1.
Հանճարի հետ հաց կիսել,
Անճարի հետ գինի,
Լացը տալ հրեշտակին,
Որ սերն ապրի:
2.
Տաճարի քրմուհին,
Կույսը լռեց,
Երբ սերն ընկավ
Զոհի սեղանին՝
Մարմնի փոխարեն:
3.
Հայելին զուրկ է ժպիտից,
Արտացոլանքդ հիշեցի,
Շրջվեցիր և քեզ չտեսար
Խաղի մեջ անտանելի:
4.
Գինի է հոսում արյան մեջ,
Երբ տեսնում է աղջկան,
Հիշեց տղան՝
Փարվելով կնոջը դյութական:
5.
Թաքնված չէ էությունը,
Ափն է խորը,
Ալիքն արձակ,
Դու՝ սանձարձակ:
6.
Թափածս արցունքի մեջ դեմք է երևում,
Էլի անքնություն,
Սով և ծով ալիքներ տանջված հոգու,
Երկու վարագույր, մաքուր օդ,
Պատուհանին գոլորշին սառած,
Հիշեց վերջին համբույրը՝ շիկացած:
7.
Միշտ կինն է մեղավոր,
Մայրը սուրբ է,
Աղջիկը անեծք է թվում,
Միշտ կինն է մեղավոր,
Ամուսինն օրհնանքն է,
Միշտ կինն է սառնարանը դասավորում…
8.
Անունդ դաջել եմ ձեռքիս մեջ,
Ահա ափն անխնա…
9.
Մեռնում եմ քեզնից,
Ծնվում՝ կարոտից,
Մեռնել զգացմունքից,
Դողալ մահվանից
Մահն անհամ կին է,
Մեռյալն ունի խորագիր՝
Մեկ գիծ և երկու թիվ: