Մարինա Գևորգյան
բանաստեղծ

Աշ­նան ա­ռա­վո­տը կախ­վել է օ­դում. իս­կը հի­շո­ղութ­յունը ծան­րա­ցած սրտով գնա­ցող օր է։­ Մի ան­տես ձեռք հո­րի­զո­նի պա­րան­նե­րին փռել է մոխ­րա­գույն թաշ­կի­նակ ու չո­րաց­նում է ան­դար­ձութ­յան քա­մի­նե­րով։
-­ Մայ­րիկ, ա­սում են­՝ այ­սօր տխրե­լու օր է,- ա­սում է փոք­րիկ տղաս,- բայց ես, չգի­տեմ­՝ ին­չու, չեմ ու­զում տխրել։
— Այ­սօ­րը տխրե­լու օր դար­ձավ, տղուկ ջան, հա­նուն քո չտխրե­լու,- ա­սում եմ,- դու քայ­լիր ան­հոգ։
Այն­տեղ՝­ հեռ­վում մնա­ցած տա­րի­նե­րի մի­ջով քայ­լում եմ ես։­ Գա­լիս եմ գաղ­թի, երկ­րա­շար­ժի, պա­տե­րազ­մի դառ­նութ­յու­նը աչ­քե­րում պա­հած հորս հաղ­թա­կան հա­յաց­քի ա­րա­հե­տով։ Այն­տեղ՝ Գ­յումր­վա մեր բա­կում, ինձ ժպտում է ման­կութ­յան մեծ ըն­կերս՝ Ա­շո­տը, ով կա­մա­վոր գնաց ու հե­րո­սա­ցավ ­Շու­շիի ա­զա­տագր­ման լու­սա­բա­ցին։ Այն­քան հպարտ եմ անց­նում հե­րոս ըն­կե­րիս տան մո­տով… մի ամ­պոտ, թևա­վոր հպար­տութ­յամբ, ո­րով­հե­տև նա ըն­կավ՝ ­հաղ­թա­նա­կի ա­վե­տի­սով, որ ես, դու, մենք տա­րի­նե­րի մի­ջով հպարտ քայ­լե­լու ճա­նա­պարհ ու­նե­նանք, ու­նե­նանք ի­րա­վունք և ու­ղի, ո­րի ա­կուն­քը հաղ­թա­նա­կի բար­ձունք­ներն էին։ Այն­տեղ ես հինգ տա­րե­կան եմ։
— ­Մայ­րի՛կ, տե՛ս, ես ար­ծիվ եմ,- ա­սում է տղաս­՝ եր­կու մեծ տե­րև բռնած՝­ թևե­րը թա­փա­հա­րե­լով,- իսկ դու թևեր կու­զե՞ս։
— Ես այ­սօր ըն­կել եմ ամ­պե­րից, թևեր չու­նեմ, տղո՛ւկ ջան,- ա­սում եմ ես։
— Ու­րեմն ես կլի­նեմ քո թևե­րը. չէ՞ որ ես ար­ծիվ եմ։­ Կու­զե՞ս, մամ, կու­զես, չէ՞։
­Մինչ ես պա­տաս­խան եմ փնտրում, մեկն անց­նում է գլխի­կոր՝­ խո­նավ մայ­թե­րին գլո­րե­լով ցա­վի կծիկ­ներ. նա ­Հայր է, ում որ­դու հա­մար հո­ղը տաք ծած­կոց է գոր­ծել՝ իր գրկում չմրսե­լու հա­մար։ Եվ սա­կայն հայ­րը տաք հաց է տա­նում աշ­խար­հին, ո­րով­հե­տև օ­րե­րը լու­սա­նում-մթնում եմ, մթնում-լու­սա­նում են, ա­սում են՝ կյան­քը շա­րու­նակ­վում է… Այդ հա­ցը խա­ղա­ղութ­յան ցո­րենն էր, որ ծլեց, լցվեց հաս­կե­հասկ ու խշշաց բլուր­նե­րին, ո­րոն­ցով տղեր­քը ան­ցան։­ Մա­րող սրտի զար­կե­րը գնդա­կա­հա­րե­ցին եր­կին­քը, ու հո­նին տե­րևա­թափ­վեց, քա­մին դե­ղի­նից ճզմեց ա­մե­նա­բո­սոր ա­զա­տութ­յու­նը ու բաց թո­ղեց խրա­մատ­նե­րից, ուր փակ­վող աչ­քե­րը վի­ճակ նե­տե­ցին տիե­զեր­քին։ Ն­րանք գնա­ցին՝­ հաղ­թած, իսկ մե՞նք… մենք մնա­ցինք ինչ-որ կես­ճամ­փի՝ գ­լո­րե­լով կյան­քը հաղ­թա­նա­կի բար­ձունք­նե­րից, որ էլ մե­րը չեն։­ Ձեռ­քով սեղ­մում եմ ձախ կե­սումս ա­պար-ա­պար փլուզ­վո­ղը։ Ու հան­կարծ տղաս կտրում է ար­ցուն­քի ճա­նա­պար­հը։­ Հայ­րը տոպ­րա­կից հա­նում է տաք հա­ցը, մի մեծ կտոր պո­կում ու պար­զում է ե­րե­խա­յին։ Ա­պա ա­րագ հե­ռա­նում է՝­ նամ աչ­քե­րը փոք­րի­կի հա­յաց­քից փախց­նե­լով, հե­տևից քարշ տա­լով թե­լը չկծիկ­վող ափ­սո­սան­քի, ան­պա­տաս­խան հար­ցի­՝ ին­չո՞ւ այս­պես եղավ… ­Հա­ցը ձեռ­քին՝­ վազվ­զում է հինգ տա­րե­կան իմ որ­դին։ Ես տես­նում եմ նրա աչ­քե­րի տիե­զեր­քը։ Այն­տեղ խշշում են ար­տե­րը՝­ խա­ղա­ղութ­յան հաս­կե­րով, որ ծլել են, լցվել ու խո­նարհ­վել այն բլուր­նե­րին, ո­րոն­ցով տղեր­քն ան­ցան։
Ն­րանք գի­տեին­՝ ինչ են ու­զում, նրանք գի­տեին­՝ ուր են գնում տե­րևա­թափ­վող հո­նի դե­ղին ա­րա­հե­տով…
Իսկ ե՞ս… իսկ մե՞նք… Ես, որ բախտ ու­նեի անց­նե­լու հորս հաղ­թա­կան հա­յաց­քի ա­րա­հե­տով, ու ճամ­փաս սկիզբ էր ա­ռել հաղ­թա­կան բար­ձունք­նե­րից, հի­մա ինչ­պե՞ս սրբագ­րեմ տա­նուլ տվա­ծի ան­զո­րութ­յամբ եր­կինք նա­յող իմ հա­յաց­քը, ո­րի մի­ջով որ­դիս է քայ­լում… ­
Հի­մա պի­տի հա­մո­զել բո­լոր հա­յե­լի­նե­րին՝­ մեզ ու­ժեղ ցույց տալ…
Ո­րով­հե­տև կան ու դեռ կգան մեր որ­դի­նե­րը, ո­րոնց հա­մար մեր օ­րա­ցույ­ցում այս օ­րը տխրե­լու օր դար­ձավ՝ ­հա­նուն… ­
Հե­տո օ­րա­ցույ­ցից կպոկ­վի հեր­թա­կան ե­ղա­նա­կը, տա­րին, դա­րը…
Ո­րով­հե­տև ա­սում են՝ կ­յան­քը շա­րու­նակ­վում է։
— ­Մայ­րիկ, նա­յի՜ր, սա­րի կա­տա­րին ամպ է նստել, ե­րևի սարն էլ է տխրում,- ա­սում է տղաս ու ­Մա­սի­սին նա­յե­լով՝­ բարձր կան­չում,- մի՛ տխրիր, սար ջա՜ն, այ­սօ­րը շուտ կանց­նի, ամ­պը կգնա՜։ ­
Ձայ­նը ար­ձա­գան­քում է փո­ղոցն ի վար, եր­կինքն ի վեր, սարն ի լուր. չէ՛, որ­դի­ներս չեն թող­նի հաղ­թա­նա­կի տո­նա­ցույ­ցի մեր օ­րե­րը անշր­ջա­նակ, ո­րով­հե­տև ամ­պը կգնա, ո­րով­հե­տև այ­սօր­վա վեր­ջը վաղ­վա սկիզբն է, ո­րով­հե­տև տղեր­քը խո­րա­նի մոտ ար­յու­նը թո­ղե­ցին՝­ հա­նուն…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն