Սարգիս Հովսեփյանի «Դոմինո» գրքի էներգիան կտրամադրի խաղալու քո խաղը` ինչպես բեմի վրա, եթե նույնիսկ դու ուղղակի անցորդ ես: Տեսնելու ես ծեր արտիստին ու իր որդուն. անսահմանորեն ապշած որդուն փայլուն բեմի մեջտեղում լքված, տեսնելու ես հորը, որ լուռ ասելու է` փորձիր ինձ հասկանալ, և ընդհանրապես, փորձիր հասկանալ:
Տեսնելու ես գրողին, որ առաջին գիրքը ձեռքին` փորձում է հասկանալ, և ընդհանրապես հասկանալ: Տեսնելու ես պատմվածքներ, որոնցից հետո եկող լռությունն ու դադարը համեմատելու ես բացակա դերասանների բացակա խոսքի հետ: Չի բացառվում, որ փորդ բռնած ծիծաղես էլ հավերի վրա:
«Դոմինոն» այն եզակի գրքերից է, որի մասին գրականագիտական-գրաքննադատ
… իսկ դոմինոյի սկզբունքով իրար ետևից համաչափ դարսած պատմվածքներով Սաքոն գրականության իր տեսակետն է շարում` «…ի՞նչ է գրականությունը, եթե ոչ հրապարակ, ուր պիտի կենտրոնանան քաղաքացիների հույզերն ու կրքերը, և այդ կուտակված էներգիան պիտի խտանա այնքան, որ նյութականանալով դուրս հոսի տեքստից` լցնելով իրականության բացերը…»:
Եվ որպեսզի հասնի իր նպատակին` սկսում է կամուրջի նման ինչ-որ բաներ մտածել` «Բարով գնաս, տղես, բարով գնաս», «Բոնի ու Կլայդ», «Դոմինո», «Անունս Պիեռո է»:
Քամին հրապարակից դեպի հեռուներն է տանում ապտակի հազիվ լսելի ձայնը, որովհետև ոչ մի հայր իր որդուն այդքան երկար չի համբուրում:
Նառա ՎԱՐԴԱՆՅԱՆ