Սվետլանա Ալեքսևիչի «Պատերազմը կնոջ դեմք չունի» վեպը 2015 թվականին արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի: Վեպը վավերագրական-փաստագրական ակնարկ է Հայրենական պատերազմի մասին: Գրքի գլխավոր ուղերձն այն է, որ Հայրենական պատերազմը միայն հաղթանակի մասին չէ, և որ այդ հաղթանակի ետևում բազում պարտություններ են ու անձնական ողբերգություններ, որոնք շատ երկար ժամանակ չեն պատմվել: Գրականության մեջ պատերազմը միշտ ներկայացվում է որպես տղամարդկային երևույթ, իսկ կանայք լռում են: Լռում են նույնիսկ այն կանայք, որոնք ճակատում են եղել, իսկ եթե հանկարծ որոշում են խոսել, ապա պատմում են ոչ թե կանացի պատերազմի, այլ տղամարդկայինի մասին: Ժամանակակից գրականությունն անընդհատ ստեղծում է զինվոր-տղամարդու խրոխտ ու ագրեսիվ կերպար և դուրս թողնում կնոջը պատերազմից: Իսկ իրականում Խորհրդային բանակում կռվում էր մոտ մեկ միլիոն կին՝ տանկիստներ, հետևակներ, սակրավորներ: Հղի կանայք մարդ էին սպանում, բուժքույրերը սպանվածների մեջ փորձում էին կենդանի մարդ գտնել: Ալեքսևիչը փորձում է ներկայացնել իրական պատերազմը՝ պատերազմը կնոջ աչքերով: Հեղինակը հարցազրույցների օգնությամբ փորձում է ստանալ պատմություն, որտեղ կանայք խոսում են իրական պատերազմի մասին: Շատերը հրաժարվում են խոսել, քանի որ չեն ուզում հիշել ու վերապրել պատերազմը: Ալեքսևիչը նույնիսկ մի քանի անգամ վերահրատակում է վեպը: Տղամարդկանց գենում ժամանակ առ ժամանակ արթնանում է պատերազմելու ցանկությունը, իսկ կնոջ համար սպանվելն ավելի հեշտ է, քան սպանելը: Ալեքսևիչը ներկայացնում է կանանց ապրումներն առանց սյուժե ստեղծելու: Նոբելյան ճառում Ալեքսևիչն անկեղծանում է. «Ես այստեղ մենակ չեմ: Ինձ հետ այստեղ միլիարդավոր մարդրկ են, և ես լսում են նրանց ձայները: Մեր գյուղում միայն կանայք էին և նրանք շարունակում էին հավատալ ու սպասել իրենց որդիներին, եղբայրներին, ամուսիններին, և աղոթում էին, որ նրանք վերադառնան՝ թեկուզ առանց ոտքերի, ձեռքերի: Եվ հենց այդ պահից ես հասկացա թե ինչ է սերը»:

 

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն