Գլխումս բառեր են պտտվում
Ու ես ցավեր չունեմ, հոգիս
Ու ես ցավեր չունեմ հոգումս…

***

Եվ լռությունդ, սեր իմ
Նմանվում է կուչ եկած ծերունու
Որ միշտ հասկանալ եմ փորձում

***

գնանք
Ու չենք գնում
Մրսում ենք ու չենք գնում
Հայացքներս կամարին է ինչ-որ
և չենք գրկում իրար
ու մերթ շշնջում եմ՝
տուն եմ եկել
ասում եմ մտքումս,
որ նա է տունս
ու չենք գնում
ու չենք գրկում իրար,
երևի այդպես է պետք:

***

Ցանկություն է հասարակ
Որ պիտի լինես
իմ քաղաքում
հետո սուրճ խմենք
ու ես երևակայեմ
թե բաժակիդ սև մրուրում
ինչ-որ ծանոթ տառ եմ տեսնում…

***

Այս վազքի
Ու այս ընթացքի մեջտեղում եմ
Ուր սերը
Որպես հավատարիմ ուղեկից է
Ու ես հոսում եմ դեպի վար
ու
Սիրտս հանգիստ է

***

Եվ ի վերջո
Դու զգացողություն ես
Ու անվերջ զրույց իմ մեջ…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն