(Սատիրա)
Երբ շներն սկսում են ժպտալ,
լուսինը հաչում է…
Շոպենհաուեր, դու խայտառակեցիր արական սեռին: Ինչու՞ չսիրեցիր այդ փարթամակուրծք ջահել կնոջը, ով, ավա՜ղ, քո ընկերոջ տիկինն էր: Ըստ նրա՝ տղամարդը միայն դոմփելու համար է. դոմփել առավոտյան, կեսօրին ու երեկոյան, ֆուտբոլ դիտելիս, ատամները լվալիս, Պաոլո Կոելյո ընթերցելիս, ընկերուհու հետ հեռախոսազրույցի ժամանակ, տաքսու մեջ, կառավարական շենքի սանդուղքների վրա, նկուղից պահածո վերցնելիս, մութ շքամուտքում, կիթառ նվագելիս, տանիքի վրա, իսկ դու՜, Շոպենհաուեր, ո՞վ գիտե՝ որքա՜ն քիչ ես կատարում պարտքդ՝ շաբաթվա մեջ ընդամենը տասներեք անգամ: Ճիշտ է, դու չընկար վաստակավոր կնատյաց Եվրիպիդեսի, Արիստոտելի, Ռուսսոյի և Նիցշեի խելքին, և քո ընկերոջ տիկնոջն անվանեցիր քույր, ում պայմանականորեն կոչենք ՆԱՐԵ, բայց նրա հետ կապվեցիր, ավա՜ղ, միայն հոգևոր թելերով: Դե հանի՛ր տաբատդ, շրջազգեստ հագի՛ր, ով մեծն կնատյաց, քանի որ հայհոյանք չես օգտագործում, ուրեմն տղամարդ կոչվելու իրավունք չունես, ինչպես համարում էր տիկին Նարեն: Երբ տխուր էր Նարեն, սփոփանքը դարձար, քանի որ ընկերդ ամուսնական պարտքը կատարելիս բազմիցս լիկվիդ էր ընկել ու դուրս մնացել այդ համալսարանից, իսկ դու նրան համարում էիր փորձառու Դոն-Ժուան: Ա՜խ, մի՛ մեղադրիր Նարեին, չէ՞ որ նրա կիրքը տիեզերաչափ էր, իսկ ընկերոջինդ՝ նվազ նրա համար, ինչպես խոպանաթափ եղած գյուղ: Գրիչ տվեցիր Նարեին, որ ոտանավորներ գրի ֆրուստրացված հոգեվիճակներում, բայց նա դառնացած դատապատիժ գրեց քո մասին ֆեյսբուքյան իր պատին: Զգեստներ գնեցիր Նարեի համար, նավակում Ապոլիներ կարդացիր նրա համար, թատրոն տարար, որ ճաշակը թաքուն կրթես, Պուլիտցերյան մրցանակ տվեցիր՝ խաբելով նախ ինքդ քեզ, ապա հավատալով, որ Նարեն մեկ ժամով կկտրվի իր թեմայից, բայց նա ավելի գրգռվեց և ավելի ուժգին սկսեց դոմփվել երազել: Նոր դոմփումներ, նոր ու թարմ, ի՜նչ վատ կլիներ, եթե դոմփեին հարուստ-փակբերան, գործարար տղերքը, ջլապինդ շինարարները, բայց էլի քիչ էր: Վա՛յ, դաժա՜ն Շոպենհաուեր, մոռանայիր քո ընկերոջը, ձեր վայելած հացը, ձեր բարեկամությունը և զբաղվեիր բարեգործությամբ, քանի որ շարունակ ժպտացող նարեների համար ամեն ինչից վեր դոմփելն է լավ Մարդ լինելու չափանիշը: Դրանով ինքը դադարում է պատերը ճանկռելուց, զուսպ կանանց լեզվամտրակելուց կամ մազոտ վարորդների անդրավարտիքներին աչք ածելուց:
Շոպենհաուեր, գեղանի տիկինն անգամ կարճ շրջազգեստ հագավ, դու էլի եղբայրաբար նայեցիր նրա մետաքսամաշկ ոտքերին, իսկ Նարեն իր մտքի մեջ մտրակեց հետույքիդ՝ առ քեզ, կնատյա՛ց, առ քեզ հարյուրերոդ անգամ, դա քեզ քիչ է… Ցուցահանդես տարար նրան, հայելակտոր նկարներ դիտեցիք, դաշնամուրի թովիչ ակորդների ներքո ճեմեցիք ցուցասրահում, բայց Նարեն նայում էր քո նեղ տաբատին, իր մտքի մեջ ձեռքերդ ու ոտքերդ կապում մահճակալին ու…
Օ՛, Նարե, ծունկ չոքելով քո սրբազան վավաշի առջև, ուզում եմ մի սապատավոր հարց ուղղել քեզ. մի՞թե աշխարհում այլ տղամարդ չկար, որ ձյութի պես կպել էիր ձանձրացնող Շոպենհաուերին՝ ամուսնուդ ընկերոջը: Չէ՞ որ դու պետությունից պետություն էիր մեկնում՝ օտարազգի նոր ծանոթներիդ համար թթի օղի պահելով քո թանկարժեք պայուսակում, իսկ կենացը՝ լեզվիդ վրա. «Կյանքը մի անգամ է տրվում, հուպ տվեք…»: Շոպենհաուեր, դու մեղավոր դարձար, որ Նարեն, պոետուհի զգալով, շաբաթներով անհետանում էր՝ զավակներին թողնելով կնամեծար հոր հույսին, և ծխահոտ վերադառնում բոհեմական գրողների լեռնավրանային արշավներից: Դու համարում էիր Նարեին աշխարհի ամենակրքոտ ու անտաղանդ պոետուհին, ով քերականական սխալների, ապա քո եղբայրական զայրույթի պատճառով 49 տարեկանում ընդունվեց համալսարան և հիսունում դուրս մնաց այնտեղից՝ ինքնարդարանալով, որ սովորելուց առավել հաճելի է սեր անելը գյուղի խոտի դեզի վրա: Օ՛, Շոպենհաուեր, քո եղբայր Ռուսոյից օրինա՞կ էիր վերցնում՝ զբաղվելով Նարեի բարոյական վերադաստիարակությամբ: Կրքավառ կինը, հույսեր փայփայելով, եկավ քեզ հետ բնության գիրկը, իսկ դու բացեցիր քո ծակ գիրքը: Նարեն բռնաբարվածի հայացքով լսում էր Շոպենհաուերին, ինչպես աքլորը կնայեր ծակ տրեխներին: Ա՛յ Շոպենհաուեր, ու՞մ էր պետք քո «Կամքի ազատությունը», որ բացատրում ես կարդալն ավելի ատող կրքահույզ տիկնոջը: Վա՛յ, Շոպենհաուեր, երբ հերթական անգամ քո փիլիսոփայությամբ կատոկում էիր արդեն կախ ընկած կրծքերով Նարեի գլուխը, նա ուզում էր տաբատդ պատառոտելով հանել ու…
«Եթե դոմփելու մեջ վարպետ չես, ինչու՞ են քեզ տղամարդ հորջորջում», — մտածում էր Նարեն: Մե՛ծ փիլիսոփա, գիրք տպագրեցիր Նարեի համար, ցրեցիր նրա ոտանավորն աշխարհով մեկ, խոսեցիր հոգու և մարմնի մաքրությունից ու զուսպ կանանց առաքինություններից՝ ցանականալով նրա մեջ հանճա՞ր տեսնել, թե՞ աստվածամորը: Բայց մի օր, օ՛, Շոպենհաուեր, ինչո՞ւ խաչ քաշեցիր քո պոետուհու վրա, երբ մի անգամ լսեցիր ինչ-որ սենյակից ծանոթ ձայն բացականչում է. «Ա՛խ, Շոպենհաուեր»: Եվ մտար, ի՞նչ տեսնես. հոլանի Նարեն, Աֆրոդիտե աստվածուհու շուքով, չռված է գահավորակին, բռնել է իր առջև ծնկած ծուռոտ ստատիստի արաղաբույր մազը ու գոչում է. «Ա՛խ, Շոպենհաուեր», իսկ ծուռոտ հարբեցողը հազիվ էր արտաբերում. «Ա՛խ, ինչ լավն ես: Ախչի՛, ի՞նչ Շոպենհաուեր, ուտեմ քեզ…»:
Նարեն, անգամ ուրիշի գրկում էլի քեզ էր պատկերացնում, իսկ դու ոչ մի քայլ չձեռնարկեցիր՝ համարելով, որ ընկերոջ կինը քույր է քեզ համար: Ինչու՞ փշրեցիր քո պոետուհու կերպարը, որ ինքդ էիր սարքել չգիտես՝ ում համար: Պու՛կ, դուրս փախար, իսկ տուն վազելիս քեզ շարունակ հարց էիր տալիս. «Ո՞րն է հոգեպես ավելի գեղեցիկ…»: Ի՞նչ հոգեպես, ի՞նչ գեղեցիկ, մե՛ր փիլիսոփա: Դու չհասկացար՝ կնոջն ամենից շատ ինչ է հարկավոր: Հաջորդ օրը Նարեն իր ֆեյսբուքյան պատին մահվան դատապարտեց Շոպենհաուերի կերպարը՝ վերջինիս անվան մեջ երեք տառասխալ անելով և հարց չտվեց տարօրինակ փիլիսոփային, այլ գրեց — (ահա սրբագրված տարբերակը). «Արա՛, կինը ստեղծված է երկու բանի համար…»:
Շոպենհաուերը, որ երբեք չէր հրաժարվել իր տղամարդկային պահանջներից, տան պատերի վրա զիստեր էր տեսնում և սպառնագին խոսքեր լսում. «Դոմփի՛ր, ա՛յ դժբախտ»: Շոպենհաուերը մորֆի ընդունեց ու սկսեց ընթերցել հանճարեղ պոետի բանաստեղծությունը, որի բառերն այլափոխվելով՝ մերկանում էին.
«Դոմփում են, դոմփում են, դոմփում են Նարեին,
Մթի մեջ դոմփում են,
խփում կողերին,
Ճտոցով խփում են, խփում
հետույքին, —
Անծա՛յր է գիշերը, անհայտ է ուղին»…
2013 թ., հունիսի 9: