Ո­րով­հետև մար­դիկ
Բա­րի չեն ե­ղել իմ հան­դեպ։

***

Դու շատ նման ես քո մո­րը
Ինձ թվում է՝ իմ մեջ կա նրա նրբութ­յու­նը
Եր­կուսդ էլ նույն աչ­քերն ու­նեք
Ո­րով­հետև եր­կուսս էլ ու­ժաս­պառ ենք
Եվ ձեռ­քե­րը
Մենք կի­սում ենք նույն թա­ռա­մած մատ­նե­րը
Բայց այդ զայ­րույ­թը, մայրդ այն չի կրում
Դու ճիշտ ես
Այս զայ­րույ­թը միակ բանն է,
Որ ստա­ցել եմ հո­րիցս։

***

Ես ու­զում եմ նե­րո­ղութ­յուն խնդրել
բո­լոր կա­նան­ցից,
Որոնց ան­վա­նել եմ գե­ղե­ցիկ՝
Խե­լա­ցի կամ խի­զախ ան­վա­նե­լուց ա­ռաջ,
Ցա­վում եմ, որ հնչեց այն­պես, կար­ծես
Մի պարզ բան, ո­րով ծնվել եք,
Ա­մե­նա­շատն է հպար­տա­նա­լու տե­ղիք տա­լիս, երբ
Ձեր ո­գին լեռ­ներ է փշրել
Այս պա­հից ես կա­սեմ բա­ռեր, ինչ­պի­սիք են՝
«­Դու ան­կոտ­րում ես» կամ «դու յու­րա­հա­տուկ ես»,
Ոչ ո­րով­հետև ես չեմ հա­մա­րում ձեզ գե­ղե­ցիկ,
Քան­զի դուք ա­վե­լին եք, քան դա։

***

Ես չեմ ու­զում ու­նե­նալ քեզ
Դա­տար­կութ­յունս լցնե­լու հա­մար
Ես ու­զում եմ լցված լի­նել ինձ­նով,
Ես ու­զում եմ այն­քան ամ­բող­ջա­կան լի­նել,
Որ լու­սա­վո­րեմ մի մեծ քա­ղաք,
Եվ հե­տո միայն
Ու­նե­նալ քեզ, ո­րով­հետև միա­սին
Մենք այն կա­րող ենք վա­ռել։

Ես միշտ
Գ­ցում եմ ինձ այս
Խառ­նաշ­փո­թի մեջ
Ես միշտ թույլ եմ տա­լիս նրան
Ինձ «գե­ղե­ցիկ» ան­վա­նել
Եվ գրե­թե հա­վա­տում եմ դրան
Ես միշտ ցատ­կում եմ՝ մտա­ծե­լով,
Որ նա կբռնի ինձ
Անկ­ման պա­հին,
Ես ան­հույս
Սի­րող եմ
Ե­րա­զող եմ և
Դա իմ մա­հը կլի­նի։

***

Ես չգի­տեմ՝ ինչ է հա­վա­սա­րակշռ­ված
կյան­քով ապ­րե­լը,
Երբ տխուր եմ,
Չեմ լա­ցում, թափ­վում եմ,
Երբ եր­ջա­նիկ եմ,
Չեմ ժպտում, փայ­լում եմ,
Երբ զայ­րա­ցած եմ,
Չեմ գո­ռում, այր­վում եմ։

Ծայ­րա­հե­ղութ­յուն զգա­լու լավ կող­մը այն է,
Որ երբ ես սի­րում եմ, նրանց թևեր եմ տա­լիս,
Բայց, գու­ցե, դա այդ­քան էլ
Լավ չէ, ո­րով­հետև
Ն­րանք հակ­ված են հե­ռա­նա­լու,
Եվ դու պի­տի տես­նես ինձ կոտր­ված սրտով,
Ես չեմ վշտա­նում,
Ես փշրվում եմ։

***

Ինձ սար­սա­փեց­նում է՝ ինչ­պես ենք
Մենք կորց­նում մեզ նա­խան­ձից,
Երբ ու­րիշ­նե­րը հա­ջո­ղում են,
Բայց հա­ռա­չում ենք թեթ­ևա­ցած,
Երբ նրանք ձա­խո­ղում են։

Միմ­յանց
Տո­նե­լու կա­րո­ղութ­յու­նը
Ա­մե­նա­բարդն է
Մարդ­կութ­յան հա­մար։

***

Նա հարց­րեց, թե ին­չով եմ զբաղ­վում,
Ա­սա­ցի, որ փա­թե­թա­վոր­ման փոքր
Կազ­մա­կեր­պութ­յու­նում եմ աշ­խա­տում, որ­տեղ…
Նա ընդ­հա­տեց ինձ.

Ոչ թե՝ ինչ ես աշ­խա­տում,
Այլ ի՞նչն է քեզ խեն­թաց­նում,
Ի՞նչն է քո անք­նութ­յան պատ­ճա­ռը։

Ա­սա­ցի, որ գրում եմ
Խնդ­րեց ցույց տալ ի­րեն ինչ-որ բան,
Ես դրե­ցի մատ­նե­րիս ծայ­րե­րը նրա նա­խա­բազ­կին
Եվ սա­հեց­րի դե­պի դաս­տա­կը,
Նա փշա­քաղ­վեց,
Ն­րա բե­րա­նը սեղմ­վեց,
Մ­կան­նե­րը ձգվե­ցին,
Նա հա­յաց­քը հա­ռեց աչ­քե­րիս մեջ,
Կար­ծես ես եմ պատ­ճա­ռը,
Որ նա թար­թեց,
Ես թե­քե­ցի հա­յացքս,
Եվ երբ նա մո­տե­ցավ ինձ,
Ես հետ քաշ­վե­ցի։

Փաս­տո­րեն,
Ու­շադ­րութ­յուն ես գրա­վում.
Այ­տերս կարմ­րե­ցին, երբ
Ա­մաչ­կոտ ժպտա­ցի՝
Ըն­դու­նե­լով,
Որ ո­չինչ չեմ կա­րող փո­խել։

Թարգմանությունը՝ Է­վե­լի­նա Դա­միանի

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն