­Ցա­վին, հայտ­նիին, ­Ֆեյս­բու­քում այս կամ այն մե­կի գրա­ծին, հա­զար ան­գամ հնչա­ծին քիչ բան կա­րող եմ ա­վե­լաց­նել, ե­թե առ­հա­սա­րակ կա­րող եմ։ ­Շատ քիչ գի­տեմ, որ կա­րո­ղա­նամ գրել։ Ա­ռանց ի­րա­վա­կան-քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կա­նի որ­ևէ այլ գնա­հա­տա­կան չի կա­րող մեզ հա­մար պի­տա­նի չա­փով հիմ­նա­վոր լի­նել։ ­Քա­ղա­քա­ցիա­կա­նութ­յան պատ­րան­քի ա­ռաջ ես տե­ղե­կութ­յուն­նե­րի մեծ պա­կաս ու­նեմ, և­ ինչ էլ գրեմ, դա­տա­պարտ­ված է գե­ղագ­րութ­յուն լի­նե­լու, որ ա­վե­լի ճշմար­տա­ցի և ­պի­տա­նի չէ, քան, օրի­նակ, ազ­գայ­նա­կա­նութ­յան սին պա­թո­սը։ Ու­րեմն՝ նախ հաս­կա­նա­լու ան­հա­ժեշ­տութ­յունն է՝ առանց ընդ­հան­րաց­նող պի­տակ­նե­րի։ Այ­նինչ չգի­տեմ, չու­նեմ և ­չեմ կա­րող ա­նել ոչ մի ճա­կա­տա­յին բան, որ մե­տա­ֆո­րի ձեռ­նա­ծող ճա­կա­տայ­նութ­յու­նը կոտ­րի…
­Բա­ցի այդ, ես-ի մի­ջո­ցով պա­տե­րազ­մի մա­սին խո­սե­լը (ան­կախ այն բա­նից՝ կին է խո­սո­ղը, թե տղա­մարդ) միշտ մի մե­ղա­վոր կողմ ու­նի. ինչ ա­սում ես, քո դեմ­քը հե­տը մե­ղա­վոր-մե­ղա­վոր մեջ­տեղ է գա­լիս՝ պա­տե­րազ­մի ֆո­նին սել­ֆիի նման… ­Հի­շում ես Ս­վետ­լա­նա Ա­լեք­սի­ևի­չի վե­պի վեր­նա­գի­րը՝ «­Պա­տե­րազ­մը կնոջ դեմք չու­նի»…
Գ­րե­լը բար­դաց­նող մի հան­գա­մանք ևս.­ ես սի­րով ­Կաֆ­կա­յի նման կա­սեի, որ պի­տա­նի լի­նե­լու իմ բո­լոր հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը կապ­ված են բա­ցա­ռա­պես գրա­կա­նութ­յան հետ։ Եվ այ­դո­ւա­մե­նայ­նիվ, հա­մա­ձայ­նե­ցի ինչ-որ բան գրել՝ նա­խա­պես ա­պա­վի­նե­լով իմ մեջ կու­տակ­վա­ծին և ն­րան, որ միշտ էլ կա­րո­ղա­նում եմ ինչ-որ բան գրել։ ­Բա­ցի այդ, առն­վազն այս­քանն ան­վա­նե­լու և ­Ֆեյս­բու­քից դուրս շրջա­նա­կե­լու ա­ռիթ ե­ղավ։
­Գու­ցե մենք հայ­կա­կան պե­տութ­յան վեր­ջին սե­րունդ­նե­րը լի­նենք։ Ս­րան ինձ նման­նե­րի դեպ­քում գու­մար­վում է հա­յե­րեն գրո­ղի ող­բեր­գութ­յու­նը… ­Բո­լոր պի­տի­նե­րը, որ այս օ­րե­րին մեզ հա­մար ձևա­կեր­պե­ցինք, ի­րա­կա­նաց­նե­լու դեպ­քում շատ ցա­վոտ ու բարդ են, և­ ես ան­գամ իմ մա­սով վստահ չեմ, որ իբրև քա­ղա­քա­ցի՝ մինչև վերջ կա­րող եմ քաջ լի­նել։ Իմ գոր­ծե­լու ո­լոր­տում ես դյու­րի­նութ­յան չեմ ձգտում, այն­տեղ, որ­տեղ վստահ եմ, եր­բեք ա­ռա­վել հա­ջո­ղութ­յան հաս­նե­լու հա­մար իմ իսկ դրած սահ­մա­նը չեմ զի­ջում։ ­Բայց այս հա­մոզ­վա­ծութ­յուն­նե­րիս մե­ծա­գույն մա­սը բա­ռե­րի, ձևե­րի, դրանց հա­րա­բե­րութ­յուն­նե­րի՝ գու­ցե միայն ինձ տե­սա­նե­լի իս­կա­կա­նութ­յանն է վե­րա­բե­րում։ Այս բծախն­դիր հետ­ևո­ղա­կա­նութ­յու­նը ես ի վի­ճա­կի չեմ բա­նեց­նե­լու իմ ոչ գրա­կան կյան­քում, հիմ­նա­կա­նում ո­րով­հետև ու­րիշ ոչ մի տեղ այդ­քան վստահ չեմ լի­նում և­ այդ­քան վստա­հո­րեն չեմ երկմ­տում, որ­քան գրա­կա­նութ­յան մեջ։ Ես հա­ճե­լի թեթ­ևութ­յուն կզգա­յի, ե­թե հնա­րա­վոր լի­ներ երկ­րիս ղե­կը վստա­հե­լու մե­կին, ում նույն­քան բծախն­դիր կհա­մա­րեի իր գոր­ծում։ ­Բայց ե­թե այդ­պի­սի մար­դիկ կան էլ, նրանց հա­սու­նաց­նող ու եր­ևան բե­րող հաս­տա­տութ­յուն­ներ չեն եր­ևում։ Ու ցա­վոք, հա­զիվ թե մոտ ա­պա­գա­յում եր­ևան… Ա­ռա­ջին հան­րա­պե­տութ­յան վար­չա­պետ ­Քա­ջազ­նու­նին ա­սում էր՝ այն­պես չէ, որ մենք չէինք հաս­կա­նում, բայց կար­ծես մինչև վերջ չէինք հաս­կա­նում։ ­Ցա­վոք ազ­գա­յին մտա­կեց­վածք հի­շեց­նող այս միտքն այ­սօր մեզ՝ ­Ֆեյս­բու­քում ապ­րող­նե­րիս հա­մար ա­վե­լի քան բնո­րոշ է։
Ե­ղա­նա­կի տե­սութ­յուն կար­դա­լու պես հեշտ դա­տո­ղութ­յուն­ներ ենք ա­նում ­Ֆեյս­բու­քում, կա­նաչ «պծիչ­կա­նե­րով» շա­րում ենք, ի­րա­րից փո­խա­բե­րութ­յուն­ներ ենք տա­նում… Ար­դեն էս­թե­տի­կա է մտնում մեր ցա­վի մեջ, անձ­նա­կան հա­վակ­նութ­յուն­ներ… ­Տեքս­տիս սկզբում փո­խա­բե­րութ­յան խաբ­կան­քի մա­սին գրե­ցի։ Ա­վե­լորդ է ա­սել, թե ինչ ա­վե­րում­ներ է գոր­ծում ստա­հոդ ու կեղ­տոտ լրա­հո­սը, որն ա­մեն վայրկ­յան ոչն­չաց­նում է առն­վազն հաս­կա­նա­լու հա­մար անհ­րա­ժեշտ լե­զուն, թույլ չի տա­լիս, որ դրա կա­րիքն իսկ գի­տակց­վի։ Որ­տե­ղի՞ց և­ ինչ­պե՞ս խո­սել, որ կրա­վո­րա­կան չհնչի։ Լ­րատ­վա­մի­ջոց­ներն ար­դեն բա­ցա­ռել են մի­ջին լեզ­վի անկ­րա­վո­րա­կա­նութ­յան հնա­րա­վո­րութ­յու­նը. դրանց լե­զուն մշտա­պես նույն ո­րա­կի հա­կա­ճա­ռութ­յուն է ստեղ­ծում կամ էլ «պաշ­տո­նա­կան լրա­հոս»… ­Մի­ջին անկ­րա­վո­րա­կան լե­զու. ա­հա կար­ևոր հար­ցե­րից մե­կը։ Որ­պես գրող՝ ես իմ դե­րը տես­նում եմ լեզ­վի հետ­ևո­ղա­կան զար­գաց­ման մեջ, որ­պես դա­սա­խոս՝ լրագ­րութ­յան մի­ջո­ցով հա­սա­րա­կա­կան հաս­տա­տութ­յուն­նե­րի կա­յաց­մա­նը նպաս­տել սո­վո­րեց­նե­լու։

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն