***
Մթնեց վերջապես:
Անտառում մոլորվեց տաղավարը,
Եկվորները լռեցին…
Որ բարձը չճռճռա թույլ-թույլ,
Տաք ճակատս հենեցի
Դիմացի ծառապատ սարին:
***
…Խշշոցը կմնա ականջներիս մեջ:
— Սիրե՞լ եմ, սիրո՞ւմ եմ, թե՞ կսիրեմ:
Շրջվեցի քայլելիս…
Տեսնելն ինձ այնքան դուր է գալիս…
…Ու ասես հնազանդ
Ձաքուցրիվ թափվեցինք ափին լճի
Ես ու քամին:
***
Օտար երազի բեկոր`
Զարդարուն ճաղերից էլ շատ հեռու,
Հոգնեցրիր հանկարծ…
Ու այդպես էլ չի խամրի հեռավոր հայելին:
…Թող նայի ով ուզում է:
***
Երեկոյան էլեկտրական լույսեր վառվեցին:
Մայրամուտն ապրեց հեռացման տենդ…
Ու անշարժացավ սլացքը ճանապարհի…
Կիսախավարն այնքան է մտերիմ.
Հեռավոր մի վայր
Ընդարձակվեց երկնքի տակ: