Ի՞նչ անել «Երբեք»-ի դեմ հանդիման եթե ոչ փնտրել «Ընդմիշտ»-ը մի քանի գաղտնի նոտաների մեջ:
2006 թվականին հրատարակված Մյուրիել Բարբերիի «Ոզնու նրբագեղությունը» վեպը վերջապես կարող ենք կարդալ հայերեն: Վեպի աննախադեպ հաջողության շնորհիվ Բարբերին համարվում է ժամանակակից ֆրանսագիր լավագույն հեղինակներից մեկը: Վեպը թարգմանվել է ավելի քան 40 լեզուներով, իսկ 2009 թվականին՝ էկրանավորվել:
«Ոզնու նրբագեղությունը» խորաթափանց մտքերով հարուստ օրագրային վեպ է, որն ունի միաժամանակ երկու գլխավոր հերոս՝ 54-ամյա դռնապան Ռընեն և նույն շենքի բնակիչ դպրոցական Պալոման, որոնք երկուսն էլ պատմում են իրենց կյանքի պատմությունն առաջին դեմքով: Սոցիալական ահավասարությունների, ճակատագրի, մենության, ինքնասպանության, կյանքի իմաստի որոնումների մասին այս գիրքը դյուրամարսներից չէ: Եթե չունեք փիլիսոփայության, գրականության, նկարչության, երաժշտության մասին բազային գիտելիքներ, շատ բաներ անհասկանալի կթվան: Պալոմայի կյանքի մասին ընկալումներն էականորեն տարբերվում են իր ընտանիքի, հասակակիցների ընկալումներից և միայն կարողանում է շփման եզրեր գտնել դռնապան Ռընեի և ճապոնացի Կակուրոյի հետ: Նրանք աղջկան սակավաթիվ երկխոսությունների օգնությամբ կարողանում են սովորեցնել կյանքի լավագույն դասերը, իսկ Ռընեի շնորիհիվ աղջիկը վերջնականապես ազատվում է ինքնասպանության մտքից:
«Մի՛ վախեցեք, Ռընե՛, ես ինքնասպան չեմ լինի և ոչինչ էլ չեմ այրի: Ես այսուհետ կփնտրեմ Ձեզ համար ընդմիշտ-ներ երբեք-ում: Կփնտրեմ այս աշխարհում գեղեցկություն»:
Սպիտակ մարգարիտները
Իմ թափվող թևքերին, երբ դեռ լցված է սիրտս,
Մենք լքեցինք իրար
Ես տանում եմ դրանք ինձ հետ
Որպես ձեզնից հուշ:
Կոկինշու