class=

ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴԸ

Թ­վում է՝ ա­մեն ինչ ու­նի վերջ, և մի օր էլ Եր­կիր մո­լո­րակն է դուրս թռչե­լու իր ու­ղեծ­րից ու գլոր­վե­լու տիե­զեր­քի ան­հա­տակ ան­դուն­դը: Սա­կայն Վա­չա­գան Մա­նուկ­յա­նը ջնջեց վեր­ջի ու ա­վար­տի մա­սին բո­լոր փի­լի­սո­փա­յութ­յուն­նե­րը, քան­զի նրա ըն­թաց­քը հա­վեր­ժինն է: Հաղ­թող էր, ա­նե­րեր, քրիս­տո­նեա­կան հա­վա­տով հզո­րա­ցած, քան­զի Ա­մե­նա­զո­րի խոս­քը հոր շուր­թե­րից լսել էր:


ՎԱՉԱԳԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՄԱՐԴԸ


Ե­ղել են պա­հեր, որ ա­նի­մաստ եմ հա­մա­րել մարդ­կա­յին ողջ գո­յութ­յու­նը, նման­վել Սի­զի­փո­սին, ու ար­դեն իսկ այ­լայլ­վում էի, երբ գրա­սեն­յա­կի դու­ռը բաց­վել է, ու ան­սահ­ման ժպի­տով ներս է մտել Վա­չա­գան Մա­նուկ­յա­նը, մի հա­յաց­քով որ­սա­ցել հո­գե­վի­ճակս ու ուսս թփթփաց­նե­լով՝ պո­կել ինձ աշ­խա­տա­սե­ղա­նից, և քիչ անց զբոս­նում էինք Եր­ևա­նի պու­րակ­նե­րից մե­կում: Սի­րում էր պու­րակ­ներն ու այ­գի­նե­րը, այդ այ­գի­նե­րում ու պու­րակ­նե­րում զբոս­նող մարդ­կանց ժպիտն ու հոգ­ևոր լու­սե­ղեն թրթիռ­ներն էր սի­րում:
Իբրև այր՝ ա­մուր կանգ­նած էր ոչ միայն ըն­կեր­նե­րի, հա­րա­զատ­նե­րի ու մտե­րիմ­նե­րի կող­քին, այլև լրիվ ան­ծա­նոթ մարդ­կանց պատ­րաստ էր օգ­նել և լավ էր զգում, ի­րեն հարս­տա­ցած էր զգում:
Մա­նուկ­նե­րի հա­մար խեն­թա­նում էր: Ն­րանց աշ­խար­հի մաք­րութ­յու­նը հա­րա­զատ էր ի­րեն: Հետ­ներն այն­պես ան­մի­ջա­կան ու մտեր­միկ էր շփվում, որ ե­րե­խան ա­կա­մա սի­րում ու վստա­հում էր Վա­չա­գա­նին:
Մար­մինն էլ ու­ժեղ էր. ձեռք սեղ­մե­լիս իր ներ­սի հզոր լիցքն էր փո­խան­ցում: Ան­սահ­ման բա­րի էր, կա­մե­ցող ու գի­տեր ար­ժեք­նե­րը գնա­հա­տել: Հա­մեստ էր՝ բարձր ար­ժե­քի գի­տակ­ցութ­յամբ, և­ ան­հան­դուր­ժող, երբ կեղ­ծիք էր տես­նում:
Վա­չա­գա­նի մարդ­կա­յին ո­րակ­նե­րով պի­տի դաս­տիա­րա­կել վաղ­վա սերն­դին:

ՎԱՉԱԳԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՄՏԱԾՈՂԸ


Մեր ա­ռա­ջին հան­դի­պու­մը գրքի լույ­սըն­ծայ­ման նա­խօ­րեին էր: Ժ­պի­տով, մի քիչ էլ ա­մոթ­խած՝ ինձ հանձ­նեց իր գրվածք­նե­րը: Վեր­նագ­րել էր՝ «Երբ խզբզում եմ»: Կար­դա­ցի ու միան­գա­մից ա­նակն­կա­լի ե­կա: Հա­սուն գիր, ոչ մի կապ չու­ներ խզբզո­ցի հետ:
Հան­դի­պե­ցինք, ա­սա­ցի՝ լուրջ ար­ձա­կա­գիր ես, եղ­բայր… Քմ­ծի­ծաղ տվեց, թե՝ «ձեռ­քի հետ գրել եմ, ի­մը հրա­պա­րա­կա­խո­սութ­յունն է ու խո­հագ­րութ­յու­նը»:
Ի­րոք խո­հեմ էր, ճա­նա­չում էր մշա­կու­թա­յին ար­ժեք­ներն ու անմ­նա­ցորդ ըն­դա­ռաջ գնում դրանց: Ակ­նա­ծանք ու­ներ բո­լոր մե­ծե­րի նկատ­մամբ և­ ա­նընդ­հատ տա­լիս էր Թու­ման­յա­նի, Կո­մի­տա­սի, Սար­յա­նի, Չա­րեն­ցի, Մաթ­ևոս­յա­նի և­ այ­լոց ա­նուն­նե­րը: Վա­չա­գանն այդ մտա­վոր աղբ­յու­րից էր սնվում և հո­գով էր ար­ձա­գան­քում ար­վես­տի լա­վա­գույն նմուշ­նե­րին: Հա­տուկ վե­րա­բեր­մունք ու­ներ ազ­գա­յին մտա­ծո­ղութ­յան գի­գանտ­նե­րի նկատ­մամբ. Նժ­դե­հի, Հայկ Ա­սատր­յա­նի տեքս­տե­րից հա­ճախ մեջ­բե­րում­ներ էր կա­տա­րում:
Հ­րա­պա­րա­կագ­րութ­յան և խո­հագ­րութ­յան մեջ ևս լայ­նա­տես էր, խրոխտ հրա­պա­րա­կում­ներ ա­րեց, հու­շեց, մատ­նան­շեց առ­կա խնդիր­նե­րը:
Հա­վա­տում էր, որ մտքի ու­ժով կօգ­նի մո­լոր­յա­լին գտնե­լու դե­պի տուն ճա­նա­պար­հը:

ՎԱՉԱԳԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՄԱՐՏԻԿԸ


Դեռևս բա­նա­կա­յին տա­րի­նե­րից աչ­քի է ըն­կել մար­տա­վա­րա­կան խո­րի­մա­ցութ­յամբ: Ար­ժա­նիո­րեն պարգ­ևատր­վել է մե­դալ­նե­րով:
Եվ ա­հա, ար­ցախ­յան պա­տե­րազ­մի բռնկու­մը պի­տի Վա­չա­գա­նի աչ­քե­րից տա­ներ քու­նը:
Կա­մա­վո­րագր­վեց. չէին կան­չում, ըն­թա­ցա­կարգ կար, գնաց զին­կոմ ու պնդեց:
Ռազ­մա­ճա­կա­տում տղեր­քին հա­վա­քեց շուր­ջը, ոգ­ևո­րեց, օգ­նեց, կյան­քեր փրկեց: Մար­տը վա­րում էր գրա­գետ: Նա մա­հա­պարտ չէր, չէր գնա­ցել զոհ­վե­լու: Վա­չա­գա­նը գնա­ցել էր հաղ­թե­լու ու… հաղ­թեց: Այլևս նա հա­վեր­ժի ճամ­փորդն է:
Այն, որ Վա­չա­գան Մա­նուկ­յա­նը ազ­գա­յին հե­րոս է, ինձ հա­մար ու շա­տե­րի հա­մար աք­սեո­մա­տիկ ճշմար­տութ­յուն է: Նա չէր գնա­ցել հե­րո­սա­նա­լու, ի­րեն պետք չէր, ինչ­պի­սին կար՝ այդ­պի­սին էր: Բայց մեր հան­րութ­յա­նը, մա­տաղ սերն­դին և­ ի վեր­ջո մեր պե­տա­կան այ­րե­րին պետք է, որ ճա­նա­չեն ազ­գա­յին հե­րոս ՎԱՉԱԳԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ:


Ար­մեն Ա­վա­նես­յան

ՍԻՐՈ ԼՈՒՅՍԻ ՏԱԿ

Ան­նան ար­դեն հի­վան­դա­նո­ցում էր…
Բեր­նար­դը վեր­ջին ան­գամ փոր­ձում էր կապ հաս­տա­տել տիե­զեր­քի հետ, բայց…
Ինք­նա­հոս գլոր­վող ար­ցունք­նե­րը չէին դա­դա­րում լռել ան­գամ չոր քա­մու ներ­քո: Փո­ղոց­նե­րում ան­ձայն լռութ­յուն էր ի­ջել: Ար­մա­տի հետ կա­պը կորց­րած ծա­ռի տերև­ներն ընկ­նում էին ա­ռանց դժվա­րութ­յան, հան­դարտ:
Բեր­նար­դի ան­թիվ ե­րա­զանք­նե­րը մրսում էին ա­պա­գա­յում սպաս­վող դա­ժան ա­նակն­կա­լից…
Ան­նան…
Այն լու­սա­վոր ա­ղավ­նին, որ դեռ չճախ­րած՝ պատ­րաստ­վում է գե­ղե­ցիկ հո­գին հանձ­նել ա­րար­չին:
Ան­նան…
Այն գե­ղե­ղիկ ու­սա­նո­ղու­հին: Բեր­նար­դի սիր­տը պա­շա­րած հրաշ­քը:
«­Մենք պի­տի գնանք մինչև ի­րա­կան հրաշ­քի ա­րա­րու­մը…». Ան­նա­յի այս խոս­քե­րը Բեր­նարդն ան­վերջ կրկնում էր բարձ­րա­ձայն…-Գա­րե­ջո՜ւր, գա­րե­ջո՜ւր եմ ու­զում…
Ինձ խմե­լու բան տվե՜ք: Ես ու­զում եմ խմե՜լ…
Նա ինչ-որ փակ սրճա­րան էր գտել ու ջար­դում էր դռնե­րը ալ­կո­հո­լի պա­հան­ջով…
Հե­ռա­խո­սի զան­գերն ան­պա­տաս­խան էին մնում, իսկ Բեր­նար­դը լա­ցա­կու­մած ու բարձ­րա­տոն ձայ­նով իր ցա­վերն էր հա­նում դուրս:
Ճա­նա­պար­հին մի վա­րորդ նկա­տեց Բեր­նար­դին: Մե­քե­նան կա­յա­նեց սրճա­րա­նի դի­մաց: Նա գրկեց ու­ժազրկ­ված Բեր­նար­դին և նս­տեց­րեց ավ­տո­մե­քե­նան:
Բեր­նարդն ան­վերջ կրկնում էր Ան­նա­յի այն գե­ղե­ցիկ միտ­քը. «­Մենք պի­տի գնանք մինչև ի­րա­կան հրաշ­քի ա­րա­րու­մը…»:
Վա­րորդն ար­դեն զգա­ցել էր, որ մի մեծ ցավ պա­շա­րել է Բեր­նար­դին:

-Լ­սե՛ք, չգի­տեմ, թե ինչ է Ձեզ հետ կա­տար­վում, բայց թույլ տվեք մի պատ­մութ­յուն պատ­մել իմ կյան­քից…
Երբ հորս կորց­րի, ըն­դա­մե­նը մի դպրո­ցա­կան էի: Իմ ե­րա­զան­քը ար­տա­սահ­ման­յան բու­հե­րից մե­կում սո­վո­րելն էր: Ու ես հորս խոս­տա­ցել էի, որ դա ա­մեն գնով պի­տի ի­րա­կա­նութ­յուն դարձ­նեմ: Ն­րա մահ­վա­նից հե­տո մի հար­բե­ցող դար­ձա: Մայրս հա­վա­քա­րա­րութ­յամբ սկսեց զբաղ­վել…
Մի օր այն­քան խմե­ցի, որ տան ճա­նա­պար­հի մի հատ­վա­ծում մնա­ցի ան­տեր: Ինձ գտավ ան­ծա­նոթ մի վա­րորդ և­ ուշ­քի բե­րե­լուց հե­տո լսեց կյան­քիս պատ­մութ­յու­նը: Գի­տե՞ք՝ ինչ ա­սաց…
Ա­սաց. «­Ժա­մա­նակ չի մնա­ցել, տղա՛ս: Նա քեզ ա­մեն օր նա­յում է երկն­քից, իսկ դու տխրեց­նում ես նրան: Նա­յի՛ր շուրջդ ու տե՛ս, թե որ­քան գե­ղե­ցիկ ե­րի­տա­սար­դութ­յուն է քեզ հետ միա­սին ճա­նա­պարհ անց­նում հի­մա: Այդ հրաշք ըն­թաց­քից ետ մնա­լու ի­րա­վուն­քը դու չու­նես…»:
Այս խոս­քերն ինձ արթ­նաց­րին: Բա­նա­կա­նութ­յունս սկսեց գոր­ծել, իսկ ե­րա­զանք­նե­րիս փո­շիա­ցած ազ­դակ­ներն ար­դեն զգում էի իմ մեջ…
Ես ըն­կա իմ ե­րա­զան­քի ետ­ևից ու գտա այն, նաև հորս փա­ռա­վոր ժպի­տը ապ­րե­ցի իմ մեջ:
Ան­ծա­նոթ վա­րոր­դի պատ­մութ­յու­նը Բեր­նար­դը շատ ու­շա­դիր լսեց: Նա ան­գամ դե­պի Ան­նա­յի հետ կապ­ված հու­շե­րը գնաց ու սկսեց ժպտալ…

-Պա­տաս­խա­նե՛ք: Ձեր հե­ռա­խոսն է: Լ­սո՞ւմ եք, պա­տաս­խա­նե՛ք…
Բեր­նար­դը պա­տաս­խա­նեց հե­ռա­խո­սա­զան­գին: Կր­կին նրա դեմ­քը ինք­նա­հոս ար­ցունք­նե­րը պա­շա­րե­ցին…

-Ի՞նչ ե­ղավ,- հարց­րեց վա­րոր­դը…

-Ե­րա­զա­նե­րով լի մի գե­ղե­ցիկ թռչուն ու­նեմ: Նա պատ­րաստ­վում է հո­գին ա­վան­դել…
Ինձ կան­չե­ցին հի­վան­դա­նոց…
Վա­րո՛րդ, մենք պի­տի գնանք ի­րա­կան հրաշ­քի ետ­ևից: Լ­սո՞ւմ ես, մենք պի­տի գնանք ի­րա­կան հրաշ­քի ետ­ևից…
Ն­րանք հա­սան հի­վան­դա­նոց: Բեր­նար­դը ա­րագ վազ­քով հա­սավ Ան­նա­յի հի­վան­դա­սեն­յակ…
Ան­նան բաց ա­րեց աչ­քերն ու հա­յացքն ուղ­ղեց դե­պի Բեր­նար­դը…

-Իմ սրտի՛ թա­գու­հի, թող որ…

-Բեր­նա՛րդ, իմ ժպիտն ա­ռանց քո ժպի­տի կյանք չու­նի այս աշ­խար­հում: Եվ որ­տեղ էլ որ գնամ, այդ նույն զգա­ցումն ու­նե­նա­լու եմ միշտ…
Ա­մե­նա­պայ­ծառ հրեշ­տակ­ներն ինձ այ­ցի ե­կան: Ն­րանք բե­րե­ցին ա­րար­չի ող­ջույ­նը: Այդ ող­ջույ­նի մեջ քո գե­ղե­ցիկ ա­պա­գան էր, ո­րի հա­մար ողջ կյանքս ծնրա­դիր ա­ղո­թել եմ ա­րար­չին…

-Ան­նա՛…

-Բեր­նա՛րդ…
Ի­րա­կան հրաշ­քի ա­րա­րում լի­նե­լու է: Մի հրաշք կին աշ­խարհ կբե­րի մեր ե­րա­զան­քը: Խնդ­րում եմ՝ թող նրանց ման­կութ­յունն անց­նի մեր ծա­նո­թութ­յան այն սի­րո պու­րա­կում, որ­տեղ դու միշտ գնա­լու ես…
Ինձ կդարձ­նես մի հե­քիաթ և կ­պատ­մես ձա­գուկ­նե­րիդ, իսկ ես ժպի­տովս կլցնեմ ողջ երկ­նա­կա­մարն ու ար­ևի շո­ղե­րի մի­ջո­ցով ջեր­մութ­յունս փո­խան­ցե­լով՝ կշո­յեմ ձեզ…..

-Ան­նա՛, Ի՛Մ ԱՆՆԱ…

-Լ­սի՛ր, խնդրում եմ. ե­թե հի­վան­դութ­յան մեջ ցավ չի ապ­րում, ու­րեմն դա ա­ղոթք է կամ երկ­խո­սութ­յուն Աստ­ծո հետ:

-Լու­սամ­փո­փի՜ պես աղ­ջիկ՝ աստ­վա­ծա­մոր աչ­քե­րով…

-Բեր­նա՛րդ…

-Ես ի՞նչ ա­նեմ, ի՞նչ ա­նեմ, որ չմեռ­նի իմ հո­գին, որ չմա­րի իմ հո­գին քո ա­կա­թե աչ­քե­րում. ես ի՞նչ ա­նեմ, որ մնա ծիա­ծա­նը ե­րեք­գույն, որ չցնդի, չմա­րի՜ իմ հո­գու հե­ռուն…

-Չա­րենց…

-Հա՛: Բա­ռե­րը մեռ­նում են իմ մեջ:

-Ու դու էլ Չա­րեն­ցին օգ­նութ­յան կան­չե­ցիր,- ժպտաց Ան­նան:

-Ա­յո՛: Ու ես էլ Չա­րեն­ցին օգ­նութ­յան կան­չե­ցի:

-Խնդ­րում եմ, գնա՛, որ ես էլ խա­ղաղ…

-Ան­նա՛…

-Գ­նա՛, խնդրում եմ: Մի՛ թող տխրեմ…
Բեր­նար­դը շրջվեց ու ան­ձայն գնաց դե­պի դու­ռը…

-Բեր­նա՛րդ, վեր­ջին ան­գամ շրջվի՛ր իմ կողմ և ժպ­տա՛ ինձ քո՝ ինձ սի­րող ժպի­տով…

-Դու այն աշ­խարհն ես, ո­րի վրա ողջ կյան­քիս ի­մաստն է դրված…

-Իմ սրտի՛ տղա, չտխրես հան­կարծ: Հի­շի՛ր, որ ա­րար­չի տանն եմ ու քեզ միշտ նա­յե­լու եմ երկն­քից: Երկն­քում մա­տուց­վող ա­մեն պա­տա­րա­գի ժա­մա­նակ պի­տի ա­ղո­թեմ բարձր­յա­լին, որ հաս­նենք ի­րա­կան հրաշ­քի ա­րար­մա­նը ու ապ­րեց­նենք ի­րար…
Քո Ան­նա…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն