Նժ­դեհ Ե­րան­յան
մշա­կու­թա­բան, հնա­գետ

Դժ­վար է գրել պա­տե­րազ­մի մա­սին, հատ­կա­պես երբ այն քո երկ­րի հա­մար այն­քան էլ շա­հե­կան դիր­քե­րով չի ա­վարտ­վել: ­Բայց այն ինչ գրե­լու եմ, չի հա­վակ­նում լի­նել պա­տե­րազ­մի և ­հատ­կա­պես պար­տութ­յան պատ­ճառ­նե­րի ռազ­մա­կան և ­քա­ղա­քա­կան վեր­լու­ծութ­յուն: Դ­րա դե­տալա­յին քննութ­յու­նը թող­նե­լով նեղ մաս­նա­գետ­նե­րին, ընդա­մենն ու­զում եմ կիս­վել իմ՝ որ­պես քա­ղա­քա­ցու մտո­րում­նե­րով և ­հե­տա­գա ա­նե­լիք­նե­րով:
­Պա­տե­րազմ­նե­րը չեն վա­րում միայն զին­վո­րա­կան­նե­րը և ­հետ­ևա­բար չեն հաղ­թում կամ պատր­վում միայն նրանք. պա­տե­րազ­մում են պե­տութ­յուն­նե­րը և­ արդ­յուն­քը հա­վա­սա­րա­պես կի­սում են պե­տութ­յան բո­լոր բա­ղադ­րիչ­նե­րը: ­Պի­տի խոս­տո­վա­նենք, որ այս ել­քի հա­մար պա­տաս­խա­նա­տու ենք բո­լորս: Մր­ցակ­ցութ­յու­նը և ­պա­տե­րազ­մը պետութ­յուն­նե­րի և ­հա­սա­րա­կութ­յուն­նե­րի միջև բո­լոր ժա­մա­նակ­նե­րում էլ ան­խու­սա­փե­լի է և ­միշտ լի­նե­լու է: Ա­սում են՝ հա­սա­րա­կա­կան և ­գի­տա­կան ա­ռա­ջըն­թա­ցը նաև պա­տե­րազ­մի մի­ջո­ցով է լի­նում: ­Խո­նարհ­վե­լով ար­ցախ­յան պա­տե­րազ­մում զոհ­ված բո­լոր հե­րոս­նե­րի ա­ռաջ՝ պի­տի նշեմ, որ այս պա­տե­րազ­մը և­ ին­չու ոչ, նաև այս­պի­սի ել­քը մեր պե­տութ­յան հա­մար նոր հնա­րա­վո­րութ­յուն­ներ և ­գոր­ծե­լու նոր դաշտ են ստեղ­ծում: ­Հե­տան­կա­խաց­ման շրջա­նում ան­դա­դար քննա­դա­տել ենք բո­լո­րին, նեղսր­տել մեր շրջա­պա­տից, դժգո­հել այս կամ այն պաշ­տոն­յա­յի և­ երկ­րի ան­գոր­ծութ­յու­նից: Եվ դժգո­հութ­յու­նը գու­ցե ար­դար էր, բայց բա­վա­կան չէր ա­մուր պե­տութ­յուն ստեղ­ծե­լու հա­մար: Ա­ռան­ձին ան­հատ­ներ ի­րենց նվի­րու­մի շնոր­հիվ գու­ցե հույս են ներշն­չել ա­պա­գա­յի հան­դեպ և­ ու­ժեղ պե­տութ­յան ի­մի­տա­ցիա ստեղ­ծել, բայց հա­սա­րա­կութ­յու­նը եր­բեք չի ձևա­կեր­պել պե­տութ­յան այն մո­դե­լը, ո­րում կցան­կա­նար ապ­րել և­ ո­րը ի վի­ճա­կի կլի­ներ պաշտ­պա­նել իր քա­ղա­քա­ցի­նե­րին: Այ­սօր ու­նենք այն ինչ ու­նենք: Այս պա­տե­րազ­մը պետք է լի­նի մեր զրո կե­տը, սկզբնա­կե­տը, որ­տե­ղից պի­տի սկսենք կա­ռու­ցել այն գի­տե­լի­քա­հեն եր­կի­րը, ո­րը հաղ­թելու է հա­ջորդ պա­տե­րազմ­նե­րում: ­Պի­տի օգ­տա­գոր­ծենք այս հնա­րա­վո­րութ­յու­նը, ո­րով­հետև հա­ջոր­դը գու­ցե և չլինի: Իսկ նոր պա­տե­րազ­մը և ­փոր­ձութ­յուն­նե­րը շատ հե­ռու չեն:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն