Բառեր, որոնք չդարձան բանաստեղծություն շարքից …քեզ չեմ կորցնելու, քանզի քեզ […]
Գարնանային Երևանի հորիզոնները բացվում են որպես վերքի վրա ծավալվող արյուն: Եվ այդ Երևանում ամեն բան առաջին անգամ ճաղատ է, ինչպես վերքը խնամելու համար սափրվող գլուխը: Այլևս աչք չէ, որ պիտի ունենաս տեսնելու համար: Այս գարունը մարդկանց գարուն չէ: Եվ փողոցները մարդկանց փողոցները չեն: