Ասում են, թե Ուրարտուի արքաները բարեգութ էին, ու այնքան բարեգութ, որ այդպին մտան պատմության մեջ, այնքան, որ նույնիսկ պատմիչները չէին փնովում ու բողոքում:

Երևի հենց այդ բարեգթությունն էր, որ կործանեց նրանց, այլապես նրանք կմնային, կպայքարեին չարի դեմ ու վերացնելով չարին մի նոր տեսակ կստեղծերի, որը կամ կպայքարեր դեմ, կամ հանուն այդ տեսակի ու գուցե աստվածաբանական բարու և չարի պայքարը լիներ բարու և ավելի բարու միջև: Ի դեպ, այդպիսի պայքար արդեն եղել է, թեև հաղթողը մնացել է փակված պատմագիրների հիշողություններում ու մոխրացած էջերում: Ու այսքանով հանդերձ ոչ մի արարած ու արարված, ու նունիսկ արարիչ սպառիչ պատասխան չի տվել, թե որն է բարին ու որն է չարը, չի առանձնացրել այն տեսակը, որի հետ հանդիպելիս կարողանայիր առանձնացնել ու որոշել նրա պատկանելությունը: Ու այսպիսով ստեղծվել է մի տեսակ, որն ինքն իսկ չի կողմնորոշվում իր տեսակի, իր՝ տեսակին պատկանելության մեջ:
Այսօր մեզ հասած տեղեկությունները Ուրարտուի մասին այնքան քիչ են ու ցրված, որ չենք կարող անգամ ասել, թե ինչպիսին էր այն իրականում: Ու հիմա արդար ու իմ հոգու առաջ հանգիստ լինելու համար ուզում եմ մի պատմություն պատմել Հին աշխարհի սիրո մասին, որ հենց Ուրարտուի սերն էր:
Ձեզ նման շատերն են թերահավատությամբ ու զարմանքով վերաբերվում նմանօրինակ ձևակերպումներն՝ քմծիծաղով պնդելով իրենց կարծիքը, թե անպատկերացնելի և օտար է այդ ժամանակների սերը ու այն, որ այդ ժամանակ կարող էր առհասարակ սեր լինել: Սա ենթադրում է, որ չփնտրելով հնարավոր չէր գտնել սեր, իսկ փնտրելով՝ հնարավոր, ինչը արդիում համարվում է լուծելի հարց:
Մի պահ մտածեք, թե ինչ էր ասում Պլատոնը, երբ խոսում էր աստծո ստեղծած առաջին արարածների մասին, ովքեր ծնվում էին զույգերով ու սիրում էին իրար: Արդյո՞ք դա իրական կամ գոնե իրատեսական է. (նախ մի կողմ թողնենք ֆիզիոլոգիական ու կենսաբանական իմացությունները, որոնք այս պահին ոչ միայն օգտակար չեն, այլև կարող են խանգարել): Պատկերացնենք, որ այս մարդիկ եղել են. ինչպիսին էր նրանց սերը ու որն էին նրանք համարում սեր: Դա, ըստ երևույթին, կենցաղից վեր մի զգացմունք էր, երբ կար երջանկության գիտակցումը, սակայն ինչ-որ բան ամենայնիվ բացակայում էր, որը պայմանականորեն անվանենք զանազանություն, հետաքրքրություն, ավելին ունենալու ձգտում կամ լիարժեքություն: Բայց բավարարվածություն զգալու համար, իսկ միգուցե իրագործելու համար այն ամենանվիրականը չէր բավականացնում հնարավորությունը: Հենց այստեղ է ծնվում դավաճանությունը, որ կարելի է նաև ասել ազատում, ու առաջին անգամ իրագործվում:
Ինչպես ասացի արդեն, սա առաջին դավաճանությունն էր, սակայն հաշվի առնենք, որ սա առաջին ձգտումն էր դեպի ազատություն ու առաջին ըմբոստությունը նախատեսվածի կամ ճակատագրի դեմ:
Պլատոնը նշում է, որ այս բարքերն առաջացրին արարչի զայրույթն ու նա որոշեց բաժանել մարդկանց իրարից և ուղարկել նրանց աշխարհի տարբեր ծագեր, որպեսզի ամբողջ կյանքում փնտրեն իրար ու չգտնեն:
Սա մի պատիժ էր, որ դատապարտեց մարդկությանը թափառել, տեսնել, սիրել, հաղթել ու պարտվել անհաշվելի ժամանակներ շարունակ ու մնալ մենակ: Պատմության որոշակի հատվածում միայն այս երևույթը վերագտավ իրեն, սակայն արդեն ոչ թե մեծԱրարիչն էր որոշում մարդկային սիրո և միասնության ճակատագիրը, այլ միայն մարմնական կաղապարի ստեղծողը: Սա յուրօրինակ մի վերադարձ էր Պլատոնի նկարագրած ժամանակներին, որը նույնպես տապալվեց Շեքսպիրյան դրամաների մետիվներով. նորից նախագծյալ երկուսը, որ պիտի լինեին միասին կամ չլինեին, դուրս եկան 2=1 կամ 1+1=1 հավասարումից ու 2-ը թողեցին որպես 2:
Ինչպես փաստում է ժամանակի սեր կոչվող երևույթի ժամանակագրությունը մարդու և իր իսկ ստեղծողի կողմից ընկալվում է տրամաբանորեն հակառակ ձևով. առաջինն այն ընկալում է որպես ազատություն, երկրորդը՝ հնազանդություն ու ենթարկում:
Կարելի՞ է արդյոք ձևակերպել, որ սերն ըմբոստության մեջ է. հավանաբար շատ մեծ է սխալվելու վտանգը ու միևնույն ժամանակ պարունակում է ճշմարտության քանակություն: Հանդերձ այս ամենի հարաբերական է նույնիսկ սերը, որ կարող է լինել ինչպես ըմբոստության, այնպես էլ հնազանդության մեջ: Ո՞րն է այս պարագայում պատասխանը, ո՞րտեղ փնտրել սերը, եթե միանշանակ չէ նրա գտնվելու տեղն ու ժամանակը: Իմ համեստ կարծիքով պատասխանն արդարության ու ազնվության մեջ է:
Ուրարտուի արքաներն ազնիվ էին, երբ առաջին անգամ դավաճանեցին ըմբոստությամբ ու սիրեցին: Խորին համոզմամբ սա առաջին իրական սերն էր, որ երկրագունդն զգաց իր վրա: Այո, դա ավելի ազնիվ էր, քան Ադամի ու Եվայի սերը, քանզի նրանք ընտրության հնարավորություն չունեին, ավելի ազնիվ էր, քան Ռոմեոյի ու Ջուլետի սերը, քանզի նրանք չգիտեին, թե ում են դավաճանում (այս անգամ մերօրյա հասկացությամբ): Նրանք առաջինն էին, որ սիրեցին անշահախնդիր ու հրաժարվեցին la Dolce Vita-ից ու ընտրեցին ազատությունը: Մյուսներին նրանք աստծո զայրույթով ուղղորդեցին դեպր ազնվություն ու ազատություն, որ երջանկության հիմքն է գծագրում՝ ի հակառակ բոլոր տեսակի արարիչների ու առաքյալների…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն