«Մարդկային ողբերգություններն ապացուցում են, որ Աստված չի կարող միաժամանակ և՛ ամենազոր լինել, և՛ բարի»:

Գիտությունն ու կրոնը նույն բանն են պատմում երկու տարբեր լեզուներով՝ պատմության համադրության և հավասարակշռության, դրախտի ու դժոխքի, գիշերի ու ցերեկվա, տաքի ու սառի, Աստծո և Սատանայի մասին: Գիտությունն ու կրոնը երկուսն էլ երջանիկ են, որ Աստծո ստեղծած համադրության մասն են: Խավարի ու լույսի անվերջանալի մրցակցության մասնակիցը: Գիտնականներին դաժանորեն սպանեցին ողջ-ողջ խարանեցին կրծքերին խաչեր և մարմինները Հռոմի փողոցներ նետեցին՝ որպես զգուշացում: Լուսավորյալներն ընդհատակ անցան: Տարիների ընթացքում նրանց միացան միստիկները, ալքիմիկոսները, օկուլտիստները, մուսուլմանները, հրեաները: Նրանք կարողացան ստեղծել այնպիսի միություն, որին ծառայելը մեծ պատիվ էր: Լուսավորյալների գլխավոր ուխտը կաթոլիկության վերացումն էր: Եղբայրությունը պնդում էր, որ մարդկության թշնամին եկեղեցու պարտադրած սնահավատ դոգմաներն են և մարդկությունը դատապարտված է սրբազան պատերազմների տգետ ապագայի: Լուսավորյալները 400 տարի սպասել էին այդ օրվան: Եվ մի գիշեր որոշեցին փոխել աշխարհը:

Ամերիկացի գրող Դեն Բրաունն իր «Հրեշտակներ և Դևեր» վեպում անդրադառնում է վաղուց մոռացված, բայց միշտ ակտուալ մի թեմայի, որի նպատակն է վեր հանել կրոնի և գիտության հավերժական պայքարը: Վեպը լույս է տեսել 2006 թվականին: Վեպն արկածային թրիլեր է, ինտելեկտուալ դետեկտիվ պատմության տարրերով: Դեպքերը տեղի են ունենում Հռոմում մեկ օրվա ընթացքում: Գիրքն էկրանավորվել է 2009 թվականին Ռոն Հովարդի կողմից։ Գիրքը պարունակում է մի քանի ամբիգրամներ, որոնք ստեղծել է իրական տպագրիչ Ջոն Լանգդընը։ Վեպը մի նոր հնարավորություն է գիտության ու կրոնի հարաբերությունները պարզելու, գիտության չորս տարրերի վրա մարդկանց ուշադրությունը սևեռելու և հավատի մասին պատկերացումները վերանայելու համար:

Հռոմի պապի մահից հետո տեղի են ունենում մի շարք առեղծվածային իրադարձություններ։ ՑԵՌՆ-ում մահանում է Լեոնարդո Վետրան (գիտնականներից մեկը), և գողանում են գիտնականի ու իր աղջկա կողմից ստեղծված հականյութը: Լեոնարդո Վետրան համոզված էր, որ հարձակվողը երբեք ձեռք չի բերի այն, ինչի համար եկել է, սակայն դժբախտաբար Վետրան սխալվում է: «Լուսավորյալները» կարողանում են ձեռք բերել հականյութը: Մնում է մեկ հարց. սաստիկ հեղհեղուկ այս աշխարհում այդ նյութը կփրկի՞ աշխարհը, թե՞ կօգտագործվի երբևէ ստեղծված ամենամահացու զենքը ստեղծելու համար:

Շվեյցարական գվարդիայի շտաբում տեսահսկիչ սարքավորումների վրա հայտնվում է խորհրդավոր օբյեկտի պատկեր՝ հետհաշվարկի ժամանակաչափով։ Վատիկանի ժանդարմերիան դիմում է Ռոբըրթ Լանգդընի օգնությանը՝ վերջին հանցագործությունները բացահայտելու նպատակով, իսկ Կաթոլիկ եկեղեցին դիմում է ՑԵՌՆ-ին, քանի որ պատկերի վրա երևում է վերջինիս լաբորատորիայի խարանը։

Ռոբըրթ Լանգդընը 45 տարեկան պրոֆեսոր է, կրոնական պատկերաբանության մասնագետ, խորհրդանշանագիտության երեք գրքի հեղինակ, ում մականունը դելֆին է: Նա մարդ է, որ խարխափում է դարաշրջանների արանքում:

Լանգդընը հասկանում է, որ Լուսավորյալների գաղտնի միաբանությունը կրկին գլուխ է բարձրացրել։ Նա կասկածում է, որ հանցավոր համայնքի թիրախը պետք է որոնել Վատիկանում, գալիս է Հռոմ և համագործակցում է շվեյցարական գվարդիայի հետ, որի խնդիրն է ապահովել Վեհափառ հայրապետի անվտանգությունը։ Վատիկանում ճանապարհորդության ժամանակ նրան ուղեկցում է ՑԵՌՆ-ի հանգուցյալ պրոֆեսորի որդեգիր դուստրը՝ Վիտտորիան։ Նա պետք է գտնի տարրայով հակամարմինը, հակառակ դեպքում 24 ժամվա ընթացքում մարտկոցը կսպառվի, և տեղի կունենա անհավանական ուժի պայթյուն։ Իսկ թե ինչպե՞ս են ծավալվում վեպի իրադարձությունները և ինչո՞ւ են բոլոր ճանապարհները տանում Հռոմ, կարող եք կարդալ արդեն հայերեն թարգմանված «Հրեշտակներ և Դևեր» վեպում:

«Երկինք նայե՛ք: Միշտ մոռանում ենք երկնքին նայել»:

 

 

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն