–Կարծես՝ դժվար էր հասկանալ, որ ամեն ինչ այդքան էլ պարզ չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից,- չարությամբ ֆշշացրեց նա` կաթոցիկի տակ պառկած:
–Ներեցեք, սիրելիս, բայց ով կարող էր ենթադրել, որ ամեն ինչ այդքան լուրջ է, և որ դուք այդպիսին եք:…
–Ինչպիսի՞ն:
Մի՞թե ոչ մեկին չզարմացրեց այն փաստը, որ նորմալ, առողջ մարդու քիթը, ժամանակ առ ժամանակ, ոչ այս, ոչ այն, երկարում է: Երկարում է, իսկ հետո դարձյալ կարճանում:
Մի՞թե անպայման պետք է 12 մատով կամ էլ երկու գլխով ծնվես, որ լրջորեն ուշադրություն գրավես: Թեև… ի՞նչ եմ խոսում: Անգամ այդ դեպքում կշարվեն տերմինները՝ ատավիզմ (հետասերում), անոմալիա……
Իսկ մա՞րդը… Իսկ ու՞ր մնաց նա – Homo Sapiens – ը: Չէ՞ որ դա, ցավոք, այն ոչ հազվադեպ դեպքերից է, երբ մարդուն ոչ թե պետք է տանջել «գիտական տերմիններովե, այլ պարզապես՝ բուժել: Ընդ որում՝ և՛ հիվանդին, և՛ հիվանդությունը: Բայց միայն` պարզելով նրա ճշգրիտ հիվանդությունը…… Սկզբնապատճառը…
Բայց ոչ,…ավելի շահավետ է խեղճին ինչ-որ անմեղ արարքի մեջ մերկացնել, նրա վիճակի կամ արտաքինի հետ հիմար (թեկուզ և ենթադրական) համանմանություն անցկացնել, որպեսզի
հետո առանց խղճի խայթի հրաժարվեն նրա բուժումից սովորական ձևակերպմամբ. «Բժշկությունն այստեղ անզոր էե:
Դուք հասկան
ու՞մ եք, որ մյուս մարդկանց համեմատ, ինչ-որ առումով ոչ նորմալ մարդուն նման բան ասելով՝ բժիշկները նրան դատապարտում են «ժողովրդական դատավճռիե: Հենց որ ամբոխը լսի այդ զառանցանքը, ուրեմն` այդպես էլ կա:
Ինչ-որ մեկը հիմարություն է դուրս տալիս, իսկ մարդիկ այն հալած յուղի տեղ ընդունելով, հավատում են և թե՛ իրենց, թե՛, ինչը ուշագրավ է, ուրիշների գլուխներն են մտցնում վերջնական տարբերակը՝ խրոնիկական ստախոսություն: Եվ վերջ:…
«Ինչու՞ է նրա քիթը աճում: Որովհետև նա ստում է: Ավելի ճիշտ, երբ նա ստում է: Իսկ երբ չի ստում, քիթը նորմալ քիթ էե:
Իսկ հետո՞: Եկեք քնքուշ, հոգեցունց հեքիաթ հորինենք փոքրիկ հրեշի մասին, որի բախտը ախտաբանորեն չի բերել, որովհետև միշտ, երբ նա փորձում էր ստել, խելացի, լավ և առողջ քեռիները բռնում էին նրա ձեռքը: Ավելի ճիշտ, քիթը:
Հիմարներ, դուք գոնե հասկանու՞մ եք, որ այդ ամբողջ պատմությամբ դուք գրեթե կանոնակարգել եք մահացու մեղքերից մեկը: Քանի որ, ուզես չուզես, ընթերցողների (հիմնականում երեխաների) մեծ մասը ԽՂՃԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ է զգում:
Հետո ավելի վատ: Պարզվում է` ստախոսությունն այստեղ գործ չունի. նա այդպես այլանդակվել է խեղճ հյուսնի պատճառով, որպեսզի հետո պայքարի չարիքի դեմ, մինչև բարի ուժերի կատարյալ և անառարկելի հաղթանակը:… Ուրեմն հիմա ինչ՝ մեղավո՞ր, թե՞, ընդհակառակը, մեսիա:
Ինչու՞ են կարդում Ավետարանը: Որպեսզի կեղծեն և ծաղրապատճենե՞ն: Դե, Աստված է նրանց դատավորը:
Ես ամբողջ կյանքում կարծում էի, թե ժամանակը բուժում է: Հավատացեք, ես մյուսներից ավելի հաճախ եմ ստիպված եղել կրկնել այդ «հմայախոսքըե, որպեսզի վերջնականապես չհուսահատվեմ: Բայց, ահա, պարզվում է, որ այն միայն բուժող չէ:…
Ժամանակը նման է մարդու մաշկին. տարեց տարի ավելի ու ավելի պիրկ է գրկում կմախքը, և մի գեղեցիկ օր մարդու բոլոր արատները, որ մինչ այդ թաքնված էին հաստ ճարպի տակ, արտաքին աշխարհ են դուրս գալիս և դառնում է սարսափելի: Սարսափելի է անդյուրազգացության համար, սարսափելի է անտարբերության համար, սարսափելի է ծիծաղի և նույնիսկ… նախանձի համար: Նախանձ, որ ենթագիտակցորեն զգում ես, նայելով մուրացկանին: Նախանձում ես նրա ազատությանն ու անկախությանը:
Իսկ ամենագլխավորը՝ նախանձում ես, որ եթե նրան շատ բան հասանելի էլ չէ, ապա թույլատրելի է ամեն ինչ: Եվ մի վիճեք, դա այդպես է, որովհետև……
– Իսկ ես չեմ էլ վիճում: Դուք միանգամայն ճշմարտացի եք……
Ահա, միայն…թե որտեղից անցյալի բժիշկները իմանային, որ ինչ-որ մեկը, ասենք, պարզապես բարձր ճնշում ունի, և նրա բոլոր պրոբլեմները ընդամենը տատանվող, խիստ ռիթմիկ կծկման արդյունք են:…
Դե լավ, դա դեռ պարզ է, իսկ մարդի՞կ: Նրանք, ախր, ինչպե՞ս պիտի կռահեին, որ այդ «ինչ-որ մեկըե կարող է այնքան համեստ լինել, որ պարզապես ամաչում է բարձրաձայն խոսել իր հիվանդ և տկար սրտի մասին:
Համաձայնեք, փիլիսոփայելն ու մեղադրելը հեշտ է. իհարկե, փիլիսոփաները գիտեն և հասկանում են մյուսներից ավելի շատ, բայց, միևնույն ժամանակ, ԿԱՐՈՂԱՆՈՒՄ են մյուսներից բավական քիչ:
Դա… այդպես չէ՞:
Դե, այդ դեպքում խորհուրդ տվեք երիտասարդ, սկսնակ բժշկին, ինչպե՞ս, կատարելապես չտիրապետելով անհրաժեշտ գիտելիքների, կարողանա օգնել մարդուն՝ փրկվելու ծիծաղից, անտարբերությունից և պարբերաբար կրկնվող ծաղր ու ծանակից:…
– Բժիշկ, հեռացեք հայելուց: Դուք իսկապե՞ս կարծում եք, որ Ձեզ կարող է պետք գալ իմ խորհուրդը:…
Թույլ տվեք: Զուր ժամանակ մի կորցրեք, այժմ գրեթե կեսգիշեր է: Պատուհանը, շիրմայի ետևում, փակ չէ:
Իմ մասին մի անհանգստացեք, կասեմ, որ բժշկին իր հիվանդ սիրտը դավաճանեց, և նա… չկարողացավ պահել Ձեզ:
Պինոկկիոյին փրկել չհաջողվեց, ամբողջ հույսը Ձեզ վրա է:
Եվ հիշեք, յուրաքանչյուր ինքն իրեն հարգող մարդ կյանքում գոնե մեկ անգամ պետք է ծնունդ տա ինքն իրեն:
Հաջողություն Ձեզ, Գուլիվեր:
Թարգմանությունը` Շաքե ԵՐԻՑՅԱՆԻ