shapik37.e$SՍեպտեմբերի 23-27-ը նշվում է Գրեթերթի հիմնադրման 10-ամյակը

Սիրով հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու Գրեթերթի 10-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի պաշտոնական մեկնարկին, ինչպես նաև ՀՀ անկախության 25-ամյակին և Գրեթերթի 10-ամյակին նվիրված հատուկ համարի շնորհանդեսին: Այն տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 16։00-ին The club ակումբում:

Գրեթերթը գրական երիտասարդական եռամսյա տպագրվող թերթ է։ Տպագրվում է 2006 թվականի հուլիսի 1-ից։ Գլխավոր խմբագիրը և հիմնադիրն արձակագիր, դրամատուրգ և թարգմանիչ Գուրգեն Խանջյանն է։ Պարբերականը համախմբում, տպագրում և հնարավորություն է տալիս մինչև երեսուն տարեկան երիտասարդ գրողների, գրականագետների, թարգմանիչների կայանալու գրականության համապատասխան ոլորտներում: Թերթի 10-ամյա կենսագրության էջերին է 200-ից ավելի հեղինակների ստեղծագործությունները:  Գրեթերթն իր տասնամյա գործունեությամբ ոչ միայն նպաստել է, այլև գլխավոր հարթակ է եղել անկախության սերնդի՝ երիտասարդ գրողների կայացման ու ճանաչման գործում:

————
Սեպտեմբերի 24-27-ը Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը կանցկացվի ՛՛Գրեթերթի դերն անկախության շրջանի երիտասարդական գրականության կայացման գործում՛՛ գիտաժողովով, ինչպես նաև երիտասարդ գրողների և ընթերցողների հանդիպում-քննարկումներով կարժևորվի թերթի անցած ուղին, կնշվի տասնամյա գործունեության ձեռքբերումները:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն