«Մեծ Ժանտախտը շարունակում է մնալ Արևմուտքի հավաքական հիշողության մի մասը»:
1347-1351 թվականներին թվում էր թե եկել աշխարհի վերջը: Քրիստոնեական աշխարհը կարծում էր, որ դա Աստծո դատաստանն է, իսկ հիվանդությունը շարունակում էր իր սև գործը: Ժամանակակից գրող Ջոն Քելլին իր «Մեծ Ժանտախտը» գրքում կարողանում է գիտական ճշգրտությամբ ներկայացնել շատ փաստեր, որովհետև տիրապետում է բժշկական տերմինաբանությանը:
2006 թվականին Ջոն Քելլիի հրատարակած «Մեծ Ժանտախտը» գիրքը ժամանակի ամենամեծ ու ավերիչ սպիտակ մահվան պատմությանն է նվիրված: Ժանտախտի մասին շատ պատմություններ ապավինում են հենց այս գրքում նկարագրված վիճակագրությանը: Համաճարակի արագությամբ Քելլի արձակը տարածվում է: Չնայած այն հանգամանքին, որ Քելլին շատ զգուշավոր է իր եզրակացություններում, նա օգնում է ընթերցողին հասկանալ մեծ աղետի ներքին էությունը:
1351 թվականին աստվածաշնչյան ապոկալիպսիսի նախապայմանները տեսանելի էին ամենուր, բայց խոստացված վերջը՝ Քրիստոսի և Նրա Սրբերի վերադարձը, չեղավ: Աղոթքները մատուցվում էին վախից մոլեգնած, բայց մնում էին անպատասխան:
Ի տարբերություն առավել տարերային, բայց ավելի լավ հասկանալի բնական աղետների՝ ջրհեղեղներ, փոթորիկներ, երկրաշարժեր, որոնք տարածված են յուրաքանչյուր դարաշրջանում, մեծ ժանտախտը հերքեց էմպիրիկ բոլոր բացատրությունները: Մարդիկ փորձում էին գտնել հիվանդության ներքին, թաքնված իմաստը՝ հոգևոր արդարությունը, որն ընկած էր ֆիզիկական հիվանդության հիմքում: Ավերվածությունները վերագրվում էին Աստծուն, կամ սատանային, կամ հոգու մասնատված վիճակին: Միջնադարի մարդը դեռ հավատում էր, որ Երկինքն ու Երկիրը գտնվում է աստվածային միավորվածության մեջ, որը ղեկավարվում է անտեսանելի բարոյական օրենքներով: Սրա շնորհիվ տառապող անհատին հնարավորություն էր տրվում համբերությամբ լցվել և մահանալ ավելի մեծ հույսով: Մեծ Ժանտախտը եկավ խարխլելու այս բոլոր մխիթարական համոզմունքները: Ինչպես նշում է Քելլին, գիտությունը սկսեց դանդաղ, բայց կայուն համառությամբ փոխարինել մոգության գաղափարին: