Որևէ բա­նի երկ­րոր­դին հաս­նե­լու հա­մար, հար­կա­վոր է որ­պես­զի ե­ղած լի­նի ա­ռա­ջի­նը: Երբ բա­նաս­տեղծն իր ա­ռա­ջին գիր­քը վեր­նագ­րում է «Երկ­րորդ նա­վար­կութ­յուն», դեռ մինչև գիրք մուտք գոր­ծելն ակն­հայտ է դառ­նում պոե­տա­կան հղու­մը նա­խոր­դող պոե­զիա­յին: Երկ­րորդ նա­վար­կութ­յու­նը, ո­րից հե­ղի­նակն ու­զում է սկսել իր ճամ­փոր­դութ­յու­նը, են­թա­տեքս­տա­յին բոյ­կոտ է ա­ռա­ջի­նին` հա­գե­ցած ո­րո­շա­կի դրա­մա­տիզ­մով, այն գի­տակց­մամբ, որ սա, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, շա­րու­նա­կութ­յուն է, ոչ թե սկիզբ, իսկ շա­րու­նա­կութ­յու­նը բո­վան­դա­կում է սկիզ­բը, ըն­թաց­քը, նա­վար­կութ­յան ողջ պատ­մութ­յու­նը իր ամ­բողջ ժա­ռան­գա­կա­նութ­յամբ:  «Երկ­րորդ նա­վար­կութ­յուն» գրքի հե­ղի­նա­կը` Սմբատ Հով­հան­նիս­յանն (Թոնդ­րակ) ին­քը գրքի վեր­ջում խոս­տո­վա­նում է.

«Ճա­կա­տա­գիրն ա­վե­լին չէ, քան նո­րած­նի ճի­չը: Ու քա­նի դեռ քո այդ ճիչն է քեզ կազ­մա­կեր­պում, քո պոր­տա­լա­րը դեռ կլի­նի ճա­կա­տագ­րի ձեռ­քե­րում… Այ­նինչ վա­ղուց հա­սու­նա­ցել է այն պա­հը, երբ պետք է կտրվի այդ պոր­տա­լա­րը, ո­րը կա­պում է քեզ քո ա­ռա­ջին ճի­չին… »:

Հայ ժա­մա­նա­կա­կից պոե­զիա­յի այ­սօր­յա դաշ­տում, որ մե­խա­նի­կա­կան ճո­ճա­նա­կի տպա­վո­րութ­յուն է թող­նում` մեկ դե­պի պա­թե­տիկ, ռեա­լիս­տա­կան, մեկ դե­պի մո­դեռ­նիս­տա­կան կողմ­նո­րո­շում­նե­րի հակ­վա­ծութ­յամբ, այն­քան էլ հա­ճա­խա­դեպ չեն ոչ թե գա­ղա­փա­րա­կան, այլ զուտ պոե­տա­կան խնդիր­նե­րով մտա­հոգ­ված, մե­խա­նի­կա­կան տա­տա­նում­նե­րի փո­խա­րեն գի­տակց­ված կա­մընտ­րա­կան ճա­նա­պարհ նա­խան­շե­լու քա­ջութ­յուն ցու­ցա­բե­րող գրքե­րը, ո­րի պա­րա­գա­յում նմա­նա­տիպ գրա­կա­նութ­յան երևումն, ան­կախ ո­րա­կա­կան հատ­կա­նիշ­նե­րից և կա­տա­րո­ղա­կա­նի մա­կար­դա­կից, պար­զա­պես որ­պես երևույթ, ար­դեն իսկ ոգևո­րութ­յուն է ա­ռա­ջաց­նում և քիչ թե շատ հու­սադ­րում: Այն դեպ­քում, երբ բազ­մա­թիվ են պա­տա­հա­կա­նութ­յան սկզբուն­քով ի­րար կողք հայտն­ված ո­տա­նա­վոր­նե­րով գրքե­րը` պա­տա­հա­կան տրա­մադ­րութ­յուն­նե­րից ծնված նույն­քան պա­տա­հա­կան մտքե­րով,  հատ-հատ ընտր­ված ու ինք­նա­գի­տակց­ված բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի այս ժո­ղո­վա­ծուն պար­զա­պես չէր կա­րող չար­ժա­նա­նալ մեր ու­շադ­րութ­յա­նը: Ո՛րն­ է սա­կայն մտա­հո­գութ­յուն­նե­րի, ար­ծար­ծում­նե­րի այն շրջա­նա­կը, որ տեղ է գտել այս գրքույ­կում: Պա­տաս­խա­նը տրվում է էջ առ էջ և ոչ շատ բա­ցա­հայտ ու հստակ, այլ ի­րա­վի­ճա­կի հետևո­ղա­կան ներ­կա­յաց­ման, ըն­թեր­ցո­ղին հա­մո­զե­լու  զգու­շա­վոր գոր­ծե­լաո­ճով` եր­կա­րաձ­գե­լով ամ­բող­ջա­կան ա­սե­լի­քին մեր­ձե­նա­լու պա­հի հա­ճույ­քը: Հա­ճույք աս­վածն էլ ա­վե­լի շուտ այն ներ­քին հրճվանքն է, երբ կա­մո­վի խի­զա­խո­ղը գի­տակ­ցում է իր ո­րոշ­ման դժվա­րութ­յուն­ներն ու հետևանք­նե­րը, քա­նի որ գրքի ա­սե­լիքն այլ բան չէ, ե­թե ոչ ինք­նա­հաս­տատ­ման, նոր պոե­զիա­յի ստեղծ­ման, հնի մաշ­վա­ծութ­յու­նից ա­զա­տագր­վե­լու անհ­րա­ժեշ­տութ­յան բարձ­րա­ձայ­նու­մը, և այս պլա­նում հե­ղիան­կի ձեռ­նար­կած ճամ­փոր­դութ­յու­նը վե­րած­վում է նոր ի­մաս­տի ո­րոն­ման ո­դի­սա­կա­նի: Հե­ղի­նակ-Ո­դիսևսը կարևո­րում է նախ և ա­ռաջ ինք­նաի­մաս­տա­վո­րու­մը, ա­ռանց ո­րի պոե­զիան կդա­դա­րի լի­նել այն, ինչ է, իսկ ի­մաս­տը այն է, ինչ պա­րու­նա­կում է  Ա­նու­նը: Ստաց­վում է` ա­ռաջ­նա­յին կարևո­րութ­յուն է ստա­նում երևույ­թը ան­վա­նե­լու խնդի­րը, ո­րը կար­ծես այդ­պես էլ մնում է չլուծ­ված.

Ա­ռանց վաղ­վա մի օր,

Երբ քո Ան­վան հա­մար ի­մաստ կփնտրես,

Էլ չես հա­պա­ղի հո­սել

Ծա­ռի ե­րա­կի մի­ջով.-

Դա միակ պահն է,

Որ կա­րող ես գո­յել` հետ­քեր չթող­նե­լով… (էջ 7)

 

Իմ շուր­թե­րին քո Ա­նունն է,

Բայց քո Ա­նու­նը Դու չես,

ու­րիշն է,

օ­տա­րը.

մեզ բա­ժա­նում է ըն­դա­մե­նը

մի լե­զու,

մի բառ,

որ ղո­ղան­ջում է ծաղ­կի կենտ­րո­նում

և Ա­նուն չու­նի…(էջ 29)

 

Բո­լոր բա­ռե­րի թի­կուն­քում էլ

Ինչ-որ մե­կը կա,

Սա­կայն քո ա­նու­նը կօգ­նի,

Որ անց­նես հա­յե­լուց ան­դին(էջ 59):

Հե­տաքր­քիր է, որ ի­րե­րին, երևույթ­նե­րին ա­նուն­ներ տա­լու տեն­դա­գին ձգտու­մը ժա­մա­նա­կա­կից պոե­զիա­յի հա­մար հա­կակ­շիռ ստեղ­ծե­լու մի­ջոց է դար­ձել`բա­նաս­տեղ­ծութ­յու­նը վե­րա­ցա­կա­նի, ա­նո­րո­շի ո­լոր­տից մար­դու էմ­պի­րիկ կե­ցութ­յան դաշտ վա­րա­դարձ­նե­լու միակ հնա­րա­վո­րութ­յուն: Մինչ­դեռ ինք­նան­վան­ման անհ­րա­ժեշ­տութ­յան գի­տակ­ցու­մից և ան­կա­րո­ղութ­յու­նից ծնվում է նա­վար­կութ­յան ողջ դրա­ման (հո­րի­զոնն է խոր­տակ­վել/ Ե­րա­զանք­նե­րիս/ նա­վակն է իջ­նում անվր­դով)` հին ա­փե­րից հե­ռա­նա­լու և նոր մայր­ցա­մաք չգտնե­լու ներ­քին ող­բեր­գութ­յու­նը: Ու թեև նա­վար­կութ­յան ուղ­ղութ­յու­նը կար­ծես այն­քան էլ հայտ­նի չէ, սա­կայն վեր­ջին կա­յա­նա­տե­ղից հե­ռա­նա­լու ցան­կութ­յունն ան­հուն է և ա­ներկ­բա: Մյուս կող­մից նա­վար­կութ­յու­նը տեքս­տա­յին տի­րույ­թում մի­ֆա­կան տա­րածք է ստեղ­ծում (հի­շենք նա­վար­կութ­յան անդ­րաշ­խար­հա­յին գոր­ծա­ռույ­թը հին կրո­նա­կան ըն­կա­լում­նե­րում)` զու­գա­հեռ ժա­մա­նա­կի պատ­րանք տե­ղա­փո­խե­լով ի­րա­կա­նութ­յու­նը, ուր փաս­տո­րեն «Ժա­մա­նա­կի ու դրա բա­ցա­կա­յութ­յան միջև» ա­րար­վում է պոե­տա­կան մեկ այլ ի­րա­կա­նութ­յուն, ո­րը միա­ժա­մա­նակ ևԲ ­հա­յե­լա­յին իլ­յու­զիա է, ևԲ­ ինք­նու­րույն գոյ` վա­ղուց ևեթ նվաճ­ված տա­րածք­նե­րը վե­րան­վա­ճե­լու ստրա­տե­գիա­կան քայլ, քա­նի որ «Անհ­նար է ար­դեն ծո­վին մո­տե­նալ/ վասն նոր մի ուղևո­րութ­յան»: Մի­ֆա­կան են­թա­շեր­տե­րից բա­ցի գրքի բազ­մա­թիվ բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րում առ­կա են ակն­հայտ և թաքն­ված շատ ու շատ բա­նաձևեր, ո­րոնք ակ­նար­կում են նա­խոր­դող շրջան­նե­րի գրա­կան ա­վանդ­նե­րը, հատ­կա­պես  մո­դեռ­նիս­տա­կան մշա­կույ­թը` չթաքց­նե­լով դրան­ցից ա­զատ­ված նոր պոե­զիա ստեղ­ծե­լու ձգտու­մը (Աշ­խարհն հան­կարծ դառ­նում է/ Սև քա­ռա­կու­սի…, Մար­մինն այլևս ­ճա­նա­պարհ չէ, Փո­ղո­ցում կհան­դի­պես/ խա­նութ շտա­պող Գու­լի­վե­րին…, Մշտա­պես ու ա­մե­նուր մի վտանգ կա/ ընտ­րութ­յան վտանգ, Փշրե­ցեԲք, փշրե­ցեԲք բա­ռաշղ­թա­նե­րը լեզ­վի/ որ տե­ղա­շարժ­վեն ի­մաստ­ներն ա­ռանց հե­նակ­նե­րի…, Այլևս վ­տան­գա­վոր են գրա­դա­րան­ներնն/ ի­րենց պղտոր հո­սանք­նե­րով , Սե­րը չի կա­րող /ա­ռանց անձ­նա­կա­նութ­յան…/Էլ չի կա­րող… և այլն): Թեև հղում­նե­րով տեքս­տը կա­րող է ոչ միայն մեր­ժո­ղա­կան վե­րա­բեր­մուն­քը հա­կա­թե­զի մի­ջո­ցով կա­ռու­ցե­լու նպա­տա­կին հե­տա­մուտ լի­նել, այլև ին­տե­լեկ­տո­ւալ և ո­րո­շա­կի նյութ պա­րո­ւան­կող պոե­զիա ստեղ­ծե­լու հար­ցադ­րու­մը պա­րու­նա­կել:

Նկա­տե­լի են ժա­մա­նա­կա­կից հայ պոե­զիա­յում, հատ­կա­պես ե­րի­տա­սարդ, սկսնակ բա­նաս­տեղ­ծող­նե­րի գոր­ծե­րում ա­վան­գար­դիզ­մից մնա­ցած բա­ռա­յին, լեզ­վա­կան նո­րա­րա­րութ­յուն­նե­րի, աղ­մու­կի ինք­նան­պա­տակ խճո­ղում­ներ, ո­րոնք պոե­զիան վե­րա­ծում են բա­ռե­րի մա­սին բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի` հա­ճախ այդ­պես էլ ո­չինչ չա­սե­լով:  Նման մի­տում­նե­րի հաղ­թա­հար­ման ձգտում կա ոչ միայն այս գրքում, այլև բա­նաս­տեղ­ծա­կան ո­րո­շա­կի ու­ղի ան­ցած այլ գրող­նե­րի մոտ նույն­պես: Պա­տա­հա­կան չէ, որ այդ երևույ­թին  Ա­շոտ Գաբ­րիել­յանն անդ­րա­դար­ձել է ոչ միայն պոե­զիա­յով (Երբ ԲԱՌ-ը ձայն դար­ձավ, /Ես ու դու խլա­ցանք, Ինձ հար­կա­վոր չեն քո խոս­քե­րը, /Ո­րոնց բա­ռե­րը ես չեմ կա­րող վեր­ծա­նել, /Ինչ­պես չեմ կա­րող հաս­կա­նալ ձկան համ­րութ­յու­նը…, Բո­լոր բա­ռե­րը

 մոխ­րաց­նել է պետք, /Որ­պես­զի մեր­ձե­նամ քեզ) այլև` «Բա­ռերն այր­վում են, բայց չեն մոխ­րա­նում» վեր­նա­գի­րը կրող էս­սեով (Սպա­նել Գի­րը, որ­պես­զի ապ­րի Աստ­ծու Բա­նը)[1]: Բա­ռե­րից ա­զատ­վե­լու և Աստ­ծու բա­ռը լսե­լու, այ­սինքն Աստ­ծուն վերգտ­նե­լու, գրա­կա­նութ­յան մեջ Աստ­ծուն հա­րութ­յուն տա­լու հար­ցադ­րու­մը Թոնդ­րա­կի գրքում ա­ռա­վել քան ակ­նա­ռու է.

 

Ինք­նաս­պան Աստ­ծո

Ե­րակ­նե­րից կաթկ­թա­ցող

Ժա­մա­նա­կից

Բու­սած

Մի ծա­ղիկ…

 

Ար­դեն գի­տես`

            Եր­կին­քը բա­ռե­րով չես ցան­կա­պա­տի…(էջ 14)

 

            Ծի­ծա­ղի օգ­նութ­յամբ բա­ռը հաղ­թա­հա­րել

            և անց­նել թի­կունքն Ան­սահ­մա­նի…(էջ 15)

 

            Բո­լոր բա­ռերն էլ ստվեր­ներ ու­նեն…

            Մի­տեղ ու Ոչ­մի­տեղ սիրտս եմ քա­մում…(էջ 30):

           

            Բա­ռե­րի «փո­խա­կերպ­ված» ի­րա­կա­նութ­յան մթնո­լոր­տից «մաքր­վե­լու» բուռն ցան­կութ­յու­նը ստի­պում է նա­վար­կել դե­պի ա­վե­լի հին ժա­մա­նակ­նե­րը, ո­րո­նել ա­կուն­քը` վե­րաի­մաս­տա­վոր­վե­լու և սրբա­գործ­վե­լու, նախ­նա­կան ձ­ևե­րը գտնե­լու.

Հանց սերմ­նա­ցան,

            կվե­րա­դառ­նա մի օր ագ­ռա­վը, ան­շուշտ,

            կտու­ցից առ­կախ պատ­կերն ա­ղավ­նու,

                                                         ձի­թե­նու ճյու­ղի

                                                            և Ջրհե­ղե­ղի… (էջ 21)

 

Ա­մուս­նա­նալ Պան­դո­րա­յի հետ և լու­սան­կար­վել

            Ժա­մա­նա­կի ու դրա բա­ցա­կա­յութ­յան միջև…­(էջ 41):

           

            Ու­շագ­րավ է, որ «մա­քուր լի­նե­լու», ա­կուն­քին վե­րա­դառ­նա­լու այս ձգտու­մը մարմ­նա­վոր­վում է ոչ միայն բո­վան­դա­կութ­յամբ, այլև ձ­ևով. բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի լե­զուն խիստ գրա­կան է ( պա­տա­հում են նաև ո­րոշ գրա­բար­յան ձ­ևեր), բայց նաև պարզ ու հստակ` զերծ աղ­մու­կից, հա­ճախ ան­գամ ընկղմ­ված լռութ­յան մեջ: Լռութ­յու­նը, լռութ­յան «ի­րա­գոր­ծու­մը», խախ­տու­մը պոե­զիա­յով և ոչ աղ­մու­կով այս գրքի վերջ­նա­կան փի­լի­սո­փա­յութ­յունն է (Օ˜ լուռ գե­ղեց­կութ­յուն`/ ջրվե­ժի տես­քով): Լռութ­յուն պա­րու­նա­կող խոս­քի արևել­յան ըն­կա­լու­մը կար­ծես նո­րո­վի բո­վան­դա­կում է արևմտյան կարծ­րա­տի­պա­յին ձ­ևե­րը (մու­սան ար­դեն մո­դա­յիկ հա­գուստ­ներ ու­նի/ և լռում է ինք­նութ­յան մա­սին…): Լռութ­յու­նը  դառ­նում է փնտրվող և փո­խա­կերպ­վող բա­նաս­տեղ­ծա­կան տա­րած­քի (ի­րա­կա­նութ­յուն, աղ­մուկ, միֆ) ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կը` դրս­ևոր­վե­լով բո­լոր հնա­րա­վոր մի­ջոց­նե­րով. պոե­զիան ին­քը (ոչ միայն պա­րու­նա­կութ­յամբ, այլև ար­տաք­նա­պես` հնա­րա­վո­րինս սեղմ լի­նե­լով), գրքի վեր­ջում տեղ գտած «Պոե­զիա խու­լե­րի հա­մար» էս­սեն և կի­սով չափ բա­նաս­տեղ­ծութ­յամբ, կի­սով չափ լռութ­յամբ լցված է­ջե­րը, քա­նի որ գրքի ձ­ևա­վո­րու­մը նույն­պես դառ­նում է կոն­ցեպ­ցիա (կի­սով չափ մա­քուր թղթե­րը վե­րած­վում  են պոե­զիա­յի` լռութ­յան և մաք­րութ­յան): Պա­տա­հա­կան չէ Սմբատ Հով­հան­նիս­յա­նի գրա­կա­նա­գի­տա­կան անդ­րա­դար­ձը Հա­կոբ Մով­սե­սի «Լույս զվարթ» գրքին («Նար­ցիս», 2010թ., 5), ո­րում նրան կրկին լռութ­յունն է գրա­վում (գրա­խո­սա­կա­նի վեր­նա­գիրն ինք­նին խո­սուն է` «ԼՌՈՒԹ­ՅԱՆ ՈՐ­ՍԱ­ՏԵ­ՂԻ­ՆԵՐ կամ բա­նաս­տեղ­ծի ճա­ռը Լույ­սի մա­սին»): Սա­կայն, խնդի­րը նրա­նում է, որ «Երկ­րորդ նա­վար­կութ­յունն», այ­նո­ւա­մե­նայ­նիվ, այդ­պես էլ Բանս­տեղ­ծութ­յան չի վե­րած­վում` մնա­լով նոր պոե­զիա­յի մա­սին «տե­սութ­յան» կար­գա­վի­ճա­կում: Հե­ղի­նա­կը, նշե­լով նո­րը ստեղ­ծե­լու անհ­րա­ժեշ­տութ­յան մա­սին, ցույց տա­լով ճա­նա­պարհ­նե­րը և այլն, այդ­պես էլ չի տա­լիս այդ նոր Բաս­նա­տեղ­ծութ­յան նմու­շը, հայտն­վում է մի տե­սակ պա­րա­դոք­սալ ինք­նա­հա­կաս­ման մեջ:  Ցան­կա­նա­լով  հաղ­թա­հա­րել բա­ռե­րը` անզ­գու­շո­րեն ընկ­նում է այդ նույն բա­ռե­րի մա­սին պոե­զիա­յի թա­կար­դը` չկա­րո­ղա­նա­լով դուրս գալ այդ­տե­ղից: Գրքից հե­տո գրված բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րում այդ խնդի­րը լուծ­ված է ոչ ամ­բող­ջո­վին. ո­րոշ ո­րա­կա­կան փո­փո­խութ­յուն­ներ առ­կա են հատ­կա­պես թե­մա­տիկ և ծա­վա­լա­յին ա­ռու­մով, սա­կայն պոե­զիան նո­րից շա­րու­նա­կում է մնալ ինք­նա­հաղ­թա­հար­ման պրո­ցե­սում.

Զգաց­մունք­ներ կան,

որ խու­սա­փում են ա­մե­նայն Բա­ռից…

կյանքդ կսուզ­վի սրբա­զան ջրա­վա­զա­նում

և հա­մա­պա­տաս­խան Բա­ռը չգտած զգաց­մունք­ներդ

կսա­հեն ԱՆ­ՎԱՆ պատ­յա­նի մի­ջով…

Հետ­քը,

ո­րի մա­սին խոր­հում ես,

ՍԱՀՄ­ՆԸ չէ…[2]

Թերևս ­պատ­ճառ­նե­րը նույն­պես հաս­կա­նա­լի են, քա­նի որ դժվար է նավն ա­ռաջ տա­նել ա­ռանց նպաս­տա­վոր քա­մի­նե­րի և մեծ ա­լիք­նե­րի… Մի­գու­ցե նա­վար­կութ­յու­նը ոչ թե ա­վարտ­վել, այլ նոր-նոր է սկսվել: Մի­գու­ցե նաև ժա­մա­նակ է հար­կա­վոր նոր Բա­նաս­տեղ­ծութ­յու­նը ի­մաս­տա­վո­րե­լու և գտնե­լու հա­մար, սա­կայն, ո­րո­նու­մը նույն­պես մեծ ար­ժեք ու­նի. հատ­կա­պես այն ո­րո­նու­մը, որ կա­րո­ղա­նում է կան­խավ վա­յե­լել գտնե­լու բերկ­րան­քը:

 

[1] Էսսեից և բանաստեղծություններից մեջբերումները Աշոտ Գաբրիելյանի բլոգից են` http://gabrielyanashot.blogspot.com/

[2] http://www.lit-bridge.com

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն