***

Խոնարհման շղթայի ամրակը

Մաշվում է:

Պատանդ վերցված խենության

Բաժակն է լցվում:

Քար է դարձել`

Ճիչը սպասվող

Քար էր կտրել,

Լռել,

Մարած կրակի պես քամուն սպասելով,

Պահ էր մտել:

Խավար էր դառնում հաջորդ տողիս միտքը.

Խաղ էր վարում խաղավար խենթության

Բաժակը լիքը…

Երևի թե դա էր միտքը,

Երևի չգիտեմ, թե խի այդպես արագ

Խենթությունս ջահել

Լքեց իր ամուր դրիքը:

Ժամանակներն էին երևի այդպես,

Երբ վերքս — գիրք էր,

Բերքս — միրգ էր,

Երգս — կիրք էր,

Սիրտս լիքն էր…

 

Խոնարման շղթայի ամրակն է

Մաշվում;

Գազան է`

Ոռնում է.

Մագիլները խրած թիակներիս մեջ

Մեջքովս թաքուն`

Ուսիս է նստում…

………………………………………………

Եվ այսօր նստած

Խուցիս անկյունում,

Ջղաձիգ մատներով գլանակն եմ վառում,

 

Իսկ խոնարհման շղթայի ամրակը

Մաշվում է,

Մաշվում է,

Մաշվում…

 

Խառնենք…

Խանգարում եմ խելագարությանը…

Խանգարվածությունս խորանում է,

Խթանում է խոսքիս խաղը…

Վաղը…

Խաղում է խաղավարը`

Խաղաթխտերս ղառ են

Խելի համը դառն է…

(Էս վերջերս մտքերս խառն են…)

Վառ է…

Ճրագս դեռ վառ է…

Կիթառիս լարերի լարքը`

Քար է…

Հրաբուխի խառնարանի պես

Աչքերս տաք են…

Հառբեցողը – Կարգավիճակ է!

 

Աստղերը` խամր են…

Հրետորները` համր են…

Ժամերը (էս վերջերս)` դար են…

Խանութները բաց են,

Հոգիները ամբողջությամբ վաճառբած են

Անվերադարձ…

 

Թքած`

Մեկա էս վերջեիս բոլորս խառն ենք…

 

 

«Բոյիդ մեռնեմ»

 

Դողում եմ …

Մրսում եմ …

Վաղը կթրաշվեմ (երևի)…

Սենյակի անկյուններով եմ քայլում`

Լսել եմ Աշունն ա գալիս…

Ջղաձգվում եմ`

Հանգիստ հլը․․․

Մատներիս բարձիկները վառվում են,

Ստեղնաշար են ուզում…

 

Այրվում եմ,

Բայց միևնույն ա

Ցուրտ ա…

Ցուրտ ա…

Ցուրտ ա…

 

Մտքերս թարսի պես չեն ավարտվում…

Ինչքան փչում եմ` մոմը չի հանգում…

Չեմ հասկանում

սուտ ա

թե

Ցուրտ ա…

 

Ինչ-որ բան եմ ուզում․․․

 

Մութ ա,

Դուրսը մութ ա,

Ստամոքսիս ցավը, բութ ա…

Զանգեց ասեց, որ

Օղին ցորենի հյութ ա…

Ինչ վատ ա`

Երկրիս անկումը- դարդ ա…

 

Կատակ բան չի,

Խելագարությունը լու’րջ ա…

Տենց ասում են…

Տենց լսել եմ…

Լավ չեմ,

Էս վերջերս շատ խառն եմ…

 

Ինչ-որ բան չի հերիքում!

Ծաղիկները կեղտոտ օդից

Հողին են պարկում…

Թարսի պես ամպերն այսօր

Քաղաքիս երկնքում են

պարպում…

 

Չի հերիքում`

Մտքերս չեն հերիքում …

Օդը,

Թունդ խոտը,

Ասֆալտի հոտը,

Ինչ-որ բանի կարոտը,

Այս ամենի մեջ

Անգամ ծխախոտը խորդ ա…

 

Ինչ որ, մի կարևոր բան չի հերիքում…

 

Մեխանիզմիս մեջ

Ատամնանիվ ա պակասում…

…………………………………

Զանգեց․․․

-Ո՞ւր էս

-Գալիս եմ` — Ու վերջապես ավելացրեց,

-Հետս էլ մի շիշ

«Բոյիդ մեռնեմ»…

-…Սպասում եմ!

 

 

***

Խոնարհման շղթայի ամրակը

Մաշվում է:

Պատանդ վերցված խենության

Բաժակն է լցվում:

Քար է դարձել`

Ճիչը սպասվող

Քար էր կտրել,

Լռել,

Մարած կրակի պես քամուն սպասելով,

Պահ էր մտել:

Խավար էր դառնում հաջորդ տողիս միտքը.

Խաղ էր վարում խաղավար խենթության

Բաժակը լիքը…

Երևի թե դա էր միտքը,

Երևի չգիտեմ, թե խի այդպես արագ

Խենթությունս ջահել

Լքեց իր ամուր դրիքը:

Ժամանակներն էին երևի այդպես,

Երբ վերքս — գիրք էր,

Բերքս — միրգ էր,

Երգս — կիրք էր,

Սիրտս լիքն էր…

 

Խոնարման շղթայի ամրակն է

Մաշվում;

Գազան է`

Ոռնում է.

Մագիլները խրած թիակներիս մեջ

Մեջքովս թաքուն`

Ուսիս է նստում…

………………………………………………

Եվ այսօր նստած

Խուցիս անկյունում,

Ջղաձիգ մատներով գլանակն եմ վառում,

 

Իսկ խոնարհման շղթայի ամրակը

Մաշվում է,

Մաշվում է,

Մաշվում…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն