Ինչ էլ գրեմ,
Ստացվում ա փեջից հանած կարտոֆիլ

Որտեղ էլ գնամ,
Հայտնվում եմ մետրոյում։
………………………………….
Իմ ներսում լռություն ա
և դա զոհաբերություն չի,
չխոսելու ցանկություն չի,
հիսթերիա չի,
մենակության նշան էլ չի,
ոչ էլ սոցիոպատիայի.
կտրտված թղթերը հավաքել եմ,
ծալել՝ կպցնել չեմ փորձում,
քառակուսիներ և կլորներ գտնել և
դրանցում թաքնվել
չեմ փորձում,
ես փազլները վաղուց եմ հավաքել,
բայց չգիտեմ ինչ անել
այդ պատկերի հետ.
սիրուն
էսթետիկ
ճկուն
միանվագ
բազմագույն
կլոր
կեղևով
մաշված ու տաք
տարերային
անկատարյալ
ուժեղ
անկայուն
ապրող
ապրող
ապրող։
Բայց ես չգիտեմ՝ ոնց լսել այդ պատկերի ձայնը,
որ ինձ հուշի,
թե ինչպես չպայթել ուրախությունից, որ
դու էլ ես այն տեսնում.
սիրուն
էսթետիկ
ճկուն
միանվագ
բազմագույն
կլոր
կեղևով
մաշված ու տաք
տարերային
անկատարյալ
ուժեղ
անկայուն
ողջ
ողջ
ողջ։


Թեթև եմ


Կայարանից եկող գնացքներում
Օդ կա,
Նրանք գետնից են դուրս գալիս,
Անցնում այդ հատվածը
արևի տակ փայլող փոշու միջով,
Կատուների հեգնական քայլվածքի կողքով,
Անցնում են իմ դրսի ու ներսի մթնոլորտից
հարյուր քսանմեկ անգամ այն կողմ,
Հյուսիսային լայնության 20,
արևմուտքից՝ 43 աստիճան շեղումով։
Ու արդեն կապ՝ չունի գնացքն ա շեղված, թե ես,
Մեկ ա՝ դրան էլ չեմ հասնի, թող գնա՝
ծանրութեթև անելով,
Աշխույժ ու ժպտերես,
կանաչ ու դեղին,
տրամադրված և ոգևորված,
միշտ ժամանակին և չսպասող։

Թող անցնի՝ չիմանալով,
որ հագիս բոթասները թեթև են,
հագիս շորը թեթև ա,
մազերս նոր եմ կտրել՝ թեթև են,
ոտքերս ծալվում են մի չորս տեղ՝ թեթև են,
ստամոքսումս համարյա բան չկա՝ թեթև ա,
սրտումս լիքը բան կա,
խառն ա,
Ապշած ու փլուզվող ա,
ցանկացող ա,
կտոր-կտոր լինող ա,
ոգևորվող՝ ժպտող ա,
պարուրված ա 26 տեղ՝
երեք մետր չստացվածների թելով,
բայց մեկ ա՝ թեթև ա,
շնչելս արագ ու թեթև ա,
գլուխս պարզ ու թեթև ա,
Աչքերս բաց ու թեթև են,
Դուք եք ծանր։

***

Այնուամենայնիվ, բոթասները ծանր են,
Քայլվածքն էլ՝ ահագին ծանրացած,
Աստիճանները ներքև են տանում
Առանց կոմպրոմիսի,
պետք ա քայլես, թե չէ շենքից դուրս չես գա,
իսկ եթե շենքից դուրս չես գա,
կարող ես մոռանալ
կրպակից մի բաժակ տաք թեյի մասին։
Ամեն դեպքում ես հնարում եմ դեղին լամպ բակում,
Քեզ՝ գույնզգույն,
Ուռուցիկ,
Եվ որքան ավելի կատարյալ ես ստացվում,
այդքան ավելի ա սիրտս խառնում։


Լուսատտիկներով լի գրպան


Թան սարքելը դարձել ա պատճառ։
Տանգոյի համար տեղը քիչ ա։
Աշունը տանում ա դեպի դեպրեսիա,
Ոչ թե տարերք,
Քայլերը տանում են դեպի ջրափոսը,
Փոխանակ տանեին դեպի լիճ,
Փոխանակ ինձ ծանրացնելը,
Տային թեթևություն՝
Աթոռից պոկվող բարակ սաղմերի պես,
որ թռնում են տարբեր կողմեր,
Որ այդ կողմերում անցնելիս
գլխումս մի լամպ միանա, և հիշեմ.
ձայնը
մեղեդին
մյուզիքը
համով կոմպոտը
հեքիաթը
պատուհանի գույնը
պղտոր լույսը
թևերը
Ժպիտը
մանրը
կանաչը
սալաթը
կաշտանների հոտը ձմռան
Աստիճանների՝ չգիտեմ ուր տանելը,
մութը
հպումը
սեղմելը
կլանված լինելը
թողնել ու կրծելը
Ու անտարբերությունը
Ու անտարբեր ձևանալը՝
Սեղանի մյուս կողմից նայող ստվարաթղթե նյարդերի ճղճղան ձայնը լսելով ու մի կետից նավ դառնալով՝ բառերի դանդաղ ծամելը՝
Մանթո լինելուց։

Առավոտից երեկո կամազուրկ ճանապարհի մութ ու լույս գցող լամպերի
վստահությունը կլանում եմ,
Գրպանս մանր քարեր լցնում ու պատկերացնում, որ դրանք լուսատտիկներ են, ում պետք ա բաց թողնել մոտակա կիրճը՝
Առանց պատկերացնելու, թե ինչ են իրենք էնտեղ անելու, բացի շնչելուց։


Աջից պատուհան, ձախից՝ դուռ


Աջում պատուհանն ա,
Ձախից՝ դուռը,
Նեպտունը մոտեցել ա մի փոքր Սատուրնին,
Այն­պես որ՝ միջ­տիե­զե­րա­կան
ճամ­փոր­դութ­յուն­նե­րը նո­րից ակ­տո­ւալ են,
Հինգ մի­լիոն լու­սա­յին տա­րի­ներ այն կողմ
լապ­տե­րա­վա­ռը մի ան­կա­յուն մո­լո­րա­կում
սպա­սում ա իր պետք գա­լուն
ու տե­ղից չի շարժ­վում,
Չ­նա­յած՝ նա կա­րա ճամ­փոր­դի ա­նար­գել վեց
հա­զար մո­լո­րա­կով,
ո­րից մե­կը ու­նի օվ­կիա­նոս­ներ,
Ո­րից մե­կը ստա­նում ա ուղ­ղութ­յուն՝ միշտ գնա­լու նոր տրաեկ­տո­րիա­յով և միշտ մնա­լու տե­ղում,
Ո­րից մե­կը ու­նի թու­լութ­յուն՝
ապ­րե­լու մարդ­կանց հետ,
Ապ­րե­լու՝ ցա­մա­քե­լով և տա­լով ջուր,
Կա­պե­լով մո­լո­րակ­նե­րը շարժ­ման հետ,
Ո­րից մե­կի վրա ստեղ­ծա­գոր­ծում են
մա­թե­մա­տի­կոս­նե­րը, և հա­յա­թով թա­փա­ռում են ձմռան ա­ռա­ջին ձյունն
ու դրա­նից ու­րա­խա­ցող շնե­րը,
Ո­րից մե­կում իմ աջ կող­մում պա­տու­հանն ա,
ձա­խից՝ դու­ռը,
Որ­տեղ ջրե­րը խփում են ա­փին,
Ո­րից հար­յուր քսան տա­րի այն կողմ
լապ­տե­րա­վա­ռը ի­ջել ա տիե­զե­րա­նա­վից ու գտել տու­նը, ո­րի աջ կող­մում ճո­ճա­նակն ա ու նոր սար­քած ճա­շը, ձա­խից՝ դու­ռը,
Որ­տեղ Ուր­սու­լան փռել ա նոր լվա­ցած հա­գուս­տը ու դար­ձել ա թեթև, թա­փան­ցիկ
բայց դեռ գետ­նից չի պոկ­վել, թռել գնա­ցել,
Որ­տեղ ես էլ ոչ մե­կին չեմ սպա­սում,
քա­նի որ գի­տեմ տե­ղը բո­լո­րի,
ով ինձ երբ­ևէ ժպտա­ցել ա,
Ում հետ­ևից երբ­ևէ ու­զե­ցել եմ գո­ռալ,
Ում կան­չել եմ նա­խան­ձե­լի հա­մա­ռութ­յամբ ա­մեն ա­ռա­վոտ ու­ղիղ հինգ քա­ռա­սու­նե­րե­քին,
Մտ­քում ու բե­րա­նի ծայ­րից դուրս թռչող ձայ­նով
Ու թղթի վրա
Ու մա­տի շար­ժու­մով, երբ գի­շե­րը ե­ղել ա
հատ­կա­պես աստ­ղա­յին, սար­սա­փե­լի ու լուռ։
Երբ ներ­քին իմ իշ­խա­նա­վո­րը զավ­թում էր նոր տա­րածք­ներ՝ նա­խան­ձե­լի հա­մա­ռութ­յամբ, ու ես հա­մար­յա կոր­չում էի, քա­նի որ կոր­չում էր քո ան­վան մի քա­նի տա­ռը, ու պատ­կե­րը կորց­նում էր ան­հա­մա­չա­փութ­յունն ու կոն­տուր­նե­րի գե­ղեց­կութ­յու­նը։
Երբ ես, է­լի հի­վանդ, խմում էի տաք թեյ ու նո­րից տառ առ տառ վե­րա­կանգ­նում բա­ռերն ու բո­լոր տե­ղե­րը, որ­տեղ կան­չե­լը դառ­նում էր հան­դի­պում՝ գլխիս վրա ըն­կած, չհի­վանդ ու անն­կա­րագ­րե­լի սի­րուն։

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն