ԴՎԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ

գիծ է մի ուղիղ գիծ ու վրան է դրված ամեն ինչ ամեն ինչ կպած իրեն նախորդող կամ հաջորդող ուրիշ ինչի ես էլ էդ գծի վրա նստած մի ինչ եմ քո ու քո նման ինչերի հետ միասին ինչ հետաքրքիր ինչերի հավաքածո է մի քանի ինչ միասին այն կողմ մի քանի ինչ իրար հետ այս կողմ լավ է շատ լավ է հիմար ինչ գիծը ուր է տանում կարող ես ասել հիմար ինչ կասկածում եմ գիծը ինքն էլ ինչ է դարձել ու մոլորվել է ինչերի ձայնից ինչերի աղաղակից հիմար ինչերի գիծ է ամեն ինչ գիծ է այդ չմոռանաս հիմար ինչ դա է ամենակարևորը գիծ է ամեն ինչ գիծ է կետ են ամեն ինչ մոլորակներ են կետեր են ծաղիկներ են մարդկանց գլուխներ են իրար հաջորդող կետեր են ամեն ինչերը մոլորակները ծաղիկները գլուխները կետերը էլի ասում ես սա է թեյի բաժակը հաճելի ու բուրումնավետ հիմար կետեր են մի գծի վրա ամեն տեղ փոշու մանրուքներ են փշրված է ամեն ինչ կորել է կարծես ու ես հիմար հիմար ինչ եմ շինում ինքս էլ չգիտեմ էյ քար քար քար քար մի քար այս կողմ մի քար այն կողմ բայց ես շինում եմ ուզում եմ կառուցել տնակ մի լուսե աղջիկ շինականի բուրմունքը վրան գա ու նստի կողքիս նստարանը կոտրված է ու ես կառուցում եմ տնակ մի լուսե կետ ու շող ու լույս ու նույն գիծը մինչև հավիտենություն երկարվող ինչ հիմար եմ շինում եմ տնակ մի լուսե լուսամուտ միջին արեգակ ու լուսին ու կետեր ու շողեր ու գիծը ես էլ գծի պոչին նստած խմում եմ թեյիս բաժակը անուշ և բուրումնավետ շողերն են պարում սենեակիս անկյունում մեր ուրվականների տեսքով շողերն են համբուրվում մեր փոխարեն ամեն ինչ շողերի մեջ է աչքերիս լույսն ու հպումները կյանքի հաճելի շողեր ես միանում եմ ես էլ պարում եմ ներս թողեք միանամ մեկանամ հյուծվեմ ձեզ ու անէանամ դրսում գորշ է ու գեշ է չարևներ կան ներսում դատարկությունը խեղդամահ է անում ամեն ինչ իր գործն է անում բա ուր են ամեն ինչը ինչերը կետերը գծի վրա իրար հաջորդող ուզում եմ շողեր լինենք թռչենք գնանք շողերի գրկում մերվենք տիեզերքի անկյուններին ասուպի թևերին թռչենք զավեշտական տեսնում ես այ էն թոկը կախված է աղջիկը անմեղ ու անօգնական մեռավ քո պես մի շուն շնչում է դեռ աշխարհը շարունակում է իր տեմպը կամաց է շարժումները հանգչում են կյանքերը թանկ ապարանքից դուրս եկ փողոցներում քայլում են ու կախվում են անհետ ինչքան գեղեցիկ է արևը սպասում էի կասես շատերը երգել են արևը ես իմ արևն եմ երգում երկնքում կետերից աւելի արևներ կան լուսատու արևս դրանցից մեկն է հոգիս կախված է շոյում է արևին ձյունափայլ արև իմ արև մայթին նստած թշվառականն էլ արև իսկ դու չարև կարծում ես քո փայլը թևածում է հեռուներում աղբամանների մեջ ես ապաշխարենք միասին թշվառականն ու չարևն ու ես ու կետերը

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն