպոր­տաձև լի­նե­լու փաստն ա հաս­տա­տում: Այ ախ­պեր… չնա­յած, ի՞նչ եմ ու­զում էս մարդ­կան­ցից, ի­րանց հա­մար հան­գիստ պա­րա­պում են: Եր­ևի հա­վատն էլ իր տեխ­նի­կան ու­նի, հա­վա­տա­լու հա­մար էլ պի­տի պա­րա­պած լի­նես:
Մար­զա­դահ­լի­ճում հա­յե­լուց մի քիչ վերև ու կողք խա­չե­լութ­յան քան­դա­կից մի հա­յացք հետ­ևում է էս ա­մե­նին:

07.06.2019 թ.
Է­րեկ շատ վատ էի: Ծան­րա­մար­տի պա­րապ­մունք­նե­րը սկսե­լուց հե­տո ինչ-որ բա­ներ են կա­տար­վում մարմ­նիս հետ թե իմ, չգի­տեմ: Մեկ շատ ու­ժեղ եմ ինձ զգում, մեկ՝ քաղց­կե­ղով հի­վանդ, մեկ՝ դժբախտ ու տա­ռապ­յալ, մեկ՝ եր­ջա­նիկ ու ա­զատ: Գու­ցե պատ­ճա­ռը ան­սո­վոր շոգն է, ու էս ա­մենն ըն­դա­մե­նը ստեղ­ծա­գոր­ծա­կան զու­գա­դի­պում­ներ են, ու իմ պես մի­լիո­նա­վոր­ներն են տա­ռա­պել է­րեկ շատ վատ լի­նե­լուց, ա­ռա­վել ևս ն­րանք, ո­րոնց ա­նընդ­հատ զան­գեր ու հա­ղոր­դագ­րութ­յուն­ներ են գա­լիս բան­կից՝ ժամ­կե­տանց վար­կի վե­րա­բեր­յալ. բան­կի աշ­խա­տող­ներն ար­դեն կա­րող են հան­գիստ չներ­կա­յա­նալ. ձայ­նե­րից եմ ճա­նա­չում. նախ հարց­նում ենք ի­րար որ­պի­սութ­յու­նը, նախ­քան պաշ­տո­նա­կան ձայ­նագր­վող այն հղու­մը, որ այ­սօր էլ ա­վե­լա­ցավ ու­շաց­ման վրա, ու դուք ա­վե­լորդ գու­մար եք կորց­նում, հար­գե­լի Գա­րիկ: Մի խոս­քով, է­րեկ շատ վատ էի-ից հե­տո է­սօր արթ­նա­ցա, ոչ շատ, բայց է­լի վատ: Վար­պետն ա­սեց՝ լա­կել ես է­լի, ա­սե­ցի՝ լավ է­լի, Վար­պետ:

08.06.2019
Կար­ծում եմ, հաս­կա­նա­լի ա՝ ինչ­քան վատ էի է­րեկ չէ ա­ռա­ջին օ­րը, որ է­րեկ­վա սկսածս էդ­քան ա­րագ կի­սատ մնաց: Տան ա­ռաս­տա­ղից հող էր թափ­վում հի­շո­ղութ­յանս մեջ. դան­դաղ, ընդ­հա­տում­նե­րով, զբաղ­վե­լու նման: Ք­նից արթ­նա­ցա՝ հա­զիվ քնած, ու հաս­կա­ցա, որ հո­ղը թափ­վում է ոչ թե հի­շո­ղութ­յանս, այլ՝ գի­տակ­ցութ­յանս մեջ: Հո­ղոտ գի­տակ­ցութ­յամբ էլ հնա­րա­վո­րինս ա­նաղ­մուկ, դի­վեր­սիոն հե­տա­խույ­զի պես վեր կա­ցա՝ չարթ­նաց­նե­լով քնած­նե­րին: Դուրս ե­կա ծխե­լու: Ինչ-որ ե­րե­խա բարձր, ընդ­հա­տում­նե­րով ինչ-որ բան պատ­մե­լու պես լաց էր լի­նում: Ի՞նչ է պա­տա­հել, չեմ հաս­կա­նում: Ոչ ոք չի հաս­կա­նում, թե ին­չու է բան պատ­մե­լու պես լա­ցող մար­դը արթ­նա­նում քնից, որ էլ չկա­րո­ղա­նա քնել:
Վար­պե­տը ե­րեկ ա­սում էր, որ գծի նկատ­մամբ վե­րա­բեր­մունք ա պետք ու­նե­նալ, հար­գանք, հա­վատ: Ա տա­ռի մեջ նուռ ենք քան­դա­կում: Ինձ թվում էր՝ ծան­րա­ձո­ղի կշռա­քար է, ոչ թե նուռ. ճիշտն ա­սած, բա­վա­կա­նին կլոր ստաց­վեց. դե սա նախ­նա­կան տեսքն է, սևա­գիր, այս­պես ա­սած: Վար­պետն ա­սեց՝ գուն­դը ստա­ցեք, նիս­տե­րը հե­տո կա­նենք. դեռ տես­քը վերջ­նա­կան չի: Ինձ թվում է՝ սևա­գիր ա­մեն բան էլ կլոր է ե­ղել, կա­թի­լը, ար­ևը: Կա­թիլ բեն­դի Ս­ևա­դան չհասց­րեց գալ տե­սախ­ցի­կը տա­նե­լու: Անձ­նա­կան ռե­կոր­դի մա­սին մի եր­կու բառ ա­սե­ցի, հե­տաքրքր­վեց. գու­ցե հա­մա­գոր­ծակ­ցենք: Է­սօր Արև եմ ծե­փել կա­վով: Ավ­րո­րա մրցա­նա­կա­բաշ­խութ­յա­նը «Ե­րեք սե­րունդ» վեր­նագ­րով դոկ ֆիլմ էին նկա­րում: Ե­կել էին ար­վես­տա­նոց: Եր­ևան­յան պատ­կեր­ներ էին նկա­րում: Սա­րի­նեն էր ռե­ժի­սո­րը: Արևն էլ՝ Ա­վա­նես­յան, օգ­նում էր կամ պրոդ­յու­սերն էր, չհարց­րե­ցի: Ա­սե­ցի՝ է­կեք գնանք ներս, կո­ֆե խմենք: Կո­ֆե չու­զե­ցին, բայց ներ­սը տե­սան, ու­զե­ցին նկա­րել: Սա­րի­նան խնդրեց դի­մա­քան­դակ ա­նել: Ա­սե­ցի՝ կու­զես խաչ, ա­սեց՝ չէ, խա­չե­րը շատ են, մասք եմ ու­զում, ու սի­րուն ժպտաց: Ես չեմ հի­շում՝ ժպտա­ցի, թե չէ, բայց փոր­ձե­ցի ա­նել՝ ինչ ա­ռա­վե­լա­գույնն էր էդ պա­հին: Օ­պե­րա­տո­րի ա­նու­նը մո­ռա­ցա, անգ­լե­րեն էր խո­սում միայն, չէի հաս­կա­նում, բայց շատ պինդ, բաց ու ան­կեղծ է­ներ­գիա ու­ներ. էն որ, թի­կուն­քով ես զգում, դրա­նից: Շատ հա­խուռն պրո­ցես էր: Սա­րի­նա­յի կի­սա­դեմն էի ու­զում ծե­փել, ըն­թաց­քում մո­տե­ցավ, ա­սեց՝ կա­րո՞ղ ես արև քան­դա­կել, ա­սե­ցի՝ կփոր­ձեմ: Փոր­ձե­ցի: Ա­ռաս­տա­ղից հող չէր թափ­վում: Ինչ-որ ե­րե­խա չէր լա­ցում բարձր, ընդ­հա­տում­նե­րով: Մի շնչով ա­րե­ցինք և՛ դի­մա­կը, և՛ նկա­րա­հա­նու­մը: Քրտ­նել էին և՛ նկա­րա­հա­նող­նե­րը, և՛ դի­մա­կը, և՛ Վա­հա­նը: Վա­հա­նը իմ նոր ա­նունն է. Սա­րի­նան ինձ Վա­հան կնքեց: Ա­սեց՝ քեզ Վա­հան ա­նու­նը կսա­զի: Հե­ռա­խո­սի մեջ գրեց՝ Գա­րիկ Վա­հան: Ես ի­րե­նը՝ Սա­րի­նա Արև: Արև բա­ռը գրե­լիս ար­ևի պի­տակ հայտն­վեց՝ որ­պես ա­ռա­ջարկ: Խե­լա­ցի հե­ռա­խո­սի ա­ռա­ջար­կը ըն­դու­նե­ցի: Սա­րի­նա Արև: Գր­կե­ցինք ի­րար ու ա­սե­ցինք՝ մինչ հան­դի­պում: Էս տեքս­տը գրե­լիս հի­շե­ցի, որ եր­րոդ աչ­քը միաց­ված չէր: Ո­չինչ: Բան չկա: Տ­ղուս հետ զրու­ցե­լուց հաս­կա­ցա, որ նրան պետք ա սո­վո­րաց­նել, հի­շեց­նել, ա­վե­լի ճիշտ, թե ոնց պի­տի ծեծ չու­տի. ծե­ծելն ին­քու­րույն կսո­վո­րի:

16.06.2019
Տուն Ար­վես­տա­նոց ցու­ցա­նա­կը սար­քե­ցինք Մո­նու­մեն­տի տա­նը. այն հի­մա ամ­րաց­ված է ի­րա­կան տուն ար­վես­տա­նո­ցում՝ Ա­րա­մի 29 հաս­ցեում: Իմ կյան­քի վեր­ջին տա­սը տա­րի­ներն ուղ­ղա­կի ու ա­նուղ­ղա­կի կեր­պով կապ­ված են էս հաս­ցեի հետ: Սա շու­տով քանդ­վե­լիք տա­րածք է, բայց ինձ հա­մար ար­դեն քանդ­վել է, քա­նի որ Վար­պե­տը հե­ռա­ցավ էս­տե­ղից: Մի օր հա­մար­ձա­կութ­յունս ե­թե հե­րի­քի, եր­ևի պատ­մեմ ին­չի հա­մար հե­ռա­ցավ, բայց է­սօր Վար­պե­տի հետ խո­սե­լիս ա­սե­ցի, որ ես էլ եմ մտա­ծում գնա­լու մա­սին, ա­սեց՝ խնդի­րը տա­րած­քը չի, ա­պեր… Գ­յուղ ու­ղար­կե­ցի հա­վա­քածս շի­նան­յու­թը, ո­րով պի­տի վե­րա­նո­րո­գեի ար­վես­տա­նո­ցը, որ­տեղ է­սօր Ար­ևը մշա­կե­լուց Հայ­կի հետ է­լի խմե­ցինք, լի­քը: Մեկ-մեկ ինձ թվում ա՝ մենք էս­քան խմում ենք բնազ­դա­բար մեր ներ­սի սի­րուն, ծե­փա­կերտ կա­վե հի­շո­ղութ­յուն­նե­րը խո­նա­վաց­նե­լու հա­մար, որ չճա­քեն, չքանդ­վեն, ին­չը տե­ղի ու­նե­ցավ Ար­ևի հետ: Ար­ևը ծե­փե­լու հա­ջորդ օր­վա­նից սկսեց ճա­քել. սա, ի­հար­կե, հա­ճախ է պա­տա­հում, բայց էս դեպ­քը մի քիչ ու­րիշ էր էն­քա­նով, որ գոր­ծը միան­գա­մից սկսեց թե­լադ­րել իր էդ­պի­սին լի­նե­լը: Իմ խնա­մե­լը, Հայ­կի ա­սա­ծի պես՝ շատ սի­րե­լը բան չփո­խեց. Ար­ևը բա­ժան­վեց մա­սե­րի: Ընդգծ­ված սպի­ներ: Հայ­կի հետ խմե­լիս հենց էդ էինք խո­սում, ու էդ էլ ե­ղավ: Ա­սեց՝ ին­չի ա սենց տխուր էս ար­ևը, ա­սե­ցի մեզ ա նա­յում, դրա հա­մար էլ տխուր ա: Ամ­բողջ մար­մինս ցա­վում ա. ե­րեք-չորս պա­րապ­մունք բաց թող­նե­լուց հե­տո սկսե­լը նման էր ա­մեն ինչ զրո­յից սկսե­լուն. նույն, ա­վե­լի ի­մաս­տա­վոր­ված ցա­վերն են, ո­րոնք մկան­ներս պատ­մում էին գի­տակ­ցութ­յանս մոտ մի ա­միս ա­ռաջ: Ճիշտն ա­սած, ա­մեն ինչ վե­րաի­մաս­տա­վոր­վել ա. էն, որ սկզբում մտա­ծում էի ռեա­լի­թի շոու սար­քենք, գրազ գամ՝ էս ա­նեմ, էն ա­նեմ, դա­ռել ա շատ երկ­րոր­դա­յին. մի տե­սակ Քամ­յո­ւի Կա­լի­գու­լա­յին եմ սկսել հաս­կա­նալ.
— Բեռ­նա­վո­րել եմ ինձ մի թա­գա­վո­րութ­յամբ, ուր անհ­նա­րինն է թա­գա­վոր:
Ն­կա­րա­հան­ման էս ե­ղա­նա­կը տա­նում է ա­մեն ինչ վեր­ևից նա­յե­լուն: Քո փոքր ապ­րու­մը, կարճ օ­րը, ո­րը ահ­ռե­լի ժա­մա­նա­կի վրի­պակ ա կամ էա­կա­նութ­յուն: Ար­վես­տա­նո­ցի դու­ռը բաց ա, բայց սի­գա­րե­տի ծու­խը դուրս ա գա­լիս կի­սա­բաց պա­տու­հա­նից: Ըն­կեր Ար­սը ա­սում ա՝ դու հենց հի­մա էլ կա­րող ես էդ 100 կի­լոն բարձ­րաց­նես. խնդի­րը էդ չի. տեխ­նի­կան ա­միս­նե­րի բան ա սո­վո­րե­լը. հարցն էն ա, թե ինչ­քան ես հա­վա­տում ու ինչ ես մտա­ծում դրա մա­սին: Նույնն էլ Աշն էր ա­սում: Վար­պետն ա­սում ա՝ ի՞նչ տուն, դու կա­րող ես տներ ու­նե­նալ, ու նվի­րել չու­նե­ցող­նե­րին, խնդի­րը գի­տակ­ցութ­յանդ մեջ ա: Ու… ու­զում եմ հաս­կա­նամ, էլ ի՞նչ, ին­չե՞ր ա պետք ինձ, որ հաս­կա­նամ, որ բո­լո­րը նույնն են ա­սել ու ա­սում, բայց օ­լիմ­պիա­կան չեմ­պիոն, միև­նույն ա, բո­լո­րը չեն դառ­նում:

27.06.2019
Վա­ղը եր­րորդ պարպ­մուն­քը բաց կթող­նեմ: Տ­խուր եմ: Ա­նընդ­հատ: Ար­յանս մեջ է տխրութ­յունս ու հետս է ա­նընդ­հատ: Եր­ևում ու չի եր­ևում: Սկ­սել եմ նո­րից խմել, բայց խմելն էլ հե­տաքր­քիր չի: Ո­չինչ հե­տաքր­քիր չի: Տ­խուր եմ արդ­յուն­քից: 60 կգ­-ից: Կա­րող եմ ա­սել՝ ոչ մի առաջ­խա­ղա­ցում չկա: Ա­ռա­ջին օրն ա­վե­լի վստահ էի մո­տե­նում ծան­րա­ձո­ղին, քա­նի որ քիչ բան գի­տեի, կա­րե­լի է ա­սել, ո­չինչ չգի­տեի կամ չէի հի­շում տեխ­նի­կա­յի գրա­գի­տութ­յու­նից: Ես գո­նե 70 հա­մոզ­ված էի, որ կհրեմ, 80-ի մա­սին էլ մի քիչ մտա­ծում էի, բայց պարզ­վեց, որ չէ, ա­մեն ինչ էդ­քան էլ էդ­պես չի, ինչ­քան եր­ևա­կա­յում ենք: Վար­պետն ա­սում էր՝ ա­մեն նոր գոր­ծին մո­տե­ցի չի­մա­ցո­ղի պես, մա­քուր է­ջի պես, մո­ռա­ցի կար­դա­ցածդ, տե­սածդ, ի­մա­ցածդ, ու նոր բան կծնվի: Փաս­տո­րեն, ծան­րա­մարտն էլ իմ դեպ­քում նույնն էր: Ըն­կեր Ա­շը մի պահ մո­տե­ցավ, ա­սեց՝ հի­մա դու նոր տեխ­նի­կա ե՞ս սո­վո­րում, թե՞ ա­ռա­վե­լա­գույն քաշ ես բարձ­րաց­նում: Էդ ժա­մա­նակ Վար­դա­նը շտկում­ներ էր ա­նում, երբ թեթև քա­շով նա­խա­վար­ժանք էի ա­նում: Հե­տո պարզ­վեց՝ ինձ հա­մար, որ վճռա­կան մո­տե­ցու­մից ա­ռաջ նոր ին­ֆոր­մա­ցիան մե­նակ խան­գա­րե­լու է: Տեխ­նի­կա­յի հղկման վար­ժան­քը են­թադ­րում ա տևո­ղութ­յուն, ըն­թացք, իսկ ինձ հա­մար էս մո­տե­ցու­մը, որն ա­վարտ­վեց 60 կգ­-ով, նույն նշա­նա­կութ­յունն ու­ներ, ինչ Հա­յաս­տա­նի ա­ռաջ­նութ­յու­նը: Դա­նիել­յանն ա­սեց, որ մրցում­նե­րին էլ ա սենց լի­նում, ու մի քա­նի րո­պեում մի տար­վա քրտին­քը հեչ կա­րա լի­նի: Օրս սկսել էի ե­կե­ղե­ցում: Քա­հա­նան պատ­մում էր կույ­րե­րի բժշկման պատ­մութ­յու­նը: Էդ պատ­մութ­յու­նը, ի­հար­կե, հա­զար ան­գամ չէ, բայց մի քա­նի ան­գամ կար­դա­ցել ու լսել եմ, բայց ին­չի հենց էդ օ­րը՝ 21.06.2019-ին, հաս­կա­ցա, որ կույր եմ, բայց բժշկվե­լու հա­վա­տից վա­խե­նում եմ: Վա­խե­նում եմ հա­վա­տա­լուց: Այ քեզ բան: Պա­րապ­մուն­քից հե­տո եր­րորդ աչ­քը միաց­րե­ցի, ու սկսե­ցինք զրու­ցել. բո­լո­րը հա­մար­յա 19, 20 տա­րի փոքր են ինձ­նից ու ա­վե­լի: Մար­զիչ­նե­րը գնա­ցել են: Մենք ենք: Նս­տած զրու­ցում ենք: Տե­սախ­ցիկն ան­ջատ­վեց: Իմ պես էր աշ­խա­տում էդ օ­րը: Ա­նընդ­հատ ան­ջատ­վում էր: Մո­ռա­ցել էի լից­քա­վո­րել: Բո­լո­րը տար­բեր բա­ռե­րով նույն բանն էին ա­սում. պի­տի հա­վա­տաս: Տ­խուր եմ: Վա­ղը եր­րորդ պա­րապ­մուն­քը բաց կթող­նեմ: Ծնկ­ներս մզզում են: Չ­գի­տեմ՝ վնաս­վել են, թե ծան­րա­բեռն­վա­ծութ­յան ան­սո­վո­րութ­յան մա­սին են պատ­մում: Ու­սե­րիս հո­դերն են ցա­վում: Մեկ-մեկ էլ՝ մկան­նե­րը: Պա­հեր են լի­նում, որ կաս­կա­ծում եմ. էս ի՞նչ ա՝ հեր­թա­կան ար­կա­ծախնդ­րութ­յո՞ւնս, թե՞ ի­րա­կան ճա­նա­պարհ։ Բայց գի­տեմ, որ տխուր եմ, քա­նի որ բաց եմ թող­նում եր­րորդ պա­րապ­մունքս:

***
Նույն գլխա­ցավն է: Քա­ռա­սու­նամ­յա: Հի­մա: Այս­տեղ:
Ի՞նչ է պա­տա­հել: Ո­չինչ: Կար­դում եմ այս գիր­քը իմ հու­սա­հա­տութ­յան մա­սին՝ հու­սա­լով, որ գրվել է ու­րի­շի կող­մից, իր ա­նու­նով, և­ իր խոս­տո­վա­նած գլխա­ցավն ի­րենն է, ի­մը չէ, ու կա­րե­լի է կար­դալ, լսել ու կա­րեկ­ցել եղ­բայ­րա­բար կամ քույ­րա­բար՝ ու­րիշ գլխա­ցա­վով, ու­րիշ տա­րի­քով, ու­րիշ տեղ, բայց հի­մա:
Մա­յի­սի 9-ին Ար­ցա­խի ծանր դրո­շը հա­սավ Ի­լիկ արտ կա­ֆե, ո­րի մուտ­քի ձախ կող­մում վա­ղուց, պա­տե­րազ­մից հե­տո, պար­տութ­յու­նից հե­տո, հաղ­թա­նա­կից ա­ռաջ ի­լի­կա­գործ Ա­նա­հի­տը կա­խել էր դրո­շը, համ­բու­րել ու ե­րե­խա­յի նման ա­մաչ­կոտ, տխուր, մատ­նե­րով լա­ցը հետ՝ ակ­նագն­դե­րի մեջ ճզմե­լով՝ համ­բու­րել այն՝ Ար­ցա­խի դրո­շը, ու մտել Ի­լիկ: Դ­րո­շը ա­մեն օր եր­կա­րում ու կար­ճա­նում էր: Քա­մուց: Քա­մին ո՞ր կողմ հո­սի՝ քա­ղա­քա­կան, չէ, ա­վե­լի զիլ բառ կա՝ աշ­խարհա­քա­ղա­քա­կան ի՞նչ կողմ­նո­րոշ­մամբ սլա­նա, որ դրո­շը ի՞նչ լի­նի: Դ­րո­շը ի­լի­կին փա­թաթ­վող, ման­վող թե­լի նման կծիկ­վում էր հո­րի­զո­նա­կան ձո­ղին. մի կող­մից նա­յում էիր՝ ՀՀ-ի կարճ դրոշն էր, մյուս կող­մից նա­յում էիր՝ ե­ռա­գույ­նը հա­մար­յա չկար, միայն Ար­ցա­խը բնո­րո­շող, Նո­րա­վան­քի աս­տի­ճան­նե­րի նման դե­պի վեր ձգտող կտրու­կութ­յու­նը: Խանջ­յա­նին մի օր ա­սե­ցի՝ Ար­ցա­խի դրո­շի էս աս­տի­ճա­նաձ­ևութ­յու­նը Գող­գո­թա­յի նշա­նին է նման, ո­րը շատ տա­րած­ված է մեր խաչ­քա­րե­րում, խա­չի տակ, վարդ­յա­կից վեր, վարդ­յա­կից վեր, Խա­չի տակ: Հի­շո՞ւմ ես, Խանջ­յան:
Խաչ­քա­րա­գոր­ծութ­յունն ու խաչ­քարն ու­սում­նա­սի­րե­լու ժա­մա­նակ, մաս­նա­վո­րա­պես՝ Ջու­ղա­յում ոչնչաց­ված խաչ­քա­րե­րի լու­սան­կար­նե­րում հան­դի­պող խորհր­դա­բա­նութ­յու­նը՝ խա­չի ներ­քին մա­սում, ե­կավ ու նույ­նա­ցավ Ար­ցա­խի դրո­շին: Էս մա­սին Մե­նա­կը նույ­նիսկ խո­սեց Տեր Դա­նիե­լի հետ Սուրբ Հով­հան­նես ե­կե­ղե­ցում, պա­տա­րա­գից հե­տո:
— Օրհ­նեք, Տեր Դա­նիել:
— Աստ­ված օրհ­նի, եղ­բայր ջան, ո՞նց ես:
— Փառք Աստ­ծո: Դո՞ւք:
— Երկ­րի պես:
— Մա­քա­ռո՞ղ,- ծուռ ժպտաց, ինչ­պես Ա­նա­հի­տը է՜ն հե­ռա­վոր օ­րը դրո­շը կա­խե­լիս:
Քայ­լե­ցին բակ: Մուտ­քի մոտ դրված էին ա­ռա­ջին կրկնօ­րի­նակ­նե­րը Ջու­ղա­յի խաչ­քա­րե­րի, դեռ էն­քա՜ն վա­ղուց, կար­ծեմ ՌԴ-ից Իս­կան­դեր ձեռք բե­րե­լու տա­րին, ո­րի տես­քից միայն, ա­վե­լի ճիշտ, տես­քի նկատ­մամբ ու­նե­ցած հան­րա­յին վե­րա­բեր­մուն­քից կա­րե­լի էր կար­ծել, որ մո­լո­րա­կի կե­սը ե­րեք օ­րում կգրա­վենք, մյուս կեսն էլ՝ երբ ու­զենք, բայց պետք չի: Ա­րա, խի՞ ենք մենք սենց ման­կա­միտ՝ ազ­գո­վի, հորս թանկ ու ցա­վոտ ար­ևով եմ երդ­վում, որ ու­զում եմ հաս­կա­նալ, խի՞: Ի՞նչ ա մեզ ե­ղել, մեր ի՞ն­չը չի աշ­խա­տում կամ չի աշ­խա­տել եր­բեք:
Հի­մա, երբ Մե­նա­կը, իր ար­ևին, վերջ­նա­կա­նա­պես ո­րո­շել է մտնել բա­նակ՝ ծա­ռա­յութ­յան, հի­շում է 2023 թ.-ին, Ս­յու­նի­քում, Տեղ գյու­ղում, բա­ռի ու­ղիղ ի­մաս­տով իր երկ­րի սահ­մա­նը պա­հե­լու ժա­մա­նակ զոհ­ված Մգ­րո­յի՝ գնդա­պետ Հա­րութ­յուն­յա­նի հինգ տա­րի ա­ռաջ­վա հոր­դորն ու խոր­հուր­դը ի­րեն.
— Մեն ջան, ես շատ ու­րախ կլի­նեմ, որ դու ինձ զի­նա­կից դառ­նաս, բայց ա­վե­լի լավ կլի­նի՝ դու շա­րու­նա­կես քո գոր­ծը:
— Հինգ տա­րի ա­ռաջ, Մկ ջան, հա, շա­րու­նա­կեմ իմ գոր­ծը, ֆիլմ նկա­րեմ, խա­ղամ ներ­կա­յա­ցում, գիրք գրեմ, ե­րե­խե­քին խաչ­քա­րա­գոր­ծութ­յուն սո­վո­րաց­նեմ, բայց հի­մա, հինգ տա­րի հե­տո, ես կաս­կա­ծում եմ, որ իմ գոր­ծը, ու ոչ միայն ի­մը, նույնն է մնա­ցել:
Հե­տո Մե­նակն Ար­ևի հետ գնա­լու էր Ե­ռաբ­լուր, ծնկեր Մգ­րո­յի շի­րի­մի ա­ռաջ, մտքում ա­նընդ­հատ հարց­ներ՝ ա­սա, ախ­պեր, ի՞նչ ա­նեմ: Հե­տո ե­րա­զին գա­լու էր ախ­պե­րը, կանգ­ներ, էն իր ման­կան պար­զութ­յամբ ժպտար, ձեռ­քե­րը կրծքին խա­չած, ոնց որ մա­հազ­դի լու­սան­կա­րում, ոնց որ էն հե­ռա­վոր օ­րը՝ 2018-ին, «­Հա­տուկ Ջո­կատ» նա­խագ­ծի ժա­մա­նակ, երբ մենք հևաս­պառ վա­զում էինք վաղ լու­սա­բա­ցի պա­ղի մի­ջով, դե­պի ի­րեն, դե­պի մա­ռա­խուղ­ված այն բլու­րը, ուր ին­քը վա­ղուց էր հա­սել՝ մի շնչով ու խա­ղաղ, կանգ­նած սպա­սում էր մեզ, որ ա­մենքս մի գործ ու­նեինք, մեր գոր­ծը, բայց պա­րա­պում էինք, հե­ռուս­տա­դի­տո­ղին ցույց տա­լու հա­մար, որ… մի խոս­քով: Մգ­րոն այ էդ ժպի­տով էր ե­կել. կանգ­նեց մի քիչ, գրկեց Մե­նա­կին, է՜ն հե­ռա­վոր օր­վա պես, է­լի վա­զեց մի շնչով դե­պի վեր, դե­պի իր նոր բար­ձուն­քը, դե­պի իր նոր ծա­ռա­յութ­յա­նը, այս ան­գամ մյուս վե­րին­նե­րի հետ բա­ռի բուն ի­մաս­տով հսկե­լու ու ան­մա­հո­րեն պաշտ­պա­նե­լու հոգ­ևոր Հայ­րե­նի­քի սահ­ման­նե­րը:

 

Երրորդ մոտեցում

Նույն գլխացավն է: Քառասունամյա: Հիմա: Այստեղ: Ի՞նչ է պատահել: Ոչինչ: Կարդում եմ այս գիրքը իմ հուսահատության մասին՝ հուսալով, որ գրվել է ուրիշի կողմից, իր անունով, և իր խոստովանած գլխացավն իրենն է, իմը չէ, ու կարելի է կարդալ, լսել ու կարեկցել եղբայրաբար կամ քույրաբար՝ ուրիշ գլխացավով, ուրիշ տարիքով, ուրիշ տեղ, բայց հիմա:
Մայիսի 22-ին, 2023թ.-ին՝ Ազնավուրի ծննդյան օրը, Մենակը հիշեց, որ չի հիշում՝ հիշո՞ւմ է, թե՞ չէ Եռաբլուր գնալու օրը։ Հիշեց։ Հիշում է։ էրեկ չէ առաջին օրն էր, Մայիսի 20-ին, երբ Արվեստը ճանապարհ էր բացում: Երևան փալաս հյուրանոցի դահլիճներից մեկում, ուր Ակն ընդ ականը հավաքել էր արվեստավոր մարդկանց՝ ճանապարհ բացելու փափագով։ Էդ օրն էլ պիտի լիներ փերֆորմանսը. ուշ. բայց եղավ: Երրորդը: Ուղիղ չորս ամիս հետո կպարզվի՝ Վերջինը: Վերջի՞նը Պերֆից առաջ, հարցազրույց էր, հարցազրույցից հետո Եռաբլուր գնաց: Մենա՞կ: Հա, ոնց որ մենակ: Հարցազրույցը Իլիկի մոտ էր՝ պետության գերակա շահ ճանաչված շենքի, որի քանդման ու չքանդման պայքարն անհիշելի ժամանակներից սկսել ու չի ավարտվել, որի մուտքի քիվից կախված է դրոշը: Արցախի դրոշը: Հարցազրույցից հետո Ծանր Դրոշը ուսերին դրած՝ քայլեց Հանրապետության Հրապարակ՝ Հյուսային պողոտայով: Չաքմաջյան Արտոյի Քայլող Մարդը արձանացած նայում է գետնին, հողին, երկրին, չի նայում, թե ոնց են նայում անցորդներն իրեն, հողին, երկրին, ճանապարհներին, որ բաց են, ճանապարհներին, որ փակ են, ճանապարհներին, որ նոր պիտի կառուցվեն, ճանապարհներին, որ էլ երբեք չեն գործարկվի, քանի որ տանում են դեպի անհայտություն: Քայլող մարդու մոտով քայլելուց առաջ Մենակը մի պահ նստեց հանգստանալու: Վառեց ծխախոտը: Անցորդները, որ քիչ առաջ նայում էին արձանին, հասնելով իրեն՝ նայում էին ծխին, ծանրաձողին, մարդուն: Երկրորդ ծխի արտաշնչումից հետո քամանչահար օտարազգի եկավ, նստեց Մենակի դիմացի նստարանին, բացեց պատյանը, հանեց գործիքը, բաց պատյանը դրեց գետնին, հողին, երկրին, պատրաստվեց նվագելու: Մենակը արագացրեց ծխելը: Ինչո՞ւ, որ շուտ գնա, որ քամանչայի նվագից հավաքված հանապազօր փողը անուղղակիորեն չնույնանա իր Ծանր Դրոշի հետ: Ինչ խոսք, բավականին կինեմատոգրաֆիկ կլիներ, երբ առաջին մի եվրոյանոց կամ դոլլարանոց թղթադրամի ընկնելը նվագի պահին պատյանի մեջ համընկներ դրոշի վերելքին, բայց տենց չեղավ: Մենակը հանգցրեց կիսատ ծխախոտը, ուսեց իր Ծանր Դրոշն ու հեռացավ ակնկալվող սրտակեղեքումից դեպի հնարավոր դռնբացություն՝ արվեստի միջոցով: Ու ինչքա՞ն ես մնալու էսքան միամիտ ու մենակ դու, Մենա՛կ…
…Հովոն ճանապարհ բացող արվեստի փակումից հետո հերթական լուսանկարով կհրապարակի Ծանր Մարտ — Ծանր Դրոշ երրորդ փերֆորմանսից մի ակնթարթ.
Դասականները պահում են Արցախը. գրող Գուրգեն Խանջյանը, Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի բեմադրող ռեժիսոր Վահան Խաչատրյանը, դերասան, ռեժիսոր Գարիկ Հովհաննիսյանը ու գրող Մարինե Պետրոսյանը
#ՊահիԱրցախը

Էս օրը Մգրոյի քառասունքն էր: Եռաբլուր գնալու մենակության պատճառն էդ էր: Չկարողացավ գնալ բոլորի հետ, քանի որ ամեն զոհի համար, առավել ևս նրանց, ում ճանաչել է, Մենակը մեղավորություն ու ամոթ էր զգում: Մեր նամակագրությունից մի հատված եմ դնում, Մկ ջան, ներող.
10.02.2020, 10:29
— Շնորհավորում եմ ախպեր ջան և ցանկանում ամենալավն ու բարին
12.02.2020, 15:46
— Շնորհակալ եմ եղբայր։ Սեր ու խաղաղություն ընտանիքիդ
12.02.2020, 16:48
— Բոլորիս միասին ախպեր ջան

Գուցե էական չթվա, բայց տեսանելի է, թե ինչու եմ երկու օր անց պատասխանել շնորհավորանքիդ, եղբայր: Պատճառը՝ մի կցկտուր վկայությամբ, ահա, 22.02.2020 5:14-ին: Ես 37 տարեկան եմ: Փետրվարի տասին, ծննդյանս օրը, 40 անց ջերմությամբ պառկած էի անկողնում, ու քնի և արթմնության անբաժանելի սահմանագծերը դասավորվում էին երկրաչափական խառը մարմիններով: Այդ գիշեր տեսա Աստծուն՝ կապույտ տաշտի մեջ: Նրա մատների եղունգները մի քանի միլիմետրանոց էին, մոտավորապես հինգ ամսական սաղմի եղունգների չափ: Երևում էր, որ երկար մատներ ու լայն, ուժեղ ձեռք էր ունենալու, բայց բավարարվեց ընդամենը մի քանի րոպեով պառկել կապույտ տաշտի մեջ՝ կիսով չափ ընկղմված սեփական պտղաջրում: Այդ գիշեր, ամբողջ գիշեր ես գոռալով լաց էի լինում.
— Ա՜խ, բալե՜ս… ա՜խ իմ անուշ բալա… Ա՜խ…
Այդ գիշեր, սպորտային աշխարհը զրկվեց ծանրամարտի օլիմպիական վեցակի ռեկորդակիր չեմպիոնից։
26.03.2020. 2020թ. ՀՀ ծանրամարտի առաջնության վերջին օրը, կարծեմ փետրվարի 16-ին, մի կերպ կարողացա ոտի ելնել: Զանգեցի Դանիելյանին. մարդ գլուխ չի հանում՝ նա ուրախանում է, որ չի՞ մոռացվում, թե՞ թքած ունի առհասարակ հիշվել-չհիշվելու վրա. ուրախ է միշտ: Նրա կենսասեր առողջությունը հատկապես ընդգծվում է «Հա, ախպեր ջան» ասելու ու քո լսելու ժամանակ: Շատ է եղել, երբ զանգել եմ, օրինակ, ասելու՝ գիտես, ընկեր Աշ, էսօր չեմ կարողանա գամ, ասենք, ուսահոդերիս կամ ծնկներիս ցավի պատճառով, բայց «Հա, ախպեր ջան, ոնց ես, էսօր ժամը չորսին» պարզ, հստակ ու պինդ արտահայտություններից հետո գնացել եմ պարապմունքի: Վահագնի վաղամեռիկ հոպարը՝ բռնցքամարտի նրա առաջին ուսուցիչը, ասում էր, որ ամենաազնվագույն մարզաձևը ծանրամարտն է. դու ես ու քո Աստված, կարո՞ղ եք՝ բարձրացրեք ծանրությունը: Ես դեռ վաղամեռիկ չեմ, ոչ էլ բռնցքամարտիկ, բայց ներքին, խաղաղ ու համերաշխ համաձայնություն ունեմ նրա հետ:
03.11.2023-ը այն օրն է: Այն օրը, երբ Մենակը հավատաց, որ վաղամեռիկ չլինելուց հետո ծանրամարտի պարապմունքների օրագրային գրառումներն ավարտվել են: Անիմաստ էր դարձել ամեն ինչ, թե այլ պատճառով, ոչ ոք չգիտի: Անգամ ինքը: Բացի սա, նաև այն օրն է, երբ դուրս եկավ խոնավ տնից, ամպամած երկնքի տակ նայեց հին տանիքի փայտը մամռած գնդերին: Մինչ կղմինդրի տակի մամռակալումը նկատելը, զգաց թևաբախումի սլացքը գլխավերևով: Գլուխը բարձրացրեց ու նկատեց: Մինչ թևաբախումի սլացքը զգալը, դարակից հանեց մի պտղունց մնացած խունկն ու փշրված եզրերով, նարդու քարի նման խնկածուխը, բացեց դուռը խոնավ տան, դուրս եկավ բակ, մրմնջաց մտքում խեղճ ու կրակի պես՝ Հայր, չգիտեմ, ընդունելի՞ է դեռ իմ խնկարկումն առ վեր, զգաց թևաբախումի սլացքը, նայեց վեր, տեսավ մամուռը՝ կանաչ բբերի պես կախված, տեսավ սիրելի թռչուններին ու առաջին անգամ նկատեց, որ նույն ագռավի կռկռոցն ու աղավնիների թռիչքն այսօր միաժամանակ է, ոչ թե հերթափոխով, ինչպես լինում էր գրեթե միշտ: Վառեց ածուխը, փչեց, փչեց, փչեց, որ կարմրի: Խնկաթասը, որի մեջ վառել էր չոր վարդի ճյուղերն ու ծխեցրել մի բուռ խունկ, ծանրամարտի կշռաքարի պես էր ու չափ, որի վրա հնարավոր է բարձրորակ տպագրությամբ դրոշ փակցնել՝ դեռ չճանաչված երկրի պետական դրոշ: Մի հատիկ խունկ էր մնացել մոխիրների մեջ ու խոնավացել անձրևից: Վերցրեց դա էլ, մոտի մի պտղունցին միացրեց ու հատ-հատ դասավորեց կարմրած ածուխին: Խնկահատիկների բուրգն ասես կրակակետ լիներ: Ամաչելով նայել վեր՝ նայեց վեր ու աղոթքի ամեն բառից հետո զգաց, որ հայացքը շարժվում է սիրելի թռչնի հետագծով.
— Մաքրիր ու բժշկիր ինձ, Հայր, խնդրում եմ:
— Օգնիր անցնեմ քո առաջնորդած ճանապարհը, Հայր…
— Ներիր, ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան, Հայր…
— Խնդրում եմ:
Խեղճ, անկեղծ ու ողորմելի, բայց ավելի խաղաղ ու հզոր, ներս մտավ խոնավ տուն, նստեց ու մինչ կհասներ 2021 թ.-ին, խոստովանեց, թե ինչու չէր օրագրել օլիմպիական վեցակի ռեկորդակիր չեմպիոնի կորստից հետո.
— Նա կանխատեսեց, վկայեց մոտալուտ պատերազմը, ես չհասկացա, չպատրաստվեցի, չկանխեցի, չսթափվեցի, չուժեղացա ու պարտվեցի:
2021 թ. փետրվարի տասին՝ 38-ամյակիս, մարտական ընկերներս կգան՝ դիպուկահար Ռոստամն ու Գևը՝ ախպերը, հարևան Սեթոն, որ տան պատը շարեց էն ընթացքում, երբ ես խրամատ էի փորում կամ քարերով բարձրացնում արդեն փորածի դիմահարությունը: Եվ որոշեցի կենաց ասել.
— Համաշխարհային օլիմպիական կոմիտեն չի ընդունում իմ ցուցանիշը՝ անամոթաբար հայտարարելով, որ ես օգտագործել եմ արգելված միջոցներ, քանի որ անհնար է այս տարիքում, մարզական այսքան կարճ փորձառությամբ բարձրացնել այսպիսի ծանրություն ու սահմանել օլիմպիական նոր ռեկորդ՝ ամեն մոտեցման ժամանակ: Իրականում ՀՕԿ-ը սարսափած է, անանելիք, քանի որ իմ արյունը մաքուր է, ես երբեք դոպպինգ չեմ օգտագործել: Պարզապես խախտվեց համակարգը, խառնվեցին բոլոր խաղաքարտերը. իմ հաղթանակը նրանց հաշվարկներում չկար, և սա է, ցավոք սրտի, այսօրվա աշխարհը: Օլիմպիական ոսկին ինձնից ետ խլելով՝ ես չեմ դառնա ավելի լավը կամ վատը. այդ ոսկին ժանգոտելու է խլողների գրկում ու քայքայի նրանց հեռացած հոգիների վերջին հետքերն ու հիշողությունը: Ես տխուր եմ ոչ թե ցմահ որակազրկվելու, այլ՝ անմահ լինելուս համար, ես տխրել եմ ոչ թե մի մեդալի բացակայության, այլ՝ Նրա բացակայության համար, որ նրանք հայտնաբերել են իմ արյան երկրորդային փորձանմուշի մեջ:
— Ի՞նչ են հայտնաբերել նրանք ձեր արյան մեջ:
— Դուք իմ արյան մեջ հայտնաբերել եք Աստծուն:
Այսքանով ավարտեց Մենակն իր մամլո ասուլիսը, սեր ու խաղաղություն մաղթեց բոլորին ու եկավ տուն, որ հյուրերին դիմավորի: Մամլո ասուլիսին ներկա էին աշխարհի գրեթե բոլոր հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչներ. բացակա էր միայն ՀՕԿ-ը, որը ստանձնել էր համաշխարհային ստվերային կառավարության նախագահությունը այդ տարի:
Տղերքն իրար կնայեն, անհարմար լռություն կլռեն, Ռոստամը կհիշի, որ Մեծ Նահանջից հետո, երբ Մենակը պառկում էր քնելու, մոտը միշտ մարդ էր մնում, քանի որ… ինչ ասես կարող էր լինել, քանի որ քնի մեջ գոռում էր՝ ֆագոտի վաշտն ուր ա, թուրքերը գյուղում են, խփեք տանկերին, քանի որ քնի մեջ գոռում էր՝ զենքս մնաց վառվող ուրալի մեջ, զենք տվեք, պարոն գեներալ, զենք տվեք, քանի որ… մեկ էլ խաղաղվում էր, աչքերը բացում ու ասում.
— Ախպեր, քունս տանում ա, քնեմ, բայց հենց հասնենք տեղ, կարթնացնես։
Տղերքը կբարձրացնեն բաժակները.
— Մեն ջան, օջախդ շեն մնա, ախպեր, մենք գնանք, դու էլ հանգստացի։
Տղերքը կգնան, հետո կգան մյուս տղերքը՝ Կոռնետ Ժն ու իր ընկեր Սուրոն։ Մենը նորից կմոռանա, Ժ-ին կասի՝ իմ ֆագոտչիկ ախպեր, Ժն կգժվի.
— Ծո՜, ըդիգ ֆագոտ չէ է՞, կո՜ռնետ է, կոռնետ, ի՛…
— Հա դե լավ դու էլ, ինչ տարբերություն։ Երկուսն էլ տանկ չե՞ն խփում։
— Ա հո չասիր, այ ախպեր։ Սուրո՞, ծո կլսես ինչ կըսէ։
— Դե ինչ կըսե, ես շատ եմ հասկանում ինչ եք խոսում, լցեք խմենք։
— Ճիշտ է, սայլուգ անտեր, դու ինչ կհասկնաս օր։ Լից, լից։
Լցրեցին, խմեցին, էլի լցրեցին, էլի խմեցին, որ մոռանան կոռնետի ու ֆագոտի տարբերությունը, որ չհիշեն պայթած մետաղի ծվեններից կախված մարդկային մարմնի պատառները…
Մենակը դադարեցրեց գրելը։
Դեռ չի եղել էս ամենն, ինչի՞ համար ես մարգարեանում։ Ինչի՞ համար ես ինքնակամ դառնում անիծյալ Մարգարե։ Մի գրի։ Մի կանխատեսի։ Մի հրավիրի տառապանքը քո կյանք ու աշխարհ։ Անունդ Մենակ է, բայց դու մենակ չես էս երկրում, ընտանիքում, աշխարհում։ Լռի։ Միտքդ լռեցրու։ Տեսողությունդ խլացրու։ Կանխատեսի գոնե միայն էն, ինչը սպանելուց քեզ կսպանի միայն ու ծնելուց քեզ կծնի միայն։
Մենակը շարունակեց գրել. «Մարգարեությունը, որը չի կատարվի»:
Իսկ 39 տարեկանում ֆեյսբուքում մի բան գրեցի՝ զգալով ինձ օրհնված ու վերջ.
11. փետրվար, 2022 «Սեր, Խաղաղություն, Երախտիք, Հիշողություն, Հավատ բառերից առաջ եղել է Սեր, Խաղաղություն, Հիշողություն, Երախտիք, Հավատ: Բոլորիդ էս բոլորն եմ հղում սիրելիներ: Աստծո կամքին արժանիորեն արժանանալու կամք եմ մաղթում բոլորիս, էն բոլորիս, որոնց հավաքական սիրո, խաղաղության, հավատի, հիշողության ու երախտիքի համանվագով է հնչում Հայրենիք-Երկիր-Պետություն եռանվագ աղոթք-մարտակոչը: Շնորհակալ եմ բոլորիդ»:

***
Նոյեմբերի հինգին` 2023 թ.-ի, Նառան գրեց. «Գար ջան, ողջույն. համարը հավաքում ենք, խնդրում եմ ուղարկիր»: Ի՞նչ համար: Գրեթերթի հերթականը, որը 2020-ից դարձել է ոչ թե երիտասարդ ստեղծագործողների մեկնարկային գրեհարթակ, այլ ցավի ու խիզախումի տեքստավորված կանգառ, որտեղից մի ճանապարհ կա միայն, ու բոլորը գիտեն, որ մի ճանապարհ կա միայն, ու բոլորն էլ հասկանում են, որ էդ ճանապարհը կառուցել ա պետք: Հը՞: Էս ի՞նչ ես խոսում, Մեն: Ի՞նչ ճանապարհ: Սպասի: Կմոռանամ: Նոյեմբերի հինգին նշվում է հետախույզի օրը: Նառային կմկմոցով պատասխանելուց հետո, որ Նառ, կիսատ բան կա, գրեմ, ուղարկեմ… ի՞նչ ես գրելու հետաքրքիր է, ի՞նչ: Ծանր Մարտն ավարտվե՞ց: Պահեցի՞ր Արցախը: Ո՞ւր է քո Ծանր Դրոշը: Նոյեմբերի հինգին՝ 2023 թ.-ի, էն նույն կմկմոցով, որով ձայնային հաղորդագրություն ուղարկեց, թերթեց ֆեյսբուքն ու հանրագիր տեսավ՝ «Շնորհավոր տոնդ, հետախույզ»: Լուսանկարում քողարկիչ դիմակով հետախույզն է, աչքերն ու կիսաբաց շուրթերն են երևում միայն: Էս մանկական կիսաբացությամբ Մգրոն գնացել էր Մանախի երազին, ասել, որ Մենակը տղա է ունենալու.
— Լուրջ ե՞ս ասում, ախպեր:
— Հա:
— Հետո՞:
Հետո Ազատության հրապարակով դանդաղ քայլելով՝ հասան Թումանյանի արձանին, որի մոտ մայիսի ութին Շոշեցի Ալիկը, Ծանր Դրոշը գլխավերևում պահած, աղոթում էր:
— Հետո՛, Մանախ:
— Հետո ասեց թուղթ ու գրիչ կա՞ մոտդ:
— Կա՞ր:
— Չէ:
— Բա ի՞նչ արեցիր:
— Ասեցի՝ չկա, ի՞նչ պիտի անեի:
— Հետո՞:
— Հետո ասեց բան եմ ասելու, պիտի գրես, որ չմոռանաս: Ասեցի՝ ասա, մայկիս վրա կգրեմ:
— Ի՞նչ ասեց:
— Ասեց՝ մայկեդ սև ա:
— Վերջը՞:
— Վերջը, ասեցի՝ ասա, կհիշեմ:
— Ի՞նչ ասեց բա:
— Ասեց՝ Մենակը տղա կունենա, կասես, թող անունը դնի…
— Ի՞նչ…
— Արի քայլենք:
Թումանյանի մոտից քայլեցին դեպի Արամ Խաչատրյանի արձանը:
— Մանա՛խ:
— Հը:
— Ի՞նչ պիտի դնեմ տղուս անունը:
— Չգիտեմ:
— Ձեռ ես առնում, այ ախպեր:
— Չէ, խի՞:
— Ի՞նչ ասեց Մկոն:
— Չգիտեմ: Զարթնա քնից, ախպեր: Հորս արև:

***
Նոյեմբերի վեցին Մենակն արթնացավ մենակ: Արևը հեռացել է: Հեռացել է դեռ չծնված որդու հետ: Ինչո՞ւ: Ինքն էլ չգիտի: Ինքը գիտի, համոզված է, որ այս ամենը սխալ էր ի սկզբանե: Ինքը՝ Արևը, ոչ թե Մենակը: Մենակը գիտի, որ այն ամենն ինչ արդեն եղել է, սխալ չէ, այլ՝ օրինաչափություն, հետևանք, ճանապարհ, ընթացք, կանգառ, սպասում, պոռթկում ու էլի լիքը նման ու տարբեր գոյականներ, ածականներ, բայեր ու լռություն: Սխալ: Ճշտի ու սխալի մասին խորհելիս Մենակի աչքի առաջ էր գալիս հոշոտված քարտեզը 44-օրյա պատերազմից հետո. Արցախն ասես Մայր Հայաստանին պորտալարով կպած պտուղ լիներ, երեխա, որը պիտի ծնվի կամ հեռանա: Իննամսյա շրջափակումից հետո Արցախը ծնվեց ու… հեռացավ: Սա հասկանալի դարձնելու համար, իհարկե, հավուր պատշաճի կազմակերպվեց համապատասխան դրամատիկ ներկայացումը ժանրին բնորոշ վերջաբանով՝ զոհերով, արքաներով, զինվորներով, մասսայական տեսարաններին համապատասխան քանակով բնակչությամբ, ութ միլիարդ հանդիսատեսով, արցունքով, ծափով… նողկանք… Ցավ: Ցա՞վ: Չէ. բթացած ինչ-որ բան, ինչ-որ նոր բնազդ, բայց ոչ ցավ, քանի որ ցավից ինչ-որ բան են անում՝ գոռում են, լացում, կծկվում, ցավազրկվում, մեռնում ի վերջո: Բայց էս ամենից ոչ մեկը չարեցիր, չէ՞: Ըհը: Ուրեմն ցավ չէ, Արցախը Մայր Հայրենիքի գրկում չէ, քանի որ Հայր չունի, Հայր, իսկ աշխարհը, էս աշխարհը ունի իր կանոնները միայնակ մայրերի հաշվով. հաշվում է եկամուտը, սթափությունը, աշխատունակությունը, ուժը, տոկունությունը, հաշվում նրա զավակի կարիքներն՝ ըստ իր սպառողական զամբյուղի, ու որոշում՝ թույլ տա՞լ, թե՞ խլել երեխային մորից: Արցախ: Դու Ի սկզբանե անմահությամբ Մայր ունես, քեզ հայր է պետք: Ների՛ր ինձ, խնդրում եմ, ներիր քո անառակ հորը, ներիր տղերքի՝ քո մեջ տնքացող արյամբ: Ներիր, ժամանակ տուր մի քիչ էլ, որ հրաժարվեմ դավաճան թմբիրից ու մոռացումից, հարբեցողությունից, անառակությունից, թմրամոլությունից, սկսեմ աշխատել, ուժեղանալ, հաղթել ինքս ինձ ու գրկել քեզ, իմ ըմբոստ, խելառ որդի:
Նոյեմբերի յոթին՝ ժամը 03:03-ին, գրեց. «Նառ ջան կներես հիմա եմ գրում. տեքստը պատրաստ ա, նոր վերջացրի, բայց քնեմ-զարթնեմ, մի հատ էլ կարդամ, նոր ուղարկեմ»:

Էլ նույն գլխացավը չէ: Նույնը չէ: Քառասունամյա: Հիմա: Գիշեր է: Շուտով Արևը կարթնանա: Արևամանուկը կպարտադրի ապրել: Ապրել:

07.11.2023թ
Երևան

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն