Գրականությունը

Կյանքիս մեջ երկու հատ գիրք եմ կարդացել. մեկը` Աստվածաշունչը, մեկն էլ` Քեմբրա Նագաս, մեկը հաստ, մեկը 100 էջ: Կողքերդ սաղ գիրք ա էլի, ամեն ինչն էլ գիրք ա, գրականություն… Չեմ թաքցնում չորս դասարան եմ սովորել… Ինչ որ կա, էսօր ա… Չի նստում մեկը 1000 դոլլար վերցնում, ինձ համար տեքստ գրում, էսօրվա պատմություններն են…Էսօրվա մարդն էս ա, կեսը կարում ա սիրի, մյուսն էլ ամեն ինչը տվել ա բիզնեսին, սրտի մասին մոռացել ա, կեսն էլ տանից դուրս ա գալիս, չգիտի ուր ա գնում, բայց մեր քաղաքում սաղ վռազում են, սաղ օր սիգնալ են տալի… … ու՞ր եք գնում…

Մի բան էլ կա, իմացիր,
Ջան սիրում եմ բոլորին…
Մենակ ախպեր մի նեղվիր…

Շատ լավ ենք բոլոր խմբերի հետ, ընգերություն, ախպերություն ա, ում հետ էլ որ կապ չունենք, չենք շփվում, փորձում ենք չքրֆել… Իրանք մեղք չունեն, որ մինի դիսկերով են հաց ուտում, ոչ էլ լսողը մեղք ունի, էդ ամեն ինչին նպաստողը մեղք ունի… Էս երկուսի արանքում աֆերիստ մեկը կա չէ՞, որ ամենուր ա…

Մոռանանք ամեն բան
ու նստենք իրար դիմաց
ու ֆսսանք իրար կենաց…

Մարդ կա խմում ա կռիվ ա անում, մարդ կա խմում ա քեֆ ա անում, ես էլ ծխում եմ, որ մտածեմ… Էդ կլիպը արգելեցին, ինչ ա թե Աֆրիկայից արխիվային կադրեր կային, որտեղ ծխում էին, «ու ֆսսանք իրար կենաց» նախադասության համար կլիպս արգելեցին.. բայց որ ժարգոնով ու տկլոր աղջիկներով կլիպներ ա ֆռում ամեն օր, չեն տենում, ինձ համար TV-ին ոչ մի բան ա, TV -ում ինչ կա, ով կա` ապրանք ա, ամենավատ ապրանքը TV -ում լավագույնն ա: Ինձ համար ընդեով արած փիառը սուտ ա ու ոչ մի բան ա, ես տելե չեմ նայում, վերջին անգամ երևի ընկերներիս համերգն եմ նայել:

Արի այսօր հավաքվենք
Ջան ասենք ու ջան լսենք
Բոլորին սեր քարոզենք…

Ամենասկզբից մթոմ մտածել էինք, որ մյուզիքը ըտենց պիտի վերածնվի… բայց հակառակն եղավ, 8 տարվա մեջ հա վերածնվեցինք, տարբեր. սկզբում ռոքի մի քանի ճյուղերում, հետո էլ եկանք հասանք հայկական ռեգգիին, հայկական տարրը շատ էր պետք, դրա համար խումբ բերեցինք հայկական գործիքներ: Աֆրիկայում ռեգգին սևերի մասին ա, սևերի պրոբլեմների, սևերի պատմությունների մասին ա, Երևանում էլ մեր մասին ա, մենք էլ ունենք պրոբլեմներ, փոքր-փոքր պատմություններ, բայց, ամենակարևորը, որ չխաբենք մարդկանց էդ կեղտոտ մինի դիսկերով… Իմ համար ընկերներիս համար երգելն ա սերը, գնում ասում եմ` Ռուբ ջան մի հատ երգե՞մ լսես, ինքն էլ ասում ա` հա, երգում եմ, ուրախանում ենք… ջան ենք ասում, ջան ենք լսում…էդ ա սերը, ոչ թե էդ փոփի սեքսից առաջի ու սեքսից հետոյի մասին երգերը , էդ սեր չի…

Սերը չես կարող փողով առնել…
Սերը չես կարող թողնել փախչել…
Սերը չես կարող աչքով տեսնել…

Սերը հանցագործություն չի… Ամեն ինչը պայքար ա, գալու օրվանից մինչև գնալու օրը պայքար ա… Գոհ եմ ամեն ինչից…
Ինձ համար հիմա ամենակարևորն էն ա, որ մի հատ հին Երևանյան տրամվի գիծ ունենք ու ոչ մեկի հետ կապ չունենք, մեր համար հանգիստ գնում ենք…Մեր երգը սաղի համար ա, որ մեզ ռաբիսներն էլ են լսում, ես շատ ուրախանում եմ, որովհետև չկա ռաբիս մարդ, կան մարդիկ, որոնք աբորիգենի պես են մտածում… Պիտի մի օր գտնես մի ճամփա, հազար ճամփա կա, ընտրում ես, ոչ մեկի հետ գործ չունենալով…հարգանքն էլ հո րոպեավճարով չի՞…

Հավատա ինձ սիրելիս,
Ես այսպես եմ հասկացիր…
Էլ երբեք ես չեմ փոխվի…

Թու, թու, թու, ադնակլասնիկում չկամ: Պատահում ա ինտերնետով աշխատում ենք, շատ ենք օգտագործում…միացնում ենք, ուղիղ կապ ունենք բոլորի հետ, ոչ մի խնդիր չկա, շփվում եմ բոլորի հետ… Էդ ինձ համար չի, մեծամիտ չեմ, ես ունեմ հնարավորություն ջիպ քշելու, լավ էլ չաղ եմ, կարամ ռուլին նստեմ, բայց մոտո եմ քշում, կարմիր պուճուր մոտո, էդ ինձ դզում ա, ինձ համար ոչ մի տարբերություն չկա` մոտոյի ռուլին եմ, թե ջիպի, էնքան որ խեղճ ընկերուհիս տեղ չի անում մեջը, ոչինչ, թող ինքն էլ մարշրուտկով գնա գա…

Ում են պետք պատերազմները…

Քաղաքականությունը զզվելի վիրուս ա, որ շատ անմեղ մարդկանց մեջ ա ընկել, էսօր ինչքան պրոբլեմ կա, սաղ էդ կեղտոտ քաղաքականությունից ա գալիս, իրանց բիզնեսի պատճառով ա, դրանք մի տեսակ են` ձեռքերն արնոտ, գլուխներն էլ ծաղկակաղամբ…
Էդ արդյունքում անմեղ մարդիկ են տուժում… Էսօր ցավոք Հայաստանում ինչ-որ մոդա ընկավ, որ ջահելությունը էդ հիմարության մեջ ա…Ո՞նց են ռոք լսում, հեծանիվ քշում, ըտենց էլ ընդդիմադիր դառնալն ա, լավ ա որ թմբուկ են խփում, հրաշալի բան ա թևերին եռագույն կապելը, էդ մեծ հրաշք ա, բայց հիմարների համար կյանք տալը, մեծ հիմարություն ա…
Էդ հրաշք երևույթ ա, որ էսօր կան գրող ջահելներ…պրոստը քիչ են գնահատվում, հիմա մեր ռոք, ջազ խմբերից ոչ մի խումբ չի զիջում դրսի խմբերին… Լավն են էն ջահելները, ովքեր նպատակ ունեն, հավատում են ու գնում էդ նպատակի հետևից… Ես մենակ եմ սկսել էս ճամփեն, շատ հավատում էի, որ հասնելու եմ… ու ըտենց էլ եղավ…

Զրուցեցին  Ռոլանդ Գասպարյանը,
Արամ Պաչյանը և Նառա Վարդանյանը

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն