Կարեն Մանուչարյան
գրականագետ

Ին­չու՞ պարտ­վե­ցինք…
­­Նախ՝ ա­սեմ, որ պա­տե­րազ­մա­կան ի­րո­ղութ­յուն­նե­րի շրջապ­տույ­տում միայն խիստ պայ­մա­նա­կա­նո­րեն կա­րե­լի է օգ­տա­գոր­ծել «հաղ­թա­նակ» բա­ռը, ո­րով­հետև պա­տե­րազմն ինք­նին մե­ծա­գույն պար­տութ­յուն է։ Պա­տե­րազմն արդ­յունք է մարդ­կա­յին հո­գու խոր անկ­ման, ո­րով­հետև այն սպա­նում է ա­մե­նայն մարդ­կա­յի­նը։ Ինչ­ևէ, վե­րա­դառ­նամ նախ­նա­կան հար­ցին՝ աչ­քիս ա­ռաջ ու­նե­նա­լով «պար­տութ­յուն» բա­ռի ա­վե­լի նեղ և «սո­վո­րա­կան» իմաս­տը. ին­չո՞ւ պարտ­վե­ցինք։ Թշ­նա­մու նեն­գութ­յան, ան­մարդ­կայ­նութ­յան ու դա­ժա­նութ­յան մա­սին չեմ ու­զում խո­սել։ Դ­րանք հայտ­նի են յու­րա­քանչ­յուր հայ մար­դու։ Ես ու­զում եմ խո­սել պար­տութ­յան ներ­քին պատ­ճառ­նե­րի մա­սին։ Դ­րանք, ցա­վոք, շատ են։ Եվ ե­թե ա­վե­լի ան­կեղծ լի­նեմ, դրանց վեր­հա­նումն ա­վե­լի անհ­րա­ժեշտ է և­ ա­վե­լի ար­դիա­կան։ Ան­շուշտ, այս ծանր օ­րե­րի ըն­թաց­քում դրսևոր­վե­ցին հայ ժո­ղովր­դի լավա­գույն ո­րակ­նե­րը՝ վտան­գի ժա­մա­նակ հա­մախմբ­վե­լու կա­րո­ղութ­յու­նը, ան­սահ­ման և ­բուռն հայ­րե­նա­սի­րութ­յու­նը, նվիր­վա­ծութ­յունն ու ինք­նա­զո­հա­բեր­ման քա­ջութ­յու­նը։ ­­Բայց, ցա­վոք, ա­կա­նա­տես ե­ղանք նաև դա­րեր շա­րու­նակ մեզ ու­ղեկ­ցած մեր­ժե­լի և ­պա­խա­րա­կե­լի եր­ևույթ­նե­րին՝ ան­միա­բա­նութ­յա­նը, նեն­գութ­յա­նը, դա­վա­ճա­նութ­յա­նը, անձ­նա­կան շա­հը հան­րա­յի­նից վեր դա­սե­լու հա­կում­նե­րին։ ­­Պայ­քա­րը միայն ռազ­մա­ճա­կա­տում չէ։ ­­Հան­րա­յին կյան­քի բո­լոր ո­լորտ­նե­րում պետք է մղել այդ պայ­քա­րը և ­հայ­րե­նի­քը, հայ­րե­նա­սի­րութ­յունն ու ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սութ­յու­նը պի­տի կար­ևո­րել ոչ միայն պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճակ­նե­րում։ ­­Բո­լոր կրթօ­ջախ­նե­րը և մ­շա­կու­թա­յին հաս­տա­տութ­յուն­նե­րը նախ և­ ա­ռաջ պի­տի ներծծ­ված լի­նեն ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սութ­յամբ։ Ե­կեք խոս­տո­վա­նենք, որ խա­ղաղ օ­րե­րին շա­տերն են հե­տին պլան մղում ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սութ­յու­նը՝ ի հա­շիվ կեղծ գլո­բա­լիս­տա­կան գա­ղա­փար­նե­րի, կար­ևո­րում են ձևը՝ ի հա­շիվ բո­վան­դա­կութ­յան և­ ու­շադ­րութ­յուն են դարձ­նում երկ­րոր­դա­կա­նին՝ ի հա­շիվ կար­ևո­րի։ Կր­թամ­շա­կու­թա­յին ո­լոր­տում ա­ռաջ­նոր­դո­ղը պի­տի լի­նի ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սութ­յու­նը։ ­­Պետք է քաջ գի­տակ­ցել, որ ա­ռանց ազ­գա­յինն արժ­ևո­րե­լու՝ չենք կա­րող ըմբռ­նել հա­մա­մարդ­կա­յին ար­ժեք­նե­րը։ Ես ազ­գա­յին սնա­պար­ծութ­յան կոչ չեմ ա­նում։ ­­Վեր­ջինս նույն­քան կոր­ծա­նա­րար կա­րող է լի­նել, որ­քան՝ ազ­գա­յին բարձր ար­ժեք­նե­րի թե­րագ­նա­հա­տու­մը։ Ես ու­զում եմ, որ հայ մար­դը լավ ճա­նա­չի եր­կի­րը, նրա հոգ­ևոր ժա­ռան­գութ­յու­նը։ ­­Միայն այդ դեպ­քում կա­րե­լի է արժ­ևո­րել մնա­յունն ու շտկել թե­րութ­յուն­նե­րը։
Ա­յո՛, ա­ռա­ջին ան­գամ չէ, որ հայ ժո­ղո­վուր­դը պարտ­վում է զեն­քի հար­թա­կում։ ­­Բայց այդ պար­տութ­յուն­նե­րին գրե­թե միշտ հա­ջոր­դել են մշա­կու­թա­յին հզոր հաղ­թա­նակ­ներ, և ­հայ ժո­ղո­վուր­դը դա­րեր շա­րու­նակ գո­յատ­ևել է հենց այդ հոգ­ևոր զեն­քե­րի մի­ջո­ցով։ ­­Հի­մա էլ է օր­հաս­ական պահ, բայց ես լիա­հույս եմ, որ դեռ կգան վե­րել­քի ժա­մա­նակ­ներ։
Ա­յո՛, մենք պարտ­վել ենք, բայց սա ժա­մա­նա­կա­վոր պար­տութ­յուն է։ ­­Նոր պայ­քա­րի ժա­մա­նա­կաշր­ջան է բաց­վում, և­ այդ պայ­քա­րը պետք է մղել բո­լոր ճա­կատ­նե­րում…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն