Ս­տե­փա­նա­կեր­տի գե­րեզ­մա­նա­տա­նը փո­սե­րը նա­խա­պես են փո­րում: ­Փո­սե­րը, ո­րոնց մեջ զա­վակ­նե­րիդ ես դնե­լու: Իմ յոթգլ­խա­նի հրեշ, իմ ան­կուշտ հրեշ­տակ: ­Դու ի՞նչ խղճով ես այս­քան թան­կա­նում, իմ ան­գին եր­կիր, իմ ան­կուշտ եր­կիր: ­Քո թան­կութ­յու­նը տա­պա­նա­քար է, որ մեր ձեռ­քով քա­շում ենք մեր կյան­քե­րի վրա: Իմ թանկ եր­կիր, իմ ծանր եր­կիր: ­Քա­շում ենք ու ան­ձայն պառ­կում՝ նա­խա­պես փոր­ված այդ փո­սե­րի մեջ, որ տեղ չմնա մյուս զա­վակ­նե­րիդ, բայց հենց մեր կող­քին նո­րերն են փոր­վում՝ պու­ճուր տղեր­քի, սուրբ մա­նուկ­նե­րի կյան­քե­րի հա­մար: Իմ թանկ եր­կիր, իմ սուրբ եր­կիր:
Ու քեզ հան­կարծ բո­լորն են սի­րում, ան­գամ նրանք, որ չեն էլ տե­սել, ան­գամ նրանք, որ գնա­լու են ու հեռ­վից սի­րեն՝ հեռ­վից ու բարձր, հեռ­վից, գո­ռա­լով, ո­րով­հետև դու չա­փա­զանց ծանր ես, իմ պու­ճուր եր­կիր, իմ հսկա եր­կիր, իմ ծանր ժայռ: Ու քեզ հան­կարծ բո­լորն են սի­րում, ո­րով­հետև միշտ էլ բո­լո­րը մա­հա­մեր­ձի շուրջն են հա­վաք­վում՝ ո­մանք խղճա­լով, մյուս­նե­րը ժա­ռան­գութ­յու­նը մտքում կի­սե­լով: Գնա մե­ռի, ա­րի սի­րեմ, իմ մեռ­նող եր­կիր, իմ հառ­նող եր­կիր: Գ­նան մեռ­նեն, որ գան, սի­րես, նրանք, որ քեզ ողջ-ողջ էին սի­րում: Իմ պու­ճուր տղերք, իմ սուրբ մա­նուկ­ներ:
Ու քեզ կի­սում են հրա­պա­րա­կում, իմ դեռ չըն­կած եզ, իմ թո­կից փա­խած, ար­նա­շա­ղախ եզ: ­Սուր դա­նակ­նե­րը վզիդ են քա­շել, որ քեզ մոր­թե­լուց հե­տո էլ սգան, ող­բան, կո­տոր­վեն, որ ա­պա­ցու­ցեն, որ հենց ի­րենք են ա­մե­նից շատ ու ան­վե­րա­պահ քեզ սի­րող­նե­րը: ­Սուր դա­նակ­նե­րը վզիդ են քա­շել, որ սգա­վոր դառ­նան, ո­րով­հետև սգա­վոր­նե­րին բո­լորն են սի­րում: Իմ խեղ­ճուկ­րակ, իմ քա­ցի տվող, իմ չընկ­նող եզ:
Իսկ դու հան­կարծ էլ չես սի­րում մեզ, իմ ու­րա­ցող մայր, իմ խե­լա­գար մայր, ինչ­պես չեն սի­րում զոհ­ված զա­վա­կի հո­գե­հանգս­տին սփո­փան­քի խոս­քեր ա­սող ող­ջե­րին: Ու դու հան­կարծ էլ չես սի­րում մեզ, ո­րով­հետև նա­խա­պես փոր­ված փոսն ես ի­ջեց­րել բո­լոր նրանց, ում ա­մե­նից շատն էիր սի­րում: ­Պու­ճուր տղեր­քին, սուրբ մա­նուկ­նե­րին: Իսկ մեր լի­նե­լը չա­փա­զանց ծանր է, ծայ­րա­հեղ ա­նի­մաստ: Իսկ դու դեռ պետք է նե­րես մեզ: Իմ հան­դուր­ժող եր­կիր, իմ նե­րող եր­կիր:
Ե­ռաբ­լու­րում ճիշտ ի­րար կող­քի ա­վե­լա­նում են նոր-նոր թմբե­րը՝ պու­ճուր տղեր­քի, թա­քուն յա­րե­րի, ջա­հել մայ­րե­րի ու այլևս եր­բեք չծնվող ե­րե­խա­նե­րի: ­Հողդ թեթև է մեռ­նո­ղի վրա ու այն­քան ծանր մեր ոտ­քե­րի տակ: Իմ չքնաղ եր­կիր, իմ պու­ճուր եր­կիր: Ու ծան­րութ­յունն այդ մեզ կուլ է տա­լիս, ու հետ չի թքում՝ հա­վերժ պա­հե­լով իր էութ­յան մեջ: Իմ բա­ցար­ձակ սեր, իմ կոր­ծա­նող սեր: ­Զո­հեր պա­հան­ջող ու զո­հի վրա ող­բա­ցող եր­կիր: ­Մի կող­մից թա­ղող, մի կող­մից ծնող խե­լա­գար եր­կիր: ­Մեր պար­տութ­յան մեջ աղմ­կող եր­կիր, քո հաղ­թութ­յան մեջ բա­ցար­ձակ եր­կիր:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն