եկեք եկեք խփենք կյանքի թմբուկներին
խփենք կյանքի թմբուկներին

և վերցրեք կյանքից ամեն ինչ…

***

մտքերի ծով դեպրեսիվ
միստիկ մոգական և ֆանտաստիկ
անզուգական մտքերի և
դյութական անսպասելի ու կարոտած
ու կարոտած ու կարոտած ու
կարոտած սիրո մասին է կյանքը իմ
ու շոկային ու մաս-մաս
ու տեղ-տեղ չհամընկնող տողերի բառերի
ու մարդկանց
ու մոռացված քաղաքների ու
ծխած արյունոտ աչքերի շնորհակալ լինելու
կամ ձանձրալի կամ գիշատիչ աշխարհների ուրիշ
և տեսնելու ու չտեսնելու
և ձեռքը բռունցք արած
ծնոտին հենած խոհանոցում կիսամութ
գինով գիշերներ լուսացնելով լուսացնելով
ծխախոտի խնկարկված ծխի մեջ
դատարկված շշերի մեջ
հրաշքի սպասելու
ու մենակով խելագարվելու մասին է կյանքը մեր
սիրուն ջան
հրաշքի սպասելու մասին է այս հեքիաթը… սպասելու…
արի
արի սեր իմ
արի համբուրվենք…

***

բալենսիագա

եկա մտա ներս —
հանեցի կանաչ պլաշչս կապույտ գլխարկս
մաշված բալենսիագա բոթասներս
որոնք գնելու համար եքա վիզ եմ դրել
տանը անձրև էր գալիս
տան միջանցքները գետեր էին սենյակս լիճ

իսկ դրսում ներվայնացա
մարդիկ հավայի ինչ-որ տեղ են գնում անընդհատ
սովետի փլատակների վրա
սովետի փլատակների մեջ
մեկը մյուսին բանի տեղ չդնելով…

ես հիմա այստեղ եմ
ինչպես վաղը երեկ ու առաջին օրը
ես հիմա այստեղ եմ
ու չգիտեմ ինչ անել
իմ ներկայության հետ

էս տունը հեչ իմ հագով չի

գիշեր էր
գնացի պառկեցի
սպասելով թե երբ է լուսանալու

պառկած եմ դեմքով դեպի մատռասը
աչքերս բաց և մեռած թռչունները
թափվում են ներքև անդադար
և անտարբեր կյանքը հոսում է վրայովս
և կարծես մոռացել եմ
զգացմունքի ամբողջ արվեստը

կոկա կոլա լեյս դը բլեյզ ու հույս որ կգրես

հա քսանմեկերորդ դարը
համացանցային ինտրովերտների
ժամանակաշրջան է
տնային ինտրովերտների միայնակ
իսկ հիմա մենակ հիշում եմ
թրաշի փրփուրի ռուսական թանկ օղու
և ֆրանսիական կրուասանի հոտը

հիշում եմ մեր քայքայվող տունը
սեր իմ —
ու մոգական անձրևը մեր տան
և առաստաղը վերքերով լիզված
և դրսի հիմար հիմար մարդկանց

արի՜
արի սեր իմ
արի պարենք էս տխուր երկնքի տակ…

***

մարդիկ որոնց դու ստեղծում ես
անասուն են դուրս գալիս ջիգյար —
բայց մեկ է

սերը չունի պատճառներ և նպատակներ
ուզում ես գոռա՞լ
ուզում եմ պառկել և տխրել
թե ինչի թե ինչի
թե ինչի պոեզիայի մեջ էդքան արցունք կա

***

մենք փնտրում ենք փողոցը
որ գոյություն չունի

մենք
հեռանում
ենք
իրարից —
իրար
փնտրելու

***

հիմա
ես դադարում եմ
ինչ-որ բան հասկանալ
սակայն գիտեմ —

եթե դու չլինեիր
ես քեզ կհորինեի

***

անեկդոտ մարինա աբրաամովիչից —
«ամեն անգամ երբ
քելվին քլեյնի աղջիկը
մինետ է անում իր բոյֆրենդին նա տեսնում է
իր հոր անունը» ով կսպասեր չէ՞…

բոլոր գրողներն ու անկախ ստեղծագործողները
որբեր են
որոնք ձգտում են ուրախ լինել…

մենք փորձում ենք գտնել
բառը
շարունակելու համար ապրել

մակեդոնացու նման ով նվաճեց և այրեց պերսեպոլիսը…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն